ԱՅԼՄԱՄՈՒԼ 10:34 02/08/2019 Հայաստան

Ինչ է լինում, երբ Բոլթոնին բան ես խոստանում ու չես անում

7or.am-ը  գրում է. ««Թավշյա իշխանափոխությունից» հետո Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ չեն լինելու, մասնավորապես` Ղարաբաղի հարցում։

Միառժամանակ անց «նորամուծություն» արեց` պնդեց, որ աշխարհն էլ շուռ գա, Արցախը պիտի դարձնի բանակցային ձեւաչափի լիարժեք կողմ (հիշեցնենք, այստեղ որեւէ նոր բան չկար. պաշտոնական Երեւանը մշտապես բարձրաձայնել է այդ մասին` ասելով, որ առանց Արցախի անմիջական մասնակցության` հակամարտությունը չի կարող լուծվել)։ Եվ վստահեցրեց` Հայաստանի որեւէ իշխանություն այնպիսի հայանպաստ «դիրքորոշում» չի ունեցել Արցախի հարցում, որքան ինքն ու իր թավշյա կառավարությունը։

«Արդյունքը» եղավ այն, որ Ադրբեջանը վերակենդանացրեց չեղած բանը` Ղարաբաղի «ադրբեջանական համայնքը» որպես ինքնորոշված Արցախին հավասար «սուբյեկտ» բանակցային գործընթացի մասնակից դարձնելու մեռելածին գաղափարը։ Սա նշանակում է, որ եթե Արցախի ղեկավարությունը երբեւէ նստի բանակցային սեղանի մոտ, ապա բացառապես «ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի հետ` նույն «կարգավիճակով»։

Ավելի ուշ Փաշինյանը հպարտ քաղաքացիներին աչքալուսանք տվեց, թե փոշմանել է. չի շարունակում նախորդ իշխանությունների քաղաքականությունը` բանակցություններն «իր կետից» է սկսել։ Որն է այդ կետը` չբացահայտեց, բայց առանց ասելու էլ պարզ էր` խոսքը «ճակատագրական» այն հանգրվանի մասին է, երբ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու եւ մոնիտորինգի հնարավորություններն ընդլայնելու վերաբերյալ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գրավոր պայմանավորվածությունները ջրվեցին եւ փոխարինվեցին չկրակելու (կամ ավելի քիչ կրակելու) մասին վերելակային համաձանայնությամբ։

Ադրբեջանը չհապաղեց օգտվել հարաբերական հրադադարից` ամրապնդեց իր կրակակետերն ինժեներական նոր կառույցներով եւ «չեզոք գոտու» հաշվին առաջ բերեց իր դիրքերը։

Հընթացս Փաշինյանը «նոր շեշտադրումներ» մտցրեց «ավելի քան երբեւէ հայանպաստ» թավշյա դիրքորոշման մեջ։ Մասնավորապես, հայտարարեց, որ չի ուզում պատասխանատվություն ստանձնել` «հանրությո՛ւնը» պետք է ասի, թե ինչպես է տեսնում հարցի լուծումը, շպարգալկա կազմի, իր ձեռքը տա ու ասի` գնա, կռիվ տուր դրա համար։ Եվ երկրորդեց ԼՏՊ-ի նախասիրած թեզերից մեկը` Հայաստանը չի ստորագրի որեւէ փաստաթուղթ, որի տակ չի լինի Ղարաբաղի ստորագրությունը։ Կամ, որ նույնն է` «համոզեք» ղարաբաղցիներին, եւ Հայաստանի հետ խնդիր չեք ունենա։

Բոլթոնի տարածաշրջանային այցից հետո մամուլում եւ սոցիալական ցանցերում անընդմեջ շրջանառվում է Բոլթոնի պլանի շրջանակում`բաց կոմունիկացիաների եւ որոշակի դրամական «փոխհատուցման» դիմաց տարածքներ հանձնելու վարկածը, որին Փաշինյանը հրապարակավ ո՛չ «հա» է ասել, ո՛չ «չէ»։ Բայց ո՛չ անձամբ, ո՛չ իր պաշտոնական կամ ոչ պաշտոնական խոսափողերի միջոցով չի հերքել, որ բանակցությունները հենց Բոլթոնի պլանի շուրջ են։

Փաշինյանի ընտանեկան թերթը վերջերս երկչոտ փորձ արեց` թարմացնելու հարցի փուլային կարգավորման`«ոչնչի դիմաց» ազատագրված տարածքներն ապառազմականացնելու եւ «օրինական» տիրոջը հանձնելու, ադրբեջանցի փախստականներին «իրենց բնակավայրերը» վերադարձնելու տերպետրոսյանական տեսլականը եւ անարգանքի սյունին գամեց ՀՀ երկրորդ նախագահին։ Նրա համար, որ 1998-ին «ապօրինաբար զավթելով» իշխանությունը` թույլ չտվեց Տեր-Պետրոսյանին հորով-մորով անելու այդ «խոստումնալից» ծրագիրը։

Փաշինյանը դեռ չի գրել ի՛ր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»-ը, բայց, դատելով ամենից, հարցը օրակարգից դուրս չի եկել։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վարչապետը «միանշանակ» հայտարարեց` ցանկացած լուծում պետք է բավարարի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ Ադրբեջանի ժողովուրդներին։ Ո՞րն է այն լուծումը, որ կարող է բավարարել Ադրբեջանի ժողովրդին`թերեւս, պետք չէ բացատրել։ Ալիեւը հազար անգամ ասել է` Ղարաբաղը «օկուպացված 7 շրջաններով» հանդերձ պետք է վերադարձվի Ադրբեջանին, եւ վե՛րջ` այլ տարբերակ չկա եւ երբեք չի եղել։

Քարտ-բլանշ` Ադրբեջանին

Թրամփի վարչակազմի որոշումը` զրկել Արցախին ականազերծման նպատակով տրամադրվող ամենամյա օգնությունից, գալիս է` ասելու, որ «կիսաձայն» արված այդ հայտարարությունը չի բավարարում ամերիկյան կողմին` Նիկոլը չի կատարել Բոլթոնին տված խոստումը։ Այն է`օր առաջ «լուծել» Ղարաբաղի հարցը, դրանով իսկ` օտարել Ռուսաստանը տարածաշրջանից եւ Հայաստանը դարձնել հակառուսականության երկրորդ ֆորպոստը`Վրաստանից հետո։

Իսկ ամերիկացիներն, ի տարբերություն ՀՀ հպարտ քաղաքացիների, չեն ներում խոստմնազանցությունը. «ուղիղ տեքստով» ասում են`խոստացել ես, պիտի անես, թե չէ`վատ կլինի։

Սա նախազգուշացում է Հայաստանի «խոստումնառատ» վարչապետին եւ քարտ քլանշ` Ադրբեջանին։ Թափանցիկ ակնարկ, որ եթե Ալիեւի վարչախումբը որոշի հարցը լուծել ռազմական ճանապարհով, Միացյալ Նահանգները չի խոչընդոտի, եթե չասենք ավելին։

Եվրոպան, ի դեմս Ֆրանսիայի, նույնպես դեմ չէ միանալ, կարելի է ասել, արդեն միացել է Արցախի դեմ «պատժամիջոցներին»`հերթով չեղյալ հայտարարելով Արցախի «քույր քաղաքների» հետ համագործակցության պայմանագրերը։

Եվ այդպես էլ պետք է լիներ. եթե Հայաստա՛նն է վարչապետի մակարդակով «պատժամիջոցներ կիրառում» Արցախի ղեկավարության եւ գեներալիտետի դեմ, կոպտորեն միջամտում Արցախի ներքին գործերին` զրոյացնելով Արցախը որպես ինքնուրույն գործոն բանակցային գործընթացում, ինչո՞ւ պիտի օտարները չտրվեն Արցախի ձեռքերը ոլորելու եւ իրենց ցանկացած լուծումը պարտադրելու գայթակղությանը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}