Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեդիայի վարչապետին Շվեդիայի Ազգային տոնի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեդիայի Թագավորության վարչապետ Չելլ Ստեֆան Լյուվենին Շվեդիայի Ազգային տոնի առթիվ:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ ուղերձում մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ Շվեդիայի Թագավորության Ազգային տոնի առ¬թիվ։
Հայաստանի և Շվեդիայի միջև հաստատված բարեկամական կապերը, որոնք խարսխված են ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա, ամուր հիմք են ստեղծում փոխշահավետ համագործակցություն ծավալելու հա¬մար։
Մեծապես արժևորում ենք Շվեդիայի ակտիվ աջակցությունը Հայաս¬տա¬նում ընթացող ժողովրդավարական գործընթացներին՝ հաշվի առնելով Ձեր երկրի մեծ փորձն այս կարևոր ոլորտում։
Բարձր գնահատելով Շվեդիայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդ¬լայն¬ված գործընկերության մասին համաձայնագրի վավերացումը՝ լիահույս ենք, որ այն նոր հնարավորություններ կընձեռի երկկողմ հարաբերությունների օրակարգը նոր ծրագրերով ու նախաձեռնություններով համալրելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան