Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի
Եվրախորհրդարանը Ստրասբուրգում նստաշրջանի ժամանակ հաստատել է Ուրսուլա ֆոն դեր Լյաենին Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Նոյեմբերին գերմանուհին կփոխարինի ներկայիս ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին։ Այս մասին գրում է Եվրանյուզը։
Ուրսուլա ֆոն դեր Լյաենի թեկնածությունը առաջադրվել էր ԵՄ հուլիսյան գագաթաժողովին պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից։ Նրա օգտին քվեարկել է 383 պատգամավոր։
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պատմության մեջ Եվրահանձնաժողովի առաջին կին նախագահն է։ Առաջիկա հինգ տարին Գերմանիայից քրիստոնեա-դեմոկրատը կաշխատի Բրյուսելում։ Մինչև վերջերս նա Գերմանիայի պաշտպանության նախարարն էր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան