Թրամփը կրկին խորհուրդ է տալիս փոխել Լոնդոնի քաղաքապետին
Լոնդոնում այս շաբաթավերջին տեղի ունեցած հինգ հարձակումների արդյունքում երեք մարդու մահից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատել է քաղաքապետ Սադիկ Հանին: Այս մասին գրում է euronews-ը։
«Լոնդոնին նոր քաղաքապետ է պետք և հնարավորինս շուտ: Հանը աղետ է, և ամեն ինչ ավելի վատ է լինելու»,- թվիթերում Թրամփն այսպես է մեկնաբանել բրիտանացի լրագրող և բլոգեր Քեթի Հոփկինսի գրառումը:
Ավելի վաղ Թրամփը Հանին անվանել էր «անհաջողակ, ով չի կարողանում իրականացնել իր պարտականությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ