Ոսկե և բրոնզե մեդալներ. կարատեի պատանեկան հավաքականը՝ ԵԱ-ում
Կիոկուշին Կարատեի Ազգային Ֆեդերացիայի հավաքականը նախագահ Սպարտակ Գապարյանի գլխավորությամբ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մասնակցել է 2-րդ KWU Եվրոպայի պատանեկան առաջնությանը, որտեղ անմասն չի մնացել մեդալներից:
Ընդհանուր առմամբ, հայ պատանիները 4 մեդալ են նվաճել:
14-15 տարեկանների` 45 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Արեն Կարապետյանը, որը կիոկուշին-կայ կարատեի Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Առուշանյանի սանն է:
Հայաստանի ներկայացուցիչները ևս 3 բրոնզե մեդալ են նվաճել: Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Անգելինա Աղասյանը, Արամ Միքայելյանը և Դավիթ Պապայանը:
Մրցաշարին 26 երկրի` 12-ից 17 տարեկան 400-ից ավելի մարզիկ է մասնակցել:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը