Մշակույթ 15:08 04/06/2019 Հայաստան

Համազգային թատրոնն ուզում է աշխարհի թատերական մթնոլորտի կիզակետում «պոռթկա»,« բռնկվի» ու «խլրտա»

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում հաճելի ստեղծագործական թոհուբոհ է, թատրոնն ակտիվ գործունեություն է ծավալում և առաջիկայում թատերասերների դատին կհանձնի նոր ներկայացումներ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով վերջին հինգ ամսվա աշխատանքն ու առաջիկա ծրագրերը՝  թատրոնի նորանշանակ տնօրեն Արման Նավասարդյանն ասաց, որ Համազգային թատրոնն այժմ գտնվում է վերելքի  փուլում, և իրենք ամեն ինչ անելու են թատրոնի զարգացման համար:

Նա նշեց, որ այս տարի հանդիսատեսին են ներկայացրել «Հաղթանակի գենեզիս», «Ճշմարտություն» և «Մինուս երկու» ներկայացումները, որոնք մեծ հաջողություն են ունեցել  և սիրվել են թատերասերների կողմից:

««Հաղթանակի գենեզիս» ներկայացման ընթացքում հանդիսատեսը մտովի անցում է կատարում 90-ականների դժվարին, բայց հաղթանակած ժամանակների միջով: Պիեսը ստեղծվել է երեք հերոսների մանկության հիշողությունների հիման վրա»,- ասաց Արման Նավասարդյանը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն էլ նշեց, որ թատրոնը հանդես է գալիս նոր ձևաչափով: Այն կոչվում է թատերայնացված ընթերցանություն, որի ժամանակ  թատերասեր հանրությունը հնարավորություն է ունենում ծանոթանալ հայ և համաշխարհային ժամանակակից դրամատուրգիային։

«Այն պատրաստվում է ռեժիսորի և պրոֆեսիոնալ դերասանների կողմից, սեղանի շուրջ նստած դերասաններն ընթերցում են պիեսը, տեղում խաղում դերը, իսկ հանդիսատեսը կարող է արտահայտել իր կարծիքը քննարկման ժամանակ, որ տեղի կունենա ընթերցանությունից անմիջապես հետո: Շատ հետաքրքիր մոտեցում է, արձագանքները միայն դրական են»,- ասաց Նարինե Գրիգորյանը:

Այսքանով Համազգային թատրոնի գործունեությունը չի սահմանափակվում: Այս ընթացքում   թատրոնը հասցրել է հյուրախաղերով լինել Լիբանանում, Ռուսաստանում, առաջիկայում նույնպես կմեկնեն հյուրախաղերի, կմասնակցեն փառատոների:

«Այս շրջագայությունները բավականին արդյունավետ էին և բազմաթիվ առաջարկներ ենք ստացել: Հուլիսին Մոսկվայում կմասնակցենք «Վերածնունդ» փառատոնին, իսկ օգոստոսին՝ Լիտվայում կայանալիք փառատոնին: Մեր գլխավոր նպատակն է՝ մեր թատրոնը դառնա աշխարհի հետաքրքիր թատրոններից մեկը: Ոչ թե պետք է նստել Հայաստանում և ասել՝ լինենք ամենալավ թատրոնը, այլ պետք է լինել աշխարհի թատերական մթնոլորտի կիզակետում»,- ասաց Նարինե Գրիգորյանը:

Արման Նավասարդյանն էլ նշեց, որ թատրոնում պետք է միշտ ստեղծագործական մթնոլորտ տիրի. «Անդադար ստեղծագործական աշխատանքներ են պետք անել, ստեղծագործական եփման խլրտոցներ են պետք, թատրոնում ստեղծագործական բռնկումներ, պոռթկումներ պետք է լինեն,  նոր մտքեր, գաղափարներ, իդեաների բախումներ են պետք: Միայն այս դեպքում թատրոնը կարող է առաջ գնալ, հակառակ դեպքում, կդառնա մոխագույն և իր դիմագիծը չունեցող սովորական մշակութային օջախ»: 

Թատրոնի տնօրենը հայտնեց նաև, որ հուլիսի վերջին Համազգային թատրոնը հանդես կգա պրեմիերայով, բեմադրել են Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ներկայացումը, որը նվիրված է Հովհաննես Թումանյանի 150 և Սոս Սարգսյանի 90-ամյակներին:  Բացի այդ, հուլիսի վերջին էլ կկայանա համերգ-ներկայացում՝ նվիրված Շառլ Ազնավուրին: «Ջազը թատրոնում» նախաձեռնությանն իր ջազային խմբով կմիանա Գարի Քյոսայանը: 

Թատրոնն ունի նաև մարզերում մշակութային կյանքն ակտիվացնելու ծրագիր:  Հունիսի 5-ին Գյումրիում կներկայացնեն «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը, իսկ հուլիսին կլինեն Տավուշում:

«Ուզում եմ սահմանամերձ բոլոր գյուղերում ներկայացնել «Հաղթանակի գենեզիս»-ը, ինչպես նաև ցանկանում եմ երեխաների համար խաղանք մեկ մանկական ներկայացում, քանի որ ես իմ մանկության տարիներին դրա պակասը շատ եմ զգացել»,- ասաց Արման Նավասարդյանը:
Անդրադառնալով ֆինանսական խնդիրներին՝ Համազգային թատրոնի տնօրենը նշեց, որ հիմա փորձում են հոգալ նոր ներկայացման ծախսերը:

«Դժվար է, բայց նաև չենք ուզում բեռ դառնալ պետության վրա: Ամեն անգամ չի կարելի պետությունից ուզել, պետք է ճիշտ ձևը գտնել: Կարծում եմ, որ նաև հովանավորների, անհատների, թատրոնը սիրող մարդկանց շնորհիվ բազմաթիվ ծրագրեր կարող ենք կյանքի կոչել»,- ընդգծեց նա:

Հարցին,թե արդյոք բիզնեսը հեշտությամբ է հովանավորում  արվեստը, Արման Նավասարդյանը պատասխանեց. «Երբ նշանակվեցի թատրոնի ղեկավար, երկու շաբաթ հետո ինձ զանգեցին «Վարդանյան ընտանիք» հիմնադրամից և ասացին, որ պատրաստ են թատրոնին օգնել. 3 մլն դրամի չափով աջակցություն եղավ թատրոնին: Երբ հարցրեցի, թե փոխարենն ինչ պետք է անենք, պատասխանեցին՝ ոչինչ, միայն ստեղծագործեք»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}