Մշակույթ 09:30 13/06/2019 Հայաստան

Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ

Մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ գրողի ծննդյան օրը՝ հունիսի 13-ին, Գորիսում տեղի կունենան մի շարք հանդիսություններ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ, միջոցառումների մեկնարկը կտրվի ժամը 11:00-ից՝ Գորիսի նախկին ծխական դպրոցի բակում, որտեղ սովորել է Ակսել Բակունցը: Կհնչեն ելույթներ, կհաջորդի Բակունցի հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը, ապա՝ այցելություն Ակսել Բակունցի հուշարձան և ծաղկեդրում:

Ժամը 12:30-ից միջոցառումները կշարունակվեն Ակսել Բակունցի տուն-թանգարանում. Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնը, Գորիսի պետական դրամատիկական թատրոնը և Գորիսի երաժշտական դպրոցները հանդես կգան թատերական բեմականացումներով, երաժշտական կատարումներով և ասմունքով: Թանգարանում կբացվի նաև Հ. Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի Գորիսի մասնաճյուղի սաների թեմատիկ նկարազարդումներով ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Ժամը 13:30-ին թանգարանի բակում կկազմակերպվի մատաղի արարողություն և հյուրասիրություն՝ ազգագրական երգի-պարի համույթների մասնակցությամբ: Ժամը 16:00-ից Մխիթար Սպարապետի անվան հրապարակում կմեկնարկի արվեստների փառատոնը: Ժամը 18:00-ին Գրիգոր Տաթևացու հրապարակում տեղի կունենա ժողովրդական երգերի համերգ: 
  
Հանդիսությունների ծրագիրը մշակվել է Գորիսի համայնքապետարանի, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ Գորիսի Ա. Բակունցի տուն-թանգարանի և Գորիսում գործող մի շարք մշակութային հաստատությունների համագործակցությամբ:

Ա. Բակունցը ծնվել է 1899 թվականին, հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինն ավարտում է 1917 թվականին։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-1918 թվականներին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանիկռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-1931 թվականներին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։
1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928 թվականին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թվականին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937 թվականի հուլիսի 8-ին Ստալինի ցուցումով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:39
Այդքան էլ երանելի վիճակում չենք գտնվում. Աբրահամ Խաշմանյան
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրի...
Աղբյուր` Panorama.am
20:35
Հայաստանի դեմ խաղից առաջ հույն մարզիչն անդրադարձել է Մխիթարյանի բացակայությանը
Հունաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Յոն վանտ Սխիպիի կարծիքով Հայաստանի դեմ հետաքրքիր և փոխադարձ հարգանքով խաղ է սպասվում:...
Աղբյուր` Panorama.am
20:30
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի
Նոյեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-17-ի հատկապես ցերեկն աստիճանաբար...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիան ԻՊ-ի ևս 8 ահաբեկչի է արտաքսել երկրից
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ շարունակվում է Թուրքիայից օտարերկրյա քաղաքացի հանդիսացող «Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
20:19
Մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
20:07
Ապարանում պետական-հասարակական ունեցվածքի գողություն են բացահայտել
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, գիշերային ուժեղացված ծառայության ընթացքում, Քուչակից Ծաղկաշեն գյուղ տանող ճանապարհին նկատել են, որ...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում. Փայլան
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) ընտված Թուրքիայի մեջլիսի հայ  ...
Աղբյուր` Panorama.am
19:54
Պոզները պատմել է, թե որ գիրքն է ազդել իր աշխարհայացքի վրա
Առաջին ալիքի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները պատմել է, թե   իր աշխարհայացքի ձևավորման վրա ինչ գրքեր են ազդել։ Ըստ այդմ՝ ...
Աղբյուր` Panorama.am
19:41
Ղրիմի երկու կենդանաբանական այգիների սեփականատերը որոշել է սպանել 30 շագանակագույն արջի
Ղրիմի կենդանաբանական այգիների ՝ «Տայգայի»  և «Սկազկայի» սեփականատեր Օլեգ Զուբկովը  հայտարարել է ...
Աղբյուր` Panorama.am
19:30
Պուգաչովան Մինսկում կայացած համերգից վաստակել է 250 հազար եվրո
«Ру-концерт» ընկերության ղեկավար Եվգենի Մորոզովը գնահատել է, թե որքան գումար է վաստակել երգչուհի Ալլա Պուգաչովան նոյեմբերի 2-ին...
Աղբյուր` Panorama.am
19:18
ԱՍՀՆ-ն դիմել է Դատախազություն՝ խնդրելով ստուգել «Ադեկվադ» կուսակցության անունից ներկայացող քաղաքացիների «գործողությունների իրավաչափությունը»
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է Դատախազություն՝ խնդրելով ստուգել ««Ադեկվադ» կուսակցության անունից...
Աղբյուր` Panorama.am
19:05
Փաշինյանն այդ հայտարարությունն անելիս ինչ-որ բան ճիշտ չէր հաշվարկել.Լուսինե Մարգարյան
Մեկ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամ Լուսինե Մարգարյանն , իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Մել Դալուզյանին ուղղված վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ոսկի-բազմամետաղային հանքավայրը տարիներ շարունակ շահագործվել է՝ պաշտոնատար անձանց թողտվությամբ.դատախազություն
ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում...
Աղբյուր` Panorama.am
18:51
Տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը
Նոյեմբերի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:42
Այցը Հայաստան նպատակ ունի մոբիլիզացնել թիմին Հայաստանում իրականացվող ծրագրերի ուղղությամբ.ԵՆԲ ներկայացուցիչ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին՝ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով
Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, պաշտպան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գերմանական մամուլ․ «Էրդողանն ու Թրամփը երկվորյակ հոգիներ են»
Գերմանական մամուլը անդրադարձել է Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:21
Խորենացի փողոցի տաղավարներից մեկում կասեցվել է մսի վաճառքը
ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է պարբերական վերահսկողական միջոցառումները մսի շուկայում: Այսօր տեսչական մարմնի...
Աղբյուր` Panorama.am
18:18
Նախատեսվում է Հայաստանից 10 նոր ուղղությունով չվերթներ իրականացնել
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում  կատարելու մասին նախագիծը:...
Աղբյուր` Panorama.am
18:12
«Ապագայի տեխնոլոգիաներ. Արհեստական բանականություն». տեղի ունեցավ Beeline-ի Starthub Offline հերթական հանդիպումը
Հայաստանում Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ իրականացվող StartHub նախագծի շրջանակում տեղի ունեցավ հերթական...
Աղբյուր` Panorama.am
18:07
Լուծվել է տան խնդիր՝ 25 տարվա սպասումից հետո
Տնակից` կիսակառույց ճանապարհը չի կրկնվի ընտանիքի երկրորդ սերնդի համար։ Նրանց ուրախությունը կիսելու համար, Լուսաշող են այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի ղեկավարները:
Աղբյուր` Panorama.am
18:04
Հայ ճարտարապետների գծանկարները՝ որպես ինքնուրույն արժեք
Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց «Կորուսյալ արվեստ.ճարտարապետական գրաֆիկա» խորագրով ցուցահանդես:
Աղբյուր` Panorama.am
17:54
Քաղաքացին ահազանգում է. ՃՈ անգործությունը մարդկային կյանքեր է արժենում
Այս տարվա ինն ամիսների ընթացքում  Հայաստանում արձանագրվել է 3 444 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 253 և մարմնական...
Աղբյուր` Panorama.am
17:40
Լրագրողները Միրզոյանին հիշեցրին 1 տարի առաջվա հայտարարությունը՝ երեխաների ապօրինի որդեգրման մասին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հանրային խորհուրդն իր գործառույթը չէր կատարում։ «Կոնկրետ ՀԽ ղեկավարը, կարծեմ թե,...
Աղբյուր` Panorama.am
17:31
Tallinn Trophy. Սլավիկ Հայրապետյանը գրավել է չորրորդ տեղը
Սլավիկ Հայրապետյանը չորրորդ տեղն է գրավել Էստոնիայի մայրաքաղաք Տալինում տեղի ունեցած Tallinn Trophy գեղասահքի միջազգային մրցաշարում: Կարճ և...
Աղբյուր` Panorama.am
17:16
Գազի հետ կապված կապիտալ հոսքի պահանջարկը կմեծանա. ԿԲ նախագահ
Ստվերի դեմ մեր ամենամեծ պայքարը հենց կանխիկի նվազեցման օրենսդրությունն է.Արթուր Ջավադյան
Աղբյուր` Panorama.am
17:08
Բոլոր տեսակի ֆիլմեր էլ կարող են գոյություն ունենալ. Միրզոյանը՝ «Մել»-ի ու 20 մլն.դրամի մասին
«Ես սատարում եմ նրա վարած բարեփոխումների քաղաքականությանը, կարծում եմ, որ այն թեզերը, որոնք հրապարակ է դրել, համընկնում են իմ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Կարեն Գրիգորյանի հաջողությունը Պորտուգալիայում
Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը երկրորդ տեղն է գրավել Պորտուգալիայում տեղի ունեցած «Ֆիգեյրա դա Ֆոս» շախմատային միջազգային...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ն. Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները ուղարկվել են Ոստիկանություն
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազենի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ...
Աղբյուր` Panorama.am
16:44
Տեղյակ եմ եղել, որ սպառնալիքներ հնչել են. ԱԺ նախագահ
«Չեմ կարող ասել, թե կոնկրետ ով է կանգնած սպառնալիքների հետևում, տեղյակ եմ եղել, որ սպառնալիքներ հնչել են: Այդ մասին տեղեկացրել ենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել». Արսեն Բաբայանն ազատ արձակվեց
13:59 12/11/2019

«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել». Արսեն Բաբայանն ազատ արձակվեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}