18:12 06/06/2019 Հայաստան

Սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանը իշխանափոխությունից հետո համագործակցել է ՀՔԾ-ի հետ, տվել ցուցմունքներ

«Փաստինֆո»-ն գրում է՝ 2008 թվականի մարտի 1-ի զոհերից մեկի մահվան հանգամանքները մասամբ բացահայտվել են։ Համենայն դեպս՝ ՀՔԾ-ն հայտարարել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու, այն է՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրանք է առաջադրվել  2008 թվականի մարտի 1-ի դրությամբ  ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանի  նկատմամբ։

Նշված հաղորդագրությունը բազմաթիվ տողատակեր ու ծալքեր է պարունակում, մանավանդ, երբ պարզվում է, որ հիշյալ անձը հենց այն նույն մարդն է, որն ըստ «Փաստինֆոյի« ունեցած հավաստի տեղեկատվության,  ցուցմունք է տվել մարտի 1-ին կրակված զենքերի պարկուճները ենթադրաբար կեղծելու վերաբերյալ:

«Փաստինֆո»-ի  տեղեկություններով՝ հենց նրա ցուցմունքի վրա է կառուցված 1000 պարկուճ փոխելու մեղադրանքը, նա է ցուցմունք տվել, թե իբր քննչական խմբի ղեկավարն իրեն հանձնարարել է փոխել պարկուճները։

Այլ խոսքով՝ ՀՔԾ-ի հետ համագործակցող անձն այսօր ունի մեղադրյալի կարգավիճակ ու մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու՝ 2008 թվականի մարտի 1-ի անկարգությունների ժամանակ զոհերից մեկի՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ։ Վերջինս՝ հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում՝ Մաշտոցի պողոտայի մոտակայքում՝ 2008 թվականի մարտի 1-ի ուշ երեկոյան՝ Մակարով տեսակի ատրճանակի արձակված կրակոցի հետեւանքով։

ՀՔԾ-ն դեռ չի մանրամասնել, թե արդյոք սպանությունը կատարվել է տաբելային զենքով, թե ոչ եւ արդյոք հանցագործության գործիք հանդիսացած ատրճանակը հայտնաբերվել է։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն գրություններ էր ուղարկել Արցախի եւ Հայաստանի պաշտպանության նախարարություններ, ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով ներկայացնել 2008 թվականից հետո խոտանված զենքերի ցանկը։

Հարց է առաջանում՝ եթե իսկապես 2008 թվականին կեղծվել են պարկուճները, ինչի մասին ցուցմունք է տվել այսօր արդեն սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանը, և,  ինչն ի դեպ, ոլորտի մի շարք մասնագետներ, խիստ կասկածելի են համարում, ապա ինչու՞ չէր փոխել նաեւ   ենթադրաբար ի՛ր կողմից կատարված հանցագործության ապացույցները, օրինակ՝ գնդակը։

Ճիշտ է՝ 2008 թվականին սպանությունը բացահայտված չէր, բայց ենթադրաբար Գեղամ Պետրոսյանը գիտե՞ր չէ, որ իր կրակոցից է մահացել ու ապացույցներ կեղծելիս տրամաբանական կլիներ, որ փորձեր նաեւ ի՛ր կողմից կատարված հանցագործության հետքերը թաքցնել։ Այս համատեքստում է ընդգծվում  պարկուճները փոխելու մեղադրանքի վիճահարույց լինելը. մի տեսակ հանձին Գեղամ  Պետրոսյանի՝  ինքնախարազանվողի  կերպարի ստեղծումը:

«Իսկ գուցե այս ամենն ունի ա՞յլ բացատրություն՝ իշխանափոխությունից հետո  ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը շտապել է իր ծառայությունները մատուցել ՀՔԾ-ին, նրանց ցանկալի ցուցմունքներ տալ՝ հետագայում իրեն ապահովագրելու եւ ուշադրությունն իր վրայից շեղելու՞ համար։

Եթե, իհարկե, բացառենք երրորդ  տարբերակը՝ Գեղամ-Պետրոսյան- ՀՔԾ համագործակցությունը շարունակվում է եւ ենթադրաբար առաջիկայում կլինեն նոր «բացահայտումներ»։

Ի դեպ,  հետաքրքիր մի նրբերանգ ևս.  Գեղամ Պետրոսյանի ձերբակալության լուրը ՀՔԾ- տարածելուց  մեկ ժամ անց ԱԺ իմքայլական պատգամավոր, փաստահավաք խմբի անդամ, նախկին ՀՀՇ-ական Անդրանիկ Քոչարյանն անմիջապես քաղաքական հայտարարություն է անում, թե՝ Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունը խոսում է այն մասին, որ նախաքննական մարմինը Մարտի 1-ի բացահայտումը չի կապում միայն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու հետ: Իսկ միգուցե նաև բացառապես Քոչարյանով չպայմանավորելու պա՞հը կար, չէ՞ որ այս համատեքստում արդեն իսկ որոշ կասկածներ հնչել էին եվրոպական շրջանակներից:

Ընդհանուր առմամբ, մի տեսակ շա՜տ կասկածելի մեղադրյալի հետ գործ ունենք»,-գրում է աղբյուրը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:31
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում
Այսօր Թումանյան փողոցի վրա ոստիկանության հատուկ դասակի մի քանի ծառայողներ (Կարմիր բերետներ), ինչպես նաև պարեկային ծառայության մի ոստիկան...
Աղբյուր` Panorama.am
12:27
Դուք կարող եք հուսը դնել մեր աջակցության վրա. Իեն Բորջ
«Ձեր այս այցն առավել քան սպասված է, հաշվի առնելով, թե՛ անմիջականորեն Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներգրավվածության մեխանիզմների շուրջ ...
Աղբյուր` Panorama.am
12:21
Խաչիկ Մանուկյան. Սրբազանը գալիս է հաշտություն բերելու, ներքին խռովությունները վերացնելու ու ավելի բարձր արժեքների շուրջ մեզ համախմբելու. ՈՒՂԻՂ
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներն այս պահին շարժվում են Գրողների միության շենք։ Գրողների միության անդամ, 44-օրյա պատերազմում որդի...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչպես Բագրատ Սրբազանին դիմավորեցին Նկարիչների միությունում
Նկարիչների միությունում Բագրատ Սրբազանին ու նրա առաջնորդած երթի մասնակիցներին դիմավորեցին գրկախառնությամբ, սիրով հյուրընկալեցին, պատմեցին...
Աղբյուր` Panorama.am
12:00
Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.  «Քանի որ ընդունել ենք, որ  սկսել ենք լուրջ պրոցես, և...
Աղբյուր` Panorama.am
11:53
ՔՊ խմբակցությունը փակ նիստ է հրավիրել
Այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հավաքվել է և փակ նիստ է անում: Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:...
Աղբյուր` Panorama.am
11:51
Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել.Փաստաբան
«Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյանը գրում է. «Էրեբունու ոստիկանության բաժնում եմ, 17...
Աղբյուր` Panorama.am
11:42
Ոստիկաններին բացատրեցի, որ զոհված զինվորի ծնողին երբևիցե մատով չպետք է կպնել. Իրեն շղթայած ազատամարտիկ
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանն այսօր միայնակ մետաղյա շղթայի օգնությամբ փակել էր դեպի Բարեկամության տանող ճանապարհը։ Նա շղթայի մի ծայրը կողպեքով...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվում
Քաղաքացիական անհնազանդության գործողությունների մասնակիցները, որոնք տարվել էին ոստիկանության բաժիններ, ազատ են արձակվում։ Քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am
11:03
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիները քայլում են դեպի Նկարիչների միություն. ՈՒՂԻՂ
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ քաղաքացիները քայլում ե դեպի Նկարիչների միություն։  Երեկ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
10:52
Դուք տականք եք. Հայկազ Ջոմարդյանը՝ լրագրողին
«Սրբապիղծը դուք եք, հասկացաք, Հասմիկ Առաքելյան, դուք տականք եք»,-անհնազանդության գործողությունների ժամանակ լրագրողին ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:52
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է. Նա ժամանեց ԱԳՆ
ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը ժամանել է ՀՀ ԱԳՆ: «Մեկնարկել է...
Աղբյուր` Panorama.am
10:46
Ոստիկանության բաժիններ է տարվել 113 քաղաքացի ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանում վաղ առավոտից մեկնարկած խաղաղ անհնազանդության գրծողությունների 113 մասնակիցներ տարվել են ոստիկանության բաժիններ։ Բերման ենթարկված...
Աղբյուր` Panorama.am
10:41
Ոստիկանության լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը,...
Աղբյուր` Panorama.am
10:35
ՔԿ-ն կալանավորել է Վայոց Ձորում ճանապարհը փակած քաղաքացուն
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ առանձին տարածքներում իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տեղեկություններ ունեմ, որ ոստիկաններին խոշոր պարգևավճարներ են խոստացել, վաղը մյուս օրը մանաթով են աշխատելու. Գառնիկ Դանիելյան
«Կան ոստիկաններ, որ վատ են զգում, բայց հատուկ ընտրել են այն մարդկանց, որոնք չեն խորշում հանցանք կատարելուց, ուզում են աչքի ընկնեն, որ...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ժամը 10։00-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիայի 88 մասնակից
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում  բերման է ենթարկվել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող 88 քաղաքացի։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ...
Աղբյուր` Panorama.am
10:09
Վարուժան Գեղամյան. Այս օրերին ցուցաբերած պայքարն ու համառությունը հիմք են նաև մեր աշխարհաքաղաքական կշիռը բարձրացնելուն
Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Բոլորը՝ ԱՄՆ-ից մինչև Իրան, Ռուսաստանից մինչև Չինաստան, ԵՄ-ից...
Աղբյուր` Panorama.am
09:58
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ Վարազդատ Հարությունյանին.Հայտարարություն
Փաստաբան Արսեն Բաբայանը տարածել է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության հայտարարությունը, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
09:52
Քաղաքացիները տարբեր միջոցներով փակում են փողոցները, ոստիկանները ուժի գործադրմամբ բացում
Սրբազանի կոչով այսօր քաղաքացիները Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացնում
Աղբյուր` Panorama.am
09:21
Հյուսիսային պողոտայի դիմաց ոստիկանների քաշքշուկի պատճառով լրագրող ուշաթափվեց
Սայաթ-Նովա փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման հատվածում կարմիր  և սև բերետավորները նախ փորձեցին բերման ենթարկել 24-news.am լրագրող Մերի...
Աղբյուր` Panorama.am
09:14
Չոր խոտի տուկեր՝ Կոմիտասում. Այստեղ իրավիճակը լարված է
Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում իրավիճակը լարված է։ Ոստիկանները բռնի կերպով ու ուժոց փորձում են բերման ենթարկել խաղաղ անհնազանդության մասանկից...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ փաստաբան Վարազդատ Հարությունյանին ոստիկանները բռնել են. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Անհամաձայնության խաղաղ գործողություններին հետևող, «Հինգ իրավապաշտպանների»...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ցուցարարին բերման ենթարկելու համար իրար հեծնող բեռետ տեսա՞ծ կայիք. Ռուբեն Մխիթարյան
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբության իր էջում հրապարակել է մի հատված անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանների գործողություններից...
Աղբյուր` Panorama.am
08:53
Զինվորի մորը նեղացրել են. Քաղաքացին շղթայով միայնակ փակել է փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին
Քաղաքացի Իշխան Գևորգյանը, որ մասնակցել է պատերազմին, միայնակ մետաղյա շղթայի օգնությամբ փակել է դեպի Բարեկամության տանող ճանապարհը։ Նա շղթայի մի...
Աղբյուր` Panorama.am
08:40
Փակ են նաև Տերյան, Բուզանդ, Վարդանանց փողոցները
Երևանում անհնազանդության մասնակից քաղաքացիներն ինքնաբուխ կերպով նորանոր փողոցներ են փակում։ Քիչ առաջ երիտասարդները աղբամանների օգնությամբ...
Աղբյուր` Panorama.am
08:32
Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիները փողոցներ են փակել
Այսօր առավոտից Երևանի տարբեր հատվածներում մեկնարկել են քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Տևական ժամանակ փակ է Մյասնիկյան...
Աղբյուր` Panorama.am
08:30
Մայիսի 13-ի հոսանքազրկումների մասին
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
23:13
Հանրապետության հրապարակը՝ հանրահավաքի ժամանակ թռչնի թռիչքի բարձրությունից
Այսօր Հանրապետության հրապարակում կայացավ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երրորդ հանրահավաքը, որին...
Աղբյուր` Panorama.am
23:11
Տեղեկություններ ունեմ, որ այն, ինչ կատարվում է մեր երկրում, ոստիկանության շատ ծառայողների սրտով չէ. Վալերի Օսիպյան
«Այս հանրահավաքը բազմահազարանոց է, էլ ավելի շատ են ժողովուրդը, մտահոգված են վաղվա օրով, Հայաստանի ճակատագրով»,- Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք
17:29 12/05/2024

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}