Մարգար Եսայանին վրդովեցրել է Ստամբուլը նորից Կ.Պոլիս դարձնելու մասին կոչը
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) ներկայացնող պոլսահայ պատգամավոր Մարգար Եսայանին վրդովվեցրել է Ամերիկայի հայ դատի հանձնախումբի (ANCA) Twitter-ի իր էջում արված գրառումը։
ANCA-ն իր էջում հրապարակել էր Այասոֆայի լուսանկարը, որում երևում են Հայաստանի և Հունաստանի պետական դրոշները։ Լուսանկարին կից արված էր գրառում, որում ասվել էր.
«Ստամբուլը կրկին դարձնենք Կ. Պոլիս»։
Ի պատասխան դրան՝ Եսայանն իր էջում կիսվել է ANCA-ի հրապարակումով՝ կից գրությամբ արտահայտելով իր դժգոհությունը.
«Ստամբուլը հավերժ է լինելու: Սուլթան Մեհմեթ Նվաճողը Ստամբուլը գրավելուց հետո բյուզանդական ճնշումների փոխարեն 1461թ. հիմնեց Հայոց պատրիարքությունը»։
ANCA-ի գրառմանը պատասխանել են նաև թուրք օգտատերերը՝ նույն հաշթեգով տարածելով Օսմանյան կայսրության սուլթան և Կ. Պոլիսը գրաված Մեհմեթի, ինչպես նաև Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսնկարներով:
Թուրքական աղբյուրը նշում է, որ ANCA-ի գրառումը շատ նման է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախըտրական քարոզարշավի ժամանակ օգտագործած կարգախոսին, որում ասված էր.
«ԱՄՆ-ն կրկինդարձնենք հզոր»։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը