Մեքսիկացի քաղաքապետն «ամուսնացել է» կոկորդիլոսի հետ
Մեքսիկական Սան Պեդրո Ուամելուլա քաղաքի ղեկավար Վիկտոր Ագիլարը մասնակցել է հարսանեկան արարողությանը, որտեղ որպես հարս հանդես է եկել իգական սեռի կոկորդիլոսը։ News.ru-ն գրում է, որ կենդանուն հագցրել են սպիտակ զգեստ, իսկ նրա բերանը կապել են սպիտակ ժավապենով։ Նման արարողությունը հնագույն ծես է, որն անցկացվում է ամեն տարի։ Ըստ ավանդույթի, քաղաքապետն ամուսնանում է կայման ցեղատեսակի կոկորդիլոսի հետ գյուղատնտեսական սեզոնի նախաշեմին։ Լեգենդի համաձայն, քաղաքապետի և սողունի պայմանական ամուսնությունը ապահովում է լավ բերք և խորհրդանշում է բնության հետ միասնություն։
Արարողությունը ենթադրում է նորապսակների համբույր և համընդհանուր տոնակատարություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր