Առողջություն 19:31 24/06/2019 Հայաստան

Դավիթ Պետրոսյան. Առողջապահության նախարարը մեր մի քիչ շատ երիտասարդ է, որ իր հորդորով գրեմ

Երևանի Պետական Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է   ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Պետրոսյանի հարցմանը, դրանց մի մասին պատասխանել է հրապարակային։ Խոստացել է՝ հարցերին  կպատասխանեն նաև գրավոր սահմանված ժամկետում։

Պետրոսյանի հարցերը վերաբերում են «Զինվորի տուն» ՀԿ-ին՝ մասնավորապես Ի՞նչ միջոցներով է վերանորոգվել կազմակերպությանը հատկացված տարածքը, ո՞վ է կայացրել այդ որոշումը՝ վերանորոգել տարածքը և տալ ՀԿ-ին անհատույց օգտագործման, համալսարանի ո՞ր կանոնադրական խնդիրների համար է այդ վերանորոգումը իրականացվել և այնուհետև տարածքը հանձնվել է ՀԿ-ին, ինչու՞ նույն ծառայությունը չի մատուցվում հենց համալսարանի կողմից:

Շուշան Դանիելյանն արձագանքել է՝ ԵՊԲՀ-ն իր բյուջեից, որևէ լումա չի տրամադրել Զինվորների տան վերանորոգմանը:Զինվորների տան տարածքը գտնվում է ԵՊԲՀ-ի հաշվեկշռում՝ տեղեկությունը կարելի է ճշտել Պետական գույքի կառավարման վարչությունից, տարածքը հանձնված չէ ՀԿ-ին:

Դավիթ Պետրոսյանից Panorama.am-ը  հետաքրքրվեց, ի՞նչ մտահոգություններ են թաքնված գրության հետևում, արդյո՞ք նա դեմ է, որ համալսարանն օգնում է վիրավոր զինծառայողներին։

«Ոչ մի դեպքում դեմ չեմ, որ Երևանի պետական բժշական համալսարանն օգնում է բուժում ստանալ վիրավոր զինվորներին։ Հակառակը կողմ եմ, որ համալսարանում ստեղծված է որոշ չափով յուրահատուկ կենտրոն, որովհետև այնտեղ կան նաև այնպիսի սարքեր, որոնք ուղղված են լուրջ հաշմանդամություն ունեցող զինվորների վերականգնմանը։ Ամեն ինչ պետք է անել, որ այդ կենտրոնը լինի, որ շատանան նման կենտրոնները։ Նման տեսակի բուժօգնություն պետք է լինի բոլոր բուժկենտրոններում՝ հասանելի բոլոր ազատամարտիկներին»,-ասաց նա։

Պետրոսյանը հավատացնում է՝ ոչ մի մտահոգություն չունի, որպես խորհրդի անդամ կարող է հարցեր տալ, կանոնադրությունն էլ սահմանում է՝ խորհրդի անդամները կարող են ամեն ինչ անել աշխատանքը լավացնելու համար. «Ոչ մի մտահոգություն չկա, ուղղակի մտածեցի մի հատ նամակ գրեմ էլի»։

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը երկու օրից նիստ է գումարելու։

«Նիստի ժամանակ մենք կնստենք դեմ դիմաց, հարցերը կտանք։ Արմեն Մուրադյանն էլ է լինելու, փոխնախարարներ, կառավարության անդամներ, ուսանողներ, դասախոսներ։ Մենք կնստենք, կխոսենք իրար հետ և միգուցե գանք այն եզրակացության, որ ամեն ինչ շատ լավ է»,-ասաց նա։

Կասկած կա, որ Պետրոսյանին նման հարցեր ԵՊԲՀ-ին ուղղել հորդորել է առողջապահության նախարարը։ Վերջինի ու համալսարանի ռեկտոր, «Զինվորի տան» ստեղծման ակունքում կանգնած Արմեն Մուրադյանի հարաբերությունները, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն։

«Ես հերքում եմ նման լուրերը, նման բան չկա։ Իմ տարիքը գիտե՞ք՝ ինչքանն է, ես մի քիչ մեծ եմ էլի, նախարարը մեր մի քիչ շատ երիտասարդ է, շատ արժանի անձնավորություն է, բայց իմ համար ոչ այդքան ճիշտ կլիներ, որ ես նախարարի հորդորով գրեի, ինքս իմ կարծիքն ունեմ, երկար ժամանակ աշխատել եմ համալսարանում, չորս ռեկտորի հետ եմ աշխատել, այնպես որ ինձ պետք չի ինչ-որ բան անել»,-ասաց Պետրոսյանը։

Զինվորների տան վերաբերյալ հարցերը ուղարկվել է Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին ևս։ Panorama.am-ի հետ զրույցում Մինասյանն անհասկանալի որակեց հարցադրումը։

«Նման հարցադրում անելուց առաջ մարդը պետք է ծանոթ լինի զինհաշմանդամության խնդիրներին, ոնց որ մարդուն գրություն ուղարկեն՝ ինչո՞ւ է ստեղծվել հեծանիվը, ինչի՞ են մարդիկ հաց ուտում կամ լվացվում։ Հարցերն այդ աստիճանի անտրամաբանական են»,-ասաց Մինասյանն ու հիշեցրեց, որ կենտրոն՝ որպես օրինակելի  տեղ գալիս են ոչ միայն հայաստանցի, այլև ռազմական ու բժշկական ոլորտի արտասահմանցի պաշտոնյաները։

Նա հիշեցրեց, որ առաջին գումարը հավաքվել է 2017-ի ապրիլի 7-ին նախորդած կոչի արդյունքում, երբ Արմեն Մուրադյանը հորդորել էր գնել հաշմանդամություն ունեցող զինվորների ձեռքով պատրաստած բացիկները։ Դրան հետևել են բազմաթիվ մարդկանց նվիրավտվությունները, ինչի արդյունքում կարողացել են նաև շենքը վերանորոգել։

«Շենքը գտնվում է ԵՊԲՀ-ի բալանսում, չի պատկանում ՀԿ-ին։ Դավիթ Պետրոսյանը  երևի սխալ տեղում է փորձում ինչ-որ բաներ գտնել, այս անգամ շատ սխալ հասցեով է դիմել, զինվորների թեման չի կարելի շահարկել սեփական ցանկությունների կատարման համար»,-ասաց Մինասյանը։

Ըստ մեր տեղեկությունների, Դավիթ Պետրոսյանի այս հարցադրումը վրդովեցրել է կենտրոնում վերականգնողական բուժում անցնող շատ զինվորների ու նրանց ծնողներին, որոնք պատրաստվում են իրենց վրդովմունքը բարձրաձայնել։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:15
Ըստ ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյայի՝ այսօր փակվող Ակնայի մոնիթորինգի կենտրոնում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Մի խումբ կենդանի հա ասում ա «հանձնվեք, հանձնվեք, որ մենք պադավատներ ու թիկնապահներ ունենանք. Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}