Ֆրանսիան ընդունել է ԻՊ գրոհայինների 12 որբ երեխաների
Ֆրանսիայի իշխանություններն ընդունել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների 12 որբ երեխաների, որոնք գտնվել են Սիրիայում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից։
Երեխաները գտնվում են հատուկ բժշկական հսկողության ներքո և փոխանցվելու են սոցիալական ծառայությունների խնամքին։ Նախարարությունից ասել են, որ Ֆրանսիայում են գտնվում երկու որբ երեխա, որոնք Նիդեռլանդների քաղաքացիություն ունեն, վերադարձվելու են հայրենիք։
Երեխաներով ինքնաթիռն այսօր կեսօրին է վայէջք կատարել Փարիզի օդանավակայանում։