Տոնոյանը ներկայացրել է աֆղանական հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ իր տեսակետը
Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է առաքելության Հյուսիսային հրամանատարության շրջանակներում ստանձնած խնդիրներն իրականացնելու հանձնառությունը:
Դավիթ Տոնոյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել նաև աֆղանական հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ իր տեսակետը։
Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտոնակիցների հետ: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով պաշտպանական համագործակցության ծրագրերի վերաբերյալ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ