Պուտինը հրահանգել է բանակը ներգրավել Սիբիրում անտառային հրդեհների մարմանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել Է Սիբիրում և Հեռավոր Արևելքում անտառային հրդեհների մարմանը ներգրավել պաշտպանության նախարարությանը: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հատնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
«Քննարկելով արտակարգ իրավիճակների նախարարի զեկույցը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարությանը ցուցում Է տվել ներգրավվել Սիբիրի և Հեռավոր Արևելքի տարածքներում մոլեգնող հրդեհների մարմանը»,-ասել են մամուլի ծառայությունում:
Նաև հավելել են, որ նախագահը կարգադրել Է մինչև հատուկ հրահանգը պահպանել զինված ուժերի խմբավորումն Իրկուտսկի մարզում։