Արցախի նախագահը նշանակումներ է կատարել
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Նարեկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, տարածքային քննչական վարչության պետ։
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` Արայիկ Ներսիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին