![](https://panorama.am/news_images/717/2148118_1/59.thumb.jpg)
Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ սկսելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում. Նորա Հովսեփյան
Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ սկսելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին այսօր Երևանում կազմակերպված ասուլիսում ասաց ԱՄՆ արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը:
«Բավական դժվար գործ է, քանի որ ավիաընկերություններին պետք է համոզենք, որ դա իրենց համար շահավետ է, որ, հատկապես Լոս Անջելեսից շատ հայեր են գալիս Հայաստան»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ աշխատանքներն ընթացքի մեջ են:
Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսն էլ հույս հայտնեց, որ ապագայում Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ կիրականացվեն, քանի որ նաև դրա պահանջարկը կա:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)