Տնտեսություն 18:36 26/07/2019 Հայաստան

«Կցանկանայի, որ որդիս ապրեր խաղաղ ու ապահով կյանքով, տնտեսապես զարգացած ու քաղաքականապես կայուն Հայաստանում»

Սուրեն Խաչատրյանը Հայաստան է վերադարձել 2016 թվականի հունիսին: Սուրենը ծնվել և մեծացել է Երևանում, բայց նրա ընտանիքը տեղափոխվել էր ԱՄՆ` ցանկանալով որդու համար ապահովել ավելի լավ ապագա: Ու քանի որ Սուրենի քույրը և մի քանի այլ ազգական արդեն իսկ բնակվում էին ԱՄՆ-ում, այդ քայլը քիչ թե շատ հիմնավորված էր: Սուրենի ընտանիքը հաստատվեց Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքում, որն ԱՄՆ տեղափոխվող հայերի համար այնքան էլ ստանդարտ ընտրություն չէր:

«Իմ ընտանիքում բոլորը մաթեմատիկոսներ ու ինժեներներ են, որոնք ծանոթներ ունեին Սիլիկոնի հովտում, տեղի հայ համայնքում: Ցավոք, իմ տարիքի ոչ ոք չկար, առաջին 6-7 ամսվա ընթացքում առհասարակ հնարավորություն չեմ ունեցել` շփվելու իմ տարիքի երիտասարդ հայերի հետ: Հայաստանցի հայի համար ինտեգրվելը շատ դժվար էր, սփյուռքահայությունը սովոր չէր տեսնել ԱՄՆ տեղափոխվող հայաստանցիների, ես ինձ օտար էր զգում: Անգամ հայկական եկեղեցի այցելելը չէր օգնում: Երբ խոսում էի մաքուր հայերեն, մարդիկ զարմանում էին, որովհետև սովոր չէին լսել հայերեն, միմյանց հետ խոսում էին անգլերեն, իսկ հայերեն` միայն նեղ ընտանեկան միջավայրում, ծնողների հետ»,-նշել է նա։

Միգուցե, մտածում էր Սուրենը, Լոս Անջելեսում ավելի հեշտ կլինի ինտեգրվել հայ համայնքին, բայց երբ վերջապես տեղափոխվեց, ԱՄՆ-ում ապրել էր արդեն 8 տարի ու գիտեր, որ սփյուռքն իր տեղը չէ: Ըստ Սուրենի` միգուցե հենց դա է պատճառը, որ միշտ ցանկանում էր վերադառնալ Հայաստան:

«Եթե հենց սկզբից Լոս Անջելես գնացած լինեի, միգուցե այնտեղ էլ մնայի: Ինչ խոսք, ես երախտապարտ եմ, որ նախ բնակություն հաստատեցինք Սան Խոսեում, որովհետև հենց այդտեղ ես առաջին անգամ զգացի, որ իմ տեղն ԱՄՆ-ն չէ»,-ասել է նա։

Ավարտելով Կալիֆոռնիայի Սանտա-Բարբարայի համալսարանը և Փեփըրդին համալսարանի մագիստրատուրայի գործարար կառավարման բաժինը` Սուրենը 2 տարի աշխատեց որպես բյուջեի վերլուծաբան: ԱՄՆ-ում 10 տարի բնակվելուց հետո` 2009 թվականին, նա կարճ ժամանակով վերադարձավ Հայաստան և այստեղ բիզնես-վերլուծաբանի աշխատանք գտավ, որը նրա համար ճանապարհ հարթեց դեպի ավելի բարդ ու հետաքրքիր աշխատանք Ուկրաինայում, որտեղ էլ նա 18 ամիս աշխատեց Դոյչե Բանկի զարգացման կենտրոնում: Դա օգնեց նրան ստանալ իր երազանքի աշխատանքը Նյու Յորքում: 

«Նյու Յորք տեղափոխվելիս ես տարիքով ավելի մեծ էի ու կարիքը չէի զգում` մշտապես ակտիվորեն ներգրավված լինելու հայկական սփյուռքում, ինչպես 17 տարեկանում, երբ դեռ նոր էինք տեղափոխվել ԱՄՆ: Այժմ ավելի հասուն մարդ էի, գիտեի, թե ինչ է ինձ հարկավոր: Նյու Յորքն ունի շատ ուժեղ հայ համայնք, բայց մարդիկ իրար հետ շատ չեն շփվում, որովհետև քաղաքը մեծ է, մարդիկ իրարից հեռու են ապրում: Մանհեթընում կա մեծ հայկական եկեղեցի, բայց ոչ բոլորն են գալիս կիրակնօրյա պատարագին: Նյու Յորքում ես աշխատում էի որպես ՏՏ բիզնես-վերլուծաբան և նախագծերի ղեկավար, մինչև առաջարկ ստացա Ամերիաբանկից»,-պատմել է նա։

Ըստ Սուրենի, կյանքը Նյու Յորքում շատ դժվար է: Դինամիկ անցուդարձն ու աշխատանքը խլում են ողջ ժամանակը, իսկ այն, որ հայկական սփյուռքը ցրված է քաղաքով մեկ, նաև դժվարացնում է կողակից գտնելը: Բացի դրանից, 2008 թվականին Սուրենի ծնողները վերադարձել էին Հայաստան, և նա շատ էր կարոտում նրանց, ուստի որոշեց ինքն էլ վերադառնալ Հայաստան և ամեն ինչ սկսել նորից:

«Ծնողներս սկսեցին համոզել ինձ, որ վերադառնամ, ասում էին, որ եթե աշխատանք գտնեմ, ամեն ինչ լավ կլինի, ուստի Նյու Յորքում երեք ու կես տարի աշխատելուց հետո ես դիմեցի Ամերիաբանկ և ստացա աշխատանքի առաջարկ: Անկեղծ ասած, շատ էի կասկածում, որովհետև գոհ էի իմ այն ժամանակվա աշխատանքից, իսկ տեղափոխությունը նշանակում էր, որ պիտի հրաժարվեի մեծ հնարավորություններից, բայց ես Ամերիաբանկի մասին շատ լավ բաներ էի լսել և ի վերջո որոշեցի ռիսկի դիմել: Շատ երախտապարտ եմ, որ որոշումս իրեն արդարացրեց»,-հաջողւթյամբ կիսվել է նա։ 

Ներկայումս Սուրենն աշխատում է Ամերիաբանկում որպես նախագծերի ավագ ղեկավար:

Ընկերությունից մանրամասնում են, որ նրան են վստահվում ամբողջ կազմակերպության մակարդակով իրականացվող նախագծերը: Օրական Սուրենն ունենում է 2-5 գործնական հանդիպում, անընդհատ վերանայում և կատարելագործում է նախագծերն ըստ ներկայացվող պահանջների: Սուրենը շատ գոհ է իր նոր աշխատանքից, կազմակերպության միջավայրից և ասում, որ աշխատանքն Ամերիաբանկում իրեն ստիպում է միշտ, ամեն օր ձգտել դեպի կատարելությունը: Ըստ նրա` աշխատակիցների մասնագիտական աճն ու զարգացումն Ամերիաբանկում առաջին տեղում են, իսկ ամենաշատը նրան դուր է գալիս այն, որ Ամերիաբանկում ղեկավարությունը միշտ աջակցում է աշխատակիցներին, իսկ ինքն աշխատանքն ամեն օր հնարավորություն է տալիս` նոր մարտահրավերներ հաղթահարելու:

«Մենք ձանձրանալու ժամանակ չունենք: Ամեն օր նոր գաղափարներ, նոր մարտահրավերներ: Ամերիաբանկում ես իրականացնում եմ CRM-նախագծեր ամբողջ բանկի մակարդակով: ԱՄՆ-ում նման նախագծերը սովորաբար իրականացնում են խոշոր խորհրդատու ընկերություններ, իսկ այստեղ ես հնարավորություն ունեմ` ինքս ղեկավարելու դրանք իմ անգնահատելի գործընկերների աջակցությամբ»,-պատմել է Սուրենը։ 

Սուրենի աշխատանքը Հայաստանում շրջադարձային եղավ նրա կյանքի համար:

«Ամերիաբանկում աշխատելու առաջին մի քանի շաբաթվա ընթացքում իմ աշխատատեղը գտնվում էր մարքեթինգի և PR-ի թիմերի հարևանությամբ: Ավելի կոնկրետ` ես նստում էի իմ ապագա կողակցի կողքին: Իմ` Հայաստանում մնալու որոշման մեջ հսկայական դեր խաղաց ամուսնությունս»,-ասել է նա։

Սուրենի համար Հայաստանում աշխատելու ամենամեծ մարտահրավերներից մեկն այն էր, որ հնարավոր չէր առավոտյան ժամն 9:00-ին հանդիպում նշանակել: Այժմ` 3 տարի անց, նա արդեն սովոր է դրան և բացահայտել է հայրենիքում ապրելու բազում առավելությունները` կարող է աշխատանքի գնալ ոտքով, ընկերների հետ հանդիպել ցանկացած ժամանակ` թեկուզ ընդամենը 20 րոպե առաջ նրանց տեղեկացնելով, վստահ լինել, որ կարող է պահպանել հայկական ինքնությունը: Ամեն օր Սուրենի համար նոր բացվող էջ է` լի նոր բացահայտումներով ու մարտահրավերներով:

«Ապագայի համար միայն մեկ ցանկություն ունեմ: Կցանկանայի, որ որդիս ապրեր խաղաղ ու ապահով կյանքով, տնտեսապես զարգացած ու քաղաքականապես կայուն Հայաստանում»,-նշել  նա։

Աղբյուրը՝ RepatArmenia



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}