Մակրոնն ու Թրամփը Նորմանդիայում նշում են 2-րդ Համաշխարհայինում «D-Day»-ի 75-րդ ամյակը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի Նորմանդիայում գտնվող Օմահա-Բիչում նշում են «D-Day»-ի 75-րդ ամյակը, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 1944թ․-ի հունիսի 6-ին դաշնակից ուժերը բացեցին երկրորդ ճակատն ու ափ դուրս եկան՝ ազատագրելով Գերմանիայի կողմից օկուպացված Ֆրանսիան նացիստների հսկողությունից ու հիմք դրեցին Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտի համար։ Այն հայտնի է նաև Նեպտուն օպերացիա անունով։ Այս մասին գրում է Fox News-ը։
Միջոցառումը տեղի է ունենում ԱՄՆ զորքերի գերեզմանատանը, որտեղ սպանվել են ավելի քան 9000 ամերիկյան զինվորականներ։ Ներկա են նաև վետերանները։ Նախագահ Մակրոնը հարգանքի խոսքեր ուղղեց ԱՄՆ զինվորականներին ու զոհվածների ընտանիքներին։ Մակրոնը ԱՄՆ վետերաններին պարգևատրեց Պատվո լեգիոնի շքանշաններով։
Նախագահ Թրամփը թվիթերում տարածել էր «D-Day»-ի իր ելույթից մի հատված, որում ասվում է․ «Նրանք չգիտեին, թե արդյոք նրանք ողջ կմնան: Նրանք չգիտեին, թե արդյո՞ք կծերանան, բայց նրանք գիտեին, որ Ամերիկան պետք է հաղթեր: Նրանց գործն էր այս ազգը և դեռևս չծնված սերունդները»:
#DDay75thAnniversary #DDay75 pic.twitter.com/BwfVEt7gTG
— Donald J. Trump (@realDonaldTrump) June 6, 2019
Հիշատակման միջոցառումներն անցկացվելու են այսօր ողջ օրվա ընթացքում։
«D-Day»-ը պատմության մեջ ամենամեծ ներխուժումն էր ծովով ու օդով։ 1944թ․-ի հունիսի 6-ին միանգամից 160 հազար դաշնակից ուժեր՝ 7000 նավերով, դուրս եկան ափ։ Օրվա վերջում սպանվել էր 4414 զինվոր, որից 2501-ը ամերիկացիներ, 5000-ից ավելին վիրավորվել էր։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ