Թունիսը հերքում է. նախագահը չի մահացել
Xinhua գործակալությունը, հղում անելով Tunis Afrique Presse-ին գրում է, որ Թունիսի նախագահականը հերքել է նախագահ Բեջի Կաիդ Էսսեբսիի մահվան լուրը։
«Նախագահի առողջական վիճակը կայուն է»,-ըստ աղբյուրի ասել է Բեջի Կաիդ Էսսեբսիի խորհրդական Ֆիրազ Կաֆրաչը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թունիսի նախագահը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ լուրջ հիվանդության պատճառով, ապա մամուլը գրեց մահվան մասին։
Բեջի Կաիդ Էսսեբսին Թունիսի նախագահն է 2014 թվականի վերջից։ Վերջերս նա հայտարարել էր, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին չի մասնակցելու, քանի որ երկիրը պետք է ղեկավարի ավելի երիտասարդ մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ