Ի՞նչ էր անում Եվրոպական խորհրդարանի ընտրությունների քվեախցում տաբատն իջեցրած բելգիացին
Մայիսի 23-ից 26-ը Եվրոպայում տեղի էին ունենում Եվրոպական խորհրդարանի ընտրություններ։ Այս ընտրություններում բացի քաղաքական պայքարից ու թեկնածուներից, ուշադրության կենտրոնում է հայտնվել ու ակտիվորեն համացանցում տարածվում է մի նկար, որում տղամարդը քվեախցում է ու տաբատն իջեցրած։
Ինչպես գրում է բելգիական 7sur7 կայքը, նկարն արվել է Բելգիայի Անտվերպեն քաղաքի ընտրական տեղամասերից մեկում։ Նկարը ֆեյսբուքում տարածել է Անտվերպենի մեկ այլ բնակիչ, որն այդ տեղամասում մասնակցում էր քվեարկության։
Իսկ թե ինչ էր անում տղամարդը քվեախցում ու ում օգտին է քվեարկել, մնում է գուշակել օգտատերերին։ Պարզ չէ նաև, արդյոք տղամարդուն տուգանել են արարքի համար, թե ոչ։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան