ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:33 18/06/2019 Հայաստան

«168 ժամ». Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ռազմական համագործակցությունը սպառնալիք չի ՀՀ-ի համար. Մենագարիշվի

«Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ռազմական համագործակցությունը չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվին՝ անդրադառնալով օրերս ադրբեջանական Գաբալայում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների թվով 7-րդ հանդիպման արդյունքներին։

Հիշեցնենք, որ հանդիպմանը Վրաստանին առաջարկ է արվել մասնակցել պարբերաբար անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին, որին Վրաստանը համաձայնել է։

Զաքիր Հասանովն ասել է, որ տարեցտարի թուրք-ադրբեջանական զորավարժությունների քանակն ավելանում է, եթե 2018-ին յոթ զորավարժություն էր անցկացվել, ապա 2019-ին 13 զորավարժություն է պլանավորված: Հուլուսի Աքարն ասել է, որ երեք երկրների համագործակցությունը հասել է ռազմավարական մակարդակի: Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ եռակողմ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային իրավիճակը, ռազմական ոլորտում եռակողմ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառույցների անվտանգությունն ապահովելու հարցեր:

Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ խորանում է ինչպես Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ ռազմական համագործակցությունը, այնպես էլ՝ Հայաստան-Վրաստան համագործակցությունը՝ նույն ոլորտում։ Սակայն, ըստ նրա, այստեղ կան որոշ խոչընդոտներ Վրաստանի և Հայաստանի համար, քանի որ Վրաստանը շարժվում է եվրոատլանտյան ինտեգրացիայի ուղղությամբ՝ նպատակ ունենալով միանալ ՆԱՏՕ-ին, որի անդամ է Թուրքիան և որի հետ ավելի սերտ համագործակցություն ունի Ադրբեջանը։

Ուստի, Մենագարիշվիլիի կարծիքով, այս եռակողմ համագործակցության հիմքում այս ոլորտում եվրոատլանտյան  ինտեգրացիան է, որը միավորում է երեք երկրներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, իսկ Հայաստանը մաս է կազմում ՀԱՊԿ-ին և սահմանափակված  է մասնակցել լիարժեքորեն Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի միջոցառումներին։

«Չնայած դրան՝ կողմերը փորձում են երկկողմ ձևաչափում աշխատել և կազմակերպել համագործակցությունը։ Հասկանալի է, որ Հայաստանում Վրաստանի ռազմական համագործակցությունն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կարող է դիտարկվել աջակցություն Հայաստանի շրջափակմանը։ Սակայն դա թյուր պատկերացում է, քանի որ տարածաշրջանում Հայաստան-Վրաստան երկկողմ ձևաչափը մշտապես կարևոր է եղել երկու կողմի համար, եղել է անձեռնմխելի երրորդ գործընկեր երկրների կողմից, խոսքն ինչպես Ռուսաստանի մասին է՝ Հայաստանի դեպքում, այնպես էլ՝ Թուրքիայի և Ադրբեջանի մասին՝ Վրաստանի դեպքում։

Կարծում եմ՝ այստեղ կա խորը փոխըմբռնում կողմերի միջև, և երբեք որևէ համագործակցություն չի կարող դիտարկվել սպառնալիք։ Շատ է խոսվել Վրաստանի համար սպառնալիք՝ ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի մասին, որի թիրախը ՆԱՏՕ-ն  է, այսինքն՝ Վրաստանը, Թուրքիան, սակայն հայկական կողմը մշտապես վստահեցրել է, որ նման սպառնալիք ՀՀ տարածքից Վրաստանը չի կարող ունենալ։ Նույն այս տրամաբանությունից ելնելով՝ կասեմ, որ տվյալ ռազմական եռակողմ ձևաչափը չի կարող որևէ կերպ օգտագործվել ընդդեմ  Հայաստանի՝ դրանում Վրաստանի ներկայության պատճառով։

Քաղաքական համերաշխությունը Վրաստանի և Հայաստանի միջև մշտապես եղել է բարձր մակարդակի վրա, ու կարծում եմ՝ այսօր, առավել, քան երբևէ, դա կարևոր է, քանի որ տարածաշրջանում անվտանգությունը վտանգված է, ԼՂ հակամարտությունը դեռ չի լուծվել, ուստի կողմերը պետք է հաշվի առնեն տարածաշրջանի զգայունությունը։ Սակայն սա նաև նշանակում է, որ Հայաստանը համագործակցության այլ առանցքներ պետք է ձևավորի տարածաշրջանում իր մյուս գործընկերների հետ՝ վերականգնելու համար հավասարակշռությունը։ Հայաստանն ունի այդ հնարավորությունները և, անկախ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններից, ՀԱՊԿ անդամակցությունից, Հայաստանը պետք է անվտանգության այլ բարձիկներ գտնի և չհենվի միայն մեկի վրա»,- նման կարծիք հայտնեց Մենագարիշվիլին։

Նա նշեց, որ նման ծրագրերում Հայաստանի գործընկերները կարող են լինել՝ ինչպես Վրաստանը, Իրանը, այնպես էլ՝ Արևմուտքն ընդհանուր առմամբ։ «Ինչպես տեսնում ենք, Հայաստանի և Վրաստանի իշխանությունների միջև կա շփումների ոչ պաշտոնական ձևաչափ, ինչը ևս կնպաստի ոչ պաշտոնական մթնոլորտում բոլոր անհանգստացնող հարցերը քննարկելու համար։ Ինչպես հիշում եք, վերջին նմանատիպ հանդիպումներից մեկին մասնակցում էին նաև պաշտպանության նախարարները, ինչը պատահական չէ։ Բոլոր հարցերը քննարկվում են մեր երկրների միջև, և քաղաքական համերաշխությունը պահպանվում է»,- նկատեց նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}