Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զբոսաշրջության ոլորտին:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ համապատասխան զեկույցներով հանդես են եկել ոլորտի պատասխանատուները:
Նախագահը կարևորել է զբոսաշրջության դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու գործում՝ համապատասխան հանձնարարականներ տալով նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան