16:47 27/05/2019 Հայաստան

Արամ Առաջին կաթողիկոսը կոչ է արել Արցախը միավորել Հայաստանին

«Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի առաջին իրագործումը Արցախի միացումն է Հայաստանին»,-այս մասին երեկ առավոտյան Անթիլիասի Մայր Տաճարում հայ ժողովրդին ուղղած իր պատգամի մեջ հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն։

Վեհափառ Հայրապետն աղոթել է «մեր հայրենիքի ապահովության, առաջադիմության ու հզորության համար՝ մաղթելով, որ հայրենի մեր ժողովրդի ծառայությանը նվիրված իշխանությունը և Հայաստանի պաշտպանությանն հանձնառու հայոց բանակը՝ խոր հավատքով ու ամբողջական նվիրումով լծվեն իրենց հայրենաշեն ու ազգանվեր ծառայությանը: Կաթողիկոսի պատգամի ամբողջական տեքստը հրապարակվել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ. Արամ Ա-ի ֆեյսբուքի էջում արևմտահայերենով, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Հայրենիքը հող ու ժողովուրդ է եւ անոնց միաձոյլ ամբողջութիւնը։ Հետեւաբար, հայրենիքը սրբազան արժէք է. ան իր ժողովուրդին գոյութեան ամրոցն է, հզօրութեան աղբիւրը եւ յաւերժութեան երաշխիքը: Հայրենիքի պահպանումը, հզօրացումը ու ծաղկումը եւ անոր ընդհանրական ու գերագոյն շահերուն հաւատարմութիւնը՝ իւրաքանչիւր հայու կեանքին առանցքը ու գործին նպատակը պէտք է դառնայ: Հայրենիքը իր ժողովուրդով կայ ու կը մնայ իր ժողովուրդին միասնականութեամբ կը ծաղկի իր ժողովուրդին արիւնով եւ քրտինքով կը մնայ ամուր ու կանգուն բոլոր տեսակի փոթորիկներուն դիմաց:

Այսօր, 101-րդ տարեդարձն է մեր ժողովուրդի պատմութեան այն վճռադրոշ դէպքին, որ հայ կեանքի օրացոյցին վրայ բնորոշուած է որպէս Մայիս 28: Սովորական թուական մը չէ Մայիս 28-ն։ Ան ո՛չ միայն Հայաստանի առաջին անկախութիւնը բնորոշող թուական է, այլ նաեւ հայ ժողովուրդի անկախութեան ձգտումը մարմնաւորող խորհրդանիշ է, ոգի է ու պատգամ:
Ծանօթ է մեր ժողովուրդի զաւակներուն, որ Կիլիկեան Թագաւորութեան անկումէն ետք հայ ժողովուրդի կեանքը տառապանքով ու հալածանքով լեցուած էր։ Սակայն Հայկերու ու Արամներու, Վարդաններու ու Խրիմեան Հայրիկներու զաւակներու կեանքին մէջ անկախութեան տենչը երբեք ստուեր չէր տեսած: 1918-ին տառապանքի ճիրաններու մէջ տուայտող հայ ժողովուրդը հակառակ զինք շրջապատող ոչ-նպաստաւոր պայմաններուն կերտեց իր անկախութիւնը իր դարաւոր հայրենի հողին վրայ: Ճի՛շդ է, Հայաստանի անկախութիւնը երկար չտեւեց՝ աշխարհաքաղաքական պայմաններու հետեւանքով. սակայն անկախութեան տեսլականը, ամբողջական ու միացեալ Հայաստանի տեսլականը միշտ վառ մնաց մեր ժողովուրդի կեանքէն ներս:

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը ջատագովն ու ռահվիրան դարձաւ՝ եռագոյնով խորհրդանշուող ամբողջական ու միացեալ Հայաստանին տեսլականին։ Սերունդներ կազմաւորուեցան ու թրծուեցան այս տեսլականով՝ մեր եկեղեցիներէն, դպրոցներէն, ակումբներէն ու ընտանիքներէն ներս:

Այսօր, 101 տարիներ ետք, ի՞նչ է Մայիս 28-ի խորհուրդէն ու ոգիէն եկող պատգամը.-
Առաջին, ամբողջական Հայաստանի ոգիին ու տեսլականին իրագործման առաջնորդող առաջին ճամբան, համահայկական ճիգով ներկայ Հայաստանի հզօրացումն է: Պատմական Հայաստանի փոքր հողաշերտին վրայ հաստատուած է ներկայ Հայաստանը։ Անոր ծաղկումը, ժողովուրդին տնտեսական մակարդակի բարձրացումը, միջազգային յարաբերութիւններու ծաւալումը, գործակիցներու ու բարեկամներու ծիրին ընդլայնումը երաշխիք մըն է Հայաստանի Հանրապետութեան հզօրացման ու անոր դերակատարութեան ամրացման միջազգային համայնքէն ներս: Ամբողջական ու միացեալ Հայաստանի իրագործման նախապայմանը ներկայ Հայաստանին հզօրացումն է։ Վաղուան Հայաստանին արմատները կը գտնուին Հայաստանին մէջ: Հարկ է զօրացնել այդ արմատները: Զօրացնել Հայաստանը կը նշանակէ տնտեսական ներդրումէն ու թուրիստական այցելութենէ անդին մասնակից դառնալ հայրենաշինութեան համազգային առաքելութեան:

Երկրորդ, ամբողջական ու միացեալ Հայաստանի ոգիին ու տեսլականին իրագործման առաջնորդող երկրորդ ճամբան Արցախի անկախութեան ամրացումն է։ Արիւնով մեր վերատիրացած անկախութեան ու քրտինքով ծաղկեցուցած մեր հայրենի հողին՝ Արցախին գծով ո՛չ մէկ զիջում ընդունելի է: Արցախը գրաւուած տարածք չէ, այլ՝ մեր հերոսներու արիւնով վերագրաւուած հայրենի հող է: Պատմութիւնը կը վկայէ, թէ արիւնով ձեռք ձգուած իրաւունքը չի կրնար զոհը դառնալ աշխարհաքաղաքական շահերու: Ազգի մը իրաւունքը սրբազան արժէք է: Արդ, ամբողջական ու միացեալ Հայաստանի տեսլականին իրագործումը կը սկսի Արցախի Հայաստանին միացումով:

Երրորդ, ամբողջական Հայաստանի ոգիին ու տեսլականին իրագործման առաջնորդող երրորդ ճամբան հայ ժողովուրդին միասնականութիւնն է: Սա սովորական լոզունգ չէ։ Մեր կեանքէն ներս տեսակէտներու ու մտածումներու տարբերութիւնը բնական է եւ հարստացուցիչ: Սակայն, կը մերժենք մեր հայրենիքին եւ ազգին հոգեւոր, ազգային ու բարոյական արժէքներու նկատմամբ ամէն տեսակի տհաճ մօտեցումներ: Կը մերժենք մեր կեանքէն ներս բեւեռացումներ յառաջացնող մտածելակերպեր ու գործելակերպեր: Կը մերժենք մեր կեանքէն ներս՝ Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի, ցնցումներ պատճառող ամէն տեսակ քայլեր: Կ՚ողջունենք այն բոլոր մօտեցումներն ու գործելակերպերը, որոնք օրէնքի իշխանութիւնը վեր կը նկատեն անհատի իշխանութենէն, հայրենիքի շահը՝ կողմնակի շահէն, հայութեան գերագոյն ու ընդհանրական շահերը ամէն բանէ վեր կը նկատեն: Ճակատագրական է մեր պատմութեան ներկայ հանգրուանը: Տեսանելի ու անտեսանելի թշնամիներով շրջապատուած ենք: Մեր հզօրագոյն զէնքը մեր միասնականութիւնն է եւ մեր ազգի միասնականութեան առանցքը Հայաստանն է ու Արցախը: Ամրօրէն կառչինք մեր արժէքներուն, ձգտումներուն եւ իրաւունքներուն:
Ա՛յս է պատգամը Մայիս 28-ին:
Ա՛յս է մեր հայրենիքը ու ազգը դէպի հզօրացում, պայծառացում ու յաւերժութիւն առաջնորդող ճամբան:
ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ»,-ասվում է Արամ Առաջինի ուղերձում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}