Եզդիաբնակ գյուղի ավագանին առաջին անգամ կին անդամներ կունենա
Արագածոտնի մարզի Սորիկ գյուղի ավագանու կազմում առաջին անգամ կանայք ներկայացված կլինեն։
Գյուղն ունի 91 ընտրող։ Երեկ կայացած ընտրություններին մասնակցել է ընդամենը 18 մարդ։ Ձայները բաժանվել են 5 թեկնածուների միջև։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջում հրապարակված նախնական արդյունքների համաձայն, Գյուլիզար Թամոյանը և Գյուլիզար Սմոյանը ստացել են երեքական ձայներ։
Նրանք կընդգրկվեն 5 անդամից կազմված գյուղի ավագանիում։
Ավելի վաղ Սորիկի գյուղապետ Վազիր Բաքոյանը Panorama.am-ի հետ զրույցում անկեղծացել էր՝ լավ օրից չէ, որ կանայք ընտրությունների են մասնակցում, գյուղում տղամարդ չի մնացել, մեծ մասն արտագնա աշխատանքի է մեկնել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին