Կալիֆորնիայում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ «Ռիա նովոստի»-ն գրում է ԱՄՆ սեյսմոլոգիական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ԱՄՆ-ի ժամանակով ժամը 03.19-ին:
Աղբյուրի տեղեկություններով՝ երկրաշարժի հետևանքով Կալիֆորնիայի Քերն շրջանի Ռիջքրեսթ քաղաքում երկու հազար մարդ մնացել առանց էլեկտրականության։ Լոս Անջելեսի հրդեհային վարչության ներկայացուցիչները հաղորդել են նաև մի քանի տուժածների և հրդեհների մասին։
Հիշեցնենք, որ վերջին օրերին նույն տարածաշրջանում սա երկրորդ երկրաշարժի դեպքն է: