ԱՅԼՄԱՄՈՒԼ 17:52 15/07/2019

Մենք որպես ԵԽ անդամ պետք է նաեւ հաշվի առնենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը. Սիսակ Գաբրելյան

Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը ծանոթ ենք ավելի վաղ. ես մի փոքր տարակուսած եմ, թե ինչու այսօր այսպես արձագանք կա, որովհետեւ մոտ 20 օր առաջ այս հայտարարությունն արդեն կար: Այս մասին  լրագրողների հետ զրույցում նշել է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Ըստ Սլաքի, նրա խոսքով, այստեղ երկու խնդիր կա. «Ինչը վերաբերում է ՍԴ դատավոր-անդամ խնդրին, խորհրդարանը որպես այդպիսին առայժմ դրան որեւէ արձագանք չի տվել, կառավարությունը նույնպես: Դա եղել է ընտրված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիրքորոշումը: Մենք առաջիկայում, քանի որ նաեւ մեզ է դիմել Վահե Գրիգորյանը, մեր լիազորությունների շրջանակում արձագանք կտանք: Դա կլինի արձագանքի, հայտարարության, թե գործողության տեսքով, կդժվարանամ ասել, բայց կարծում եմ՝ անարձագանք չպետք է թողնենք»:

Անդրադառնալով ՍԴ-ում ճգնաժամի մասին խոսակցություններին, «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Իմ անձնական կարծիքով Սահմանադրության 213 հոդվածի մեջ սահմանադրական ճգնաժամ չեմ տեսնում, բայց մեր խմբակցությունում կան պատգամավորներ, որ այլ կերպ են մեկնաբանում: Կան մի շարք այլ հայտնի իրավաբաններ, որոնք համամիտ են Վահե Գրիգորյանի հետ, կան հայտնի իրավաբաններ, որոնք կոպիտ են արտահայտվում, դա կոչում են անհեթեթություն: Սա իրավական վեճ է»:

Ինչ վերաբերում է վեթինգ իրականացնելուն եւ նրան, որ Վենետիկի հանձնաժողովը նման գործւնթացի անհրաժեշտություն չի տեսնում, Սիսակ Գաբրելյանն ասաց. «Այո, հայտարարվել է վեթինգ: Հիմա կա դիրքորոշում եւ մեր խմբակցության ղեկավարն էլ նշեց, որ նույն միջազգային կառույցների, Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ պետք չէ ունենալ առանձին վեթինգի մասին օրենք, հետեւաբար վեթինգ իրականացնող առանձին հանձնաժողով:

Մեզ համար կարեւոր է իրականացնել դատաիրավական բարեփոխումներ, դա կարող ենք իրականացնել այսօր գործող սահմանադրաիրավական կարգավորումներով՝ դատական օրենսգրքում կատարելով փոփոխություններ, որի շուրջ աշխատում է պետաիրավական հարցերի հանձնաժողովը Արդարադատության նախարարության հետ համատեղ:

Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը հետեւյալն է, որ վեթինգը առանձին գործիքակազմով նպատակահարմար, անհրաժեշտ եւ օգտակար չեն համարվում: Մենք հայտարարել ենք, որ դա կկոչվի վեթինգի հանձնաժողով, բարեվարքության հանձնաժողով, թե դատաիրավական բարեփոխում, սա խնդրի ձեւական կողմն է, մեզ համար կարեւորը բովանդակությունն է, այսինքն դատաիրավական բարեփոխումներ իրականացնել, ինչը նույն Վենետիկի հանձնաժողովն արձանագրում է, որ այո, իրենք էլ ստացել են այդ տեղեկությունները, որ Հայաստանում եղել է Սահմանադրության պահպանմամբ հեղափոխություն, բայց դատական համակարգում փոփոխություններ չեն եղել եւ հասարակության մոտ դատավորները ընկալվում են որպես նախկին կոռումպացված իշխանության մասնիկներ: Նրանք պատրաստ են մեզ հետ այս հարցում համագործակցել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հայտարարությունում նշել է, թե վեթինգի տակ ինչ է հասկանում՝ դատավորների բարեվարքություն, շահերի բախման ստուգում, գույքի հայտարարագրում: Մենք այդ ամենն իրականացնում ենք գործող սահմանադրական մարմինների, մասնավորապես, ԲԴԽ-ի միջոցով ենք նախատեսում իրականացնել»:

Իշխող ուժի պատգամավորը ողջունելի համարեց Վենետիկի հանձնաժողովի այդ արձանագրությունը. «Մենք որպես ԵԽ անդամ պետք է նաեւ հաշվի առնենք նրանց եզրակացությունը: Այսինքն չի լինի վեթինգի հանձնաժողով, դա կարվի դատական օրենսգրքում կատարելով փոփոխություններ, որն ավելի երկարաժամկետ կլինի, որովհետեւ եթե ստեղծես վեթինգի հանձնաժողով, դա 6 ամիս կամ մեկ տարի կարող է գործել, բայց պարզ է, որ մեկ տարի հետո էլ են լինելու դատավորների հրաժարականներ, թոշակի են գնալու եւ ավելի նպատակահարմար ու օգտակար է, դա ամրագրել օրենքներում, որ մշտապես գործող լինի»:

Նա նաեւ հավելեց, որ Վենետիկի հանձնաժողովը դատարանների մուտքերը փակելու հետ կապված հստակ չի նշել, որ դա սխալ է. «Պարզապես նշում են, որ դա խնդրահարույց են համարում: Այսինքն դիվանագիտական ոճը պահպանվում է: Մենք նույնպես կաշկանդված ենք միջազգային նորմերը պահպանելու առումով՝ մեր ստանձնած պարտավորությունները պահպանելով»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}