Եգիպտոսում պայթյունից 17 վիրավոր կա
Նախօրեին Կահիրեում տուրիստական ավտոբուսի մոտ պայթյուն է որոտացել։ Ռիա նովոստին, հղում անելով Եգիպտոսի անվտանգության մարմինների աղբյուրներին, գրում է, որ պայթուցիկ սարքում տրոտիլ է եղել: Նախնական տեղեկությամբ, սարքն ինքնաշեն է եղել։ Ավտոբուսը, որում եղել են տուրիստներ Հարավ-Աֆրիկյան հանրապետությունից և Եգիպտոսի քաղաքացիները. շարժվել է դեպի բուրգեր։ Ավտոբուսի ճանապարհին պայթուցիկ է գործի դրվել։
Նախնական տվյալներով, 17 տուժած կա՝ Եգիպտոսի 10 քաղաքացի և 7 զբոսաշրջիկ ՀԱՀ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը