ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Ֆրանսիան զորքեր է ուղարկելու Էստոնիա` ՌԴ սահման
Բալթյան երկրներում և Լեհաստանում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը ամրապնդելու նպատակով Ֆրանսիան զորքեր և ռազմական տեխնիկա կուղարկի Էստոնիա։ Այս մասին, ինչպես գրում է Regnum-ը, հայտնել է Թալինում Ֆրանսիայի դեսպանատան մամլո ծառայությունը:
Այսպես, Ֆրանսիան Տապա քաղաք, որը գտնվում է Ռուսաստանի սահմանից 140 կմ հեռավորության վրա, կուղարկի մոտ 300 զինվորական, հինգ տանկեր եւ 20 կործանիչ մարտական մեքենա, որոնք այնտեղ կմնան մինչև 2019 թ. օգոստոսը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների, Շվեդիայի և Ֆինլանդիայի շուրջ քսան նավատորմ կժամանեն Բալթիկ ծով՝ մասնակցելու Baltic Protector զորավարժություններին, որը տեղի կունենա 2019 թվականի ամռանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին