ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ՝ 41, ձեռնպահ՝ 1:
Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին նախագծին դեմ քվեարկելու մասին:
Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ կմնա 12 նախարարություն։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն ընդունեց Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը
- Հրապարակվել են 12 նախարարությունների անվանումները
- Հայաստանի կառավարության կառուցվածքը կփոխվի մեկ ամսվա ընթացքում. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան