Մակրոնը հայտարարել է, որ կաջակցեր Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում Մերկելի թեկնածությանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կաջակցեր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի թեկնածությանը` որպես Եվրահանձնաժողովի ղեկավար, եթե նա առաջադրվեր: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ աղբյուրի՝ չորս ժամ տևած քննարկումներից հետո ԵՄ երկրների առաջնորդները համաձայնության չեն եկել ԵՄ ղեկավար կառույցներում առանցքային պաշտոններում թեկնածությունների շուրջ: Նոր գագաթնաժողովը, որի ժամանակ առաջնորդները պետք է հաստատեն Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդի, դիվանագիտական ծառայության և ԵԿԲ-ի ղեկավարի պաշտոնում 4 թեկնածություններից բաղկացած «փաթեթը», նախատեսվում է անցկացնել հունիսի 30-ին:
Լիդերները պետք է որոշումներ կայացնեն մինչև հուլիսի 2-ը, երբ նոր կազմով Եվրախորհրդարանը կհավաքվի առաջին նիստն անցկացնելու:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը Գերմանիայի թեկնածության դեմ ոչինչ չունի. «Եթե կանցլեր Անգելա Մերկելը թեկնածու լիներ, ես կաջակցեի նրան, որովհետև նա այնպիսի որակներ ու ունակություններ ունի, որոնք թույլ կտային նրան Եվրահանձնաժողովի լավ նախագահ լինել»: