Զելենսկու խորհրդականը հայտնել է Գերագույն ռադայի լուծարման մասին
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկն նախաձեռնում է Գերագույն ռադայի լուծարման գործընթաց։ Այս մասին եթերում հայտարարել է Զելենսկու խորհրդական Դմիտրի Ռազումկովը։
Նրա խոսքերով, Ռադայի լուծարման նախադրյալներից է կոալիցիայի բացակայությունը։ Միևնույն ժամանակ, ինչպես ասել է Ռազումկովը, Զելենսկին պատրաստ է օգնել պատգամավորներին՝ «իրականացնել իրենց տված խոստումների գոնե մի մասը»։
Հիշեցնենք, որ Զելենսկու երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 20-ին։
Նշենք նաև, որ Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն պնդում էր, որ Զելենսկին շտապեցնում է խորհրդարանի անդամներին, որպեսզի հնարավորություն ունենա լուծարել Գերագույն Ռադան ու նշանակել արտահերթ ընտրություններ: Եթե Զելենսկին պաշտոնը ստանձներ մայիսի 27-ից հետո, նախագահը կզրկվի խորհրդարանը լուծարելու հնարավորությունից, քանի որ երկրի Սահմանադրության համաձայն, օրենսդիր մարմինը չի կարող ցրվել լիազորությունների ավարտին նախորդող կես տարվա ընթացքում: Իսկ Գերագույն Ռադայի լիազորություններն ավարտվում են նոյեմբերի 27-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ