Քաղաքական 19:32 17/07/2019 Աշխարհում

Ռոբերտ Քոչարանի գրասենյակը քաղաքական դրդապատճառներ է տեսնում նախագահի գործով դատավորի աշխատասենյակի խուզարկության մեջ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ցույց է տալիս իրավապահ մարմինների գործողությունների քաղաքական դրդապատճառը։  Ռիա նովոստիի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկոր Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ավելի վաղ հայտնել էր, որ դատավորի աշխատասենյակում  խուզարկությունն իրականացվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։ Այլ մասնրամասներ նա չէր հաղորդել։

«Այդ իրադարձությունը, բնականաբար, շատ հարցեր է առաջ քաշում, որովհետև խուզարկություն է եղել այն դատավորի աշխատասենյակում, որը քննում է «Մարտի 1»-ի գործը և Արցախի գործող և նախկին նախագահների երաշխավորությամբ ազատ է արձակել Ռոբերտ Քոչարյանին»,- ասել է Սողոմոնյանը։

Նա նշել է, որ գործի մանրամասներին տեղյակ չէ, չի ուզում  պնդել, թե ինչքանով դա ունի քաղաքական դրդապատճառ։ «Բայց, իմ հայացքով, միանշանակ դրդապատճառներ կան։ Ես չեմ հիշում  դեպք, որ այս ամբողջ ժամանակահատվածում  նմանատիպ գործողություն իրականացված լինի որևէ այլ դատավորի նկատմամբ»,- ասել է Վ. Սողոմոնյանը։

Նա նշել է, որ նաև չի հիշում դեպք, երբ ուսումնասիրեին այլ դատավորի թեկնածուական ատենախոսություն՝ կապված գրագողության հետ, ինչպես օրինակ, Ալեքսանդր Ազարյանի, որը նույնպես անցած տարվա օգոստոսին որոշում էր կայացնել կալանքից ազատել Ռոբերտ Քոչարյանին։

«Այս ամենը չի կարող հարցեր չառաջացնել և համատեքստից առայժմ երևում է, որ մենք իրավապահ մարմինների գործողություններում գործ ունենք քաղաքական դրդապատճառի հետ։  Սպասենք դեպքերի զարգացմանը, որպեսզի անենք վերջնական եզրակացություններ»,- ասել է Վ. Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական  դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, հունիսի 25-ին բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի,  Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դատախազության, տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքները։ Նրանք բողոքարկել էին մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է հետևյալ մեղադրանքով՝ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:27
6-ամյակը՝ ապաստարանում
«Ապաստարանում Արմենչիկի ծնունդն ենք նշել։ Արմենը սրանից լավ ծնունդների ա արժանի, բայց գոնե այսպես էլ կհիշվի։ 6 տարեկանն ա։ Եղած...
Աղբյուր` Panorama.am
01:07
Համալսարանական Սպիտակ Բանակը ճանապարհին է
«Տղերք պինդ կացեք, համալսարանական Սպիտակ Բանակը ճանապարհին է ... Կասկած չկա`հաղթելու ենք, ի տարբերություն թշնամու, մենք հզոր ենք, ուժեղ...
Աղբյուր` Panorama.am
01:07
ԱՄՆ պետդեպ․ Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնության այս սրացումը
Միացյալ Նահանգները կարծում է, որ արտաքին կողմերից սրվող բռնությանը մասնակցելը խորապես անօգուտ կլինի և միայն կխորացնի տարածաշրջանային լարվածությունը։
Աղբյուր` Panorama.am
00:29
Արցախի ԱԳ նախարար. Միջազգային հանրությունը պետք է կոնֆլիկտից հեռու պահի Թուրքիային
«Միջազգային արձագանքը եղել է շատ բուռն, բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունները հայտարարություններ են ընդունել, արձագանքել են...
Աղբյուր` Panorama.am
00:20
Արսեն Թորոսյանի հրամանով դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը
Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
00:17
Քիմ Քարդաշյան․ Դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ
Այսօր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ գրառում է կատարել ամերիկահայ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը։...
Աղբյուր` Panorama.am
00:16
Ադրբեջանի հրետակոծության հետևանքով հղի կին է տուժել
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության...
Աղբյուր` Panorama.am
00:14
Ջավախքը պատրաստվում է մեկնել Արցախ
Ելնելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից երեկ Նինոծմինդայի քաղաքի Հայոս-Քարթլոս պուրակում հավաքվել էին Նինոծմինդայի և Ախալքալաքի...
Աղբյուր` Panorama.am
00:13
Բաքվի բաշիբոզուկների արձակած հրթիռն ընկել է Իրանի տարածքում
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իրանական աղբյուրը գրում է, որ Արևելյան Ատրպատականի Խուդաֆերինի շրջանում...
Աղբյուր` Panorama.am
23:56
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները
Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
23:52
ՊԲ-ն առգրավվել է Ադրբեջանի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, ՀՄՄ-3
ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով (սպառազինություն), այդ թվում՝...
Աղբյուր` Panorama.am
23:50
Շփման գծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են. ՊԲ
Ադրբեջանական կենդանի ուժի ու զինտեխնիկայի կորուստները՝ տեսանյութում
Աղբյուր` Panorama.am
23:47
Ադրբեջանագետ. Տեղեկատվական բլոկադա է Ադրբեջանում
Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը գրում է.  «Ուժեղ տեղեկատվական բլոկադա է Ադրբեջանում։ Տվյալներ չեն տալիս, չնայած լիքը մեռել...
Աղբյուր` Panorama.am
23:41
Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին
Ըստ հետախուզության տվյալիների' Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Ճշտված...
Աղբյուր` Panorama.am
22:27
Այս պահին Ադրբեջանի զինուժի կորուստները
Արցախի պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների հավաստի տվյալների համաձայն՝ այս պահին Ադրբեջանի զինուժի կորուստները կազմում են՝ -...
Աղբյուր` Panorama.am
22:24
Էստոնիան ՄԱԿ ԱԽ-ում նախաձեռնում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի քննարկում
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը համարել է ծայրաստիճան լուրջ իրավիճակ, որը...
Աղբյուր` Panorama.am
22:20
Ամբողջ ՀՀ տարածքում հերթեր են, մասնակցում են զորակոչին
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կանոնակարգված կերպով գրանցվում են և մեկնում Արցախ։
Աղբյուր` Panorama.am
22:18
Ադրբեջանցի հաքերները կոտրել էին «Հայփոստ»-ի պաշտոնական կայքը. Ն. Գնդոյան
«Հայփոստ» ընկերության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուշադրություն, ադրբեջանցի հաքերները...
Աղբյուր` Panorama.am
22:17
Արցախից ՀՀ տեղափոխված 18 տուժած 7-ը քաղաքացիական անձ է
Սեպտեմբերի 27-ի, ժամը 21:00-ի դրությամբ Արցախի Հանրապետությունից Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ են տեղափոխվել 18 տուժած, որից...
Աղբյուր` Panorama.am
22:10
Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և հանդիպում ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ,...
Աղբյուր` Panorama.am
22:07
Արցախի նախագահ. Այո, ունենք կորցրած դիրքեր
Ադրբեջանը հարձակումն իրականացրել է շփման ամբողջ գծով՝ Օմարից մինչև Արաքս։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ...
Աղբյուր` Panorama.am
22:02
Դոնակդ Տուսկ. Անենք հնարավորը, որ այս կոնֆլիկտը չվերածվի կանոնավոր պատերազմի
Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկն իր թվիթերյան էջում գրել է. «Մենք շատ մտահոգված ենք բախումներով Լեռնային...
Աղբյուր` Panorama.am
22:01
Ադրբեջանցի հաքերները «WhatsApp» և «Viber» հավելվածների միջոցով կեղծիք են տարածում. Հ. Մովսիսյան
«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է....
Աղբյուր` Panorama.am
21:57
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի hետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մարկոնի hետ: ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանն այսօր...
Աղբյուր` Panorama.am
21:56
Արցախի նախագահ. Առկա են բոլոր ռեսուրսները հակառակորդին համարժեք և համաչափ հարված հասցնելու համար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված արտահերթ նիստ:  Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
21:55
Խաչատուր Սուքիասյան. Մեր ընտանիքը 100 միլիոն դրամ գումար է փոխանցում բանակի կարիքների համար
Գործարար Խաչատուր Սուքիասյանը գրում է.   «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի ընկերներ, եղբայրներ, Տեղի ունեցող...
Աղբյուր` Panorama.am
21:52
Զարիֆ․ Մենք պատրաստ ենք բանակցությունների անցկացման համար մատուցել բարի ծառայություններ
«Իրանն ուշիուշով հետևում է Լեռնային Ղարաբաղում տագնապալի բռնություններին: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները...
Աղբյուր` Panorama.am
21:35
Արցախի ՊՆ. Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու վերաբերյալ լուրերը ճիշտ չեն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, որ իբր ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է առել...
Աղբյուր` Panorama.am
21:20
Արամ Սարգսյան. Ամբողջ ընտանիքով վարակվել ենք կորոնավիրուսով
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը գրում է. «Ցավոք, ամբողջ ընտանիքով վարակվել ենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}