Սպորտ 11:55 07/08/2019 Հայաստան

«Վուլվերհեմփթոն». Ո՞վ է «Փյունիկ»-ի մրցակիցը

Եվրոպա լիգայի 2019/20թթ. խաղարկությունում «Փյունիկը» կարողացավ հաջողությամբ հաղթահարել որակավորման առաջին 2 փուլերը և երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ որակավորման 3-րդ փուլ։

Այս փուլում  թիմը կհանդիպի անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ, որը եվրագավաթների խաղարկություններում «Փյունիկին» երբևէ բաժին հասած ամենաուժեղ թիմերից մեկն է։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական էջում հրապարակվել է ծավալուն տեղեկատվություն մրցակից թիմի մասին։

Այպես, անգլիական թիմը, որը 39 տարի անց առաջին անգամ է հանդես գալիս եվրագավաթներում, որակավորման 2-րդ փուլում կարողացավ երկու խաղերում (2-0, 4-1) հաղթել Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող «Կրուսադերս» թիմին։

Ընդհանրապես, եվրագավաթների խաղարկություններում «Փյունիկն» առաջին անգամ կխաղա եվրոպական թոփ 5 առաջնությունները ներկայացնող թիմի հետ։

Պատմությունը

«Վուլվերհեմփթոնն» Անգլիայի հնագույն ակումբներից մեկն է, որը հանդիսանում է նաև Անգլիայի ֆուտբոլային լիգայի հիմնադիրներից մեկը։ Այս թիմն ինչպես Անգլիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս առավել հայտնի է «գայլեր» (անգլ. Wolves) անվանումով։ 1877թ.-ին՝ «Սենթ Լյուք» դպրոցի աշակերտներ Ջոն Բեյթոնի և Ջեկ Բրոուդիի կողմից հիմնադրված ակումբը սկզբնական շրջանում կոչվել է հենց եկեղեցական դպրոցի պատվին՝ «Սենթ Լյուք»։ 2 տարի անց, այն միավորվել է տեղի «Ուոնդերերս» թիմի հետ և 1879թ.-ից կոչվել է «Վուլվերհեմփթոն Ուոնդերերս»։

1893թ.-ին «Վուլվերհեմփթոնը» նվաճել է իր առաջին մրցանակը, երբ Անգլիայի գավաթի եզրափակչում հաղթել է «Էվերտոնին»։

«Գայլերի» ամենամեծ հաջողությունները գրանցվել են հետպատերազմյան ժամանակաշրջանում՝ 1950-ականներին, երբ թիմը մարզում էր Սթեն Կալլիսը։ Նրա օրոք «Վուլվերհեմփթոնը» 3 անգամ (1953/54, 1957/58, 1958/59) դարձել է Անգլիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է երկրի գավաթն ու սուպերգավաթը։ Թիմի գլխավոր աստղն այդ տարիներին Բիլլի Ռայթն էր, ով իր ամբողջ կարիերան անցկացրել է «Վուլվերհեմփթոնում»՝ առաջնությունում մասնակցելով 490 խաղի։ Մյուս լեգենդը՝ հարձակվող Ջիմմի Մալենն էր, ով նույնպես իր կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն «Վուլվերհեմփթոնում» և 486 խաղում դարձել է 112 գոլի հեղինակ։

1954թ.-ին, երբ «Վուլվերհեմփթոնն» ընկերական խաղերում հաղթեց հունգարական «Հոնվեդին» (3-2) և ԽՍՀՄ-ի «Սպարտակին» (4-0), անգլիական մամուլը նրանց անվանեց՝ «աշխարհի լավագույն ակումբ»։

1980-ականների սկզբներին ակումբում սկսված ծանր ֆինանսական խնդիրները հանգեցրին թիմի անկմանը, որի արդունքը եղավ նահանջը դեպի 4-րդ դիվիզիոն։ Հետագայում նոր հովանավորների հայտնվելն օգնեց կայունացնել ստեղծված իրավիճակը, իսկ թիմի նոր գլխավոր մարզիչ Գրեմ Թերներին հաջողվեց թիմի հետ բարձրանալ Առաջին լիգա։

Ակումբի նորագույն պատմությունում բեկումնային եղավ 2003թ.-ը, երբ Պրեմիեր լիգայի ուղեգրի համար փլեյ-օֆֆի եզրափակչում, «գայլերը» Դեյվ Ջոնսի գլխավորությամբ կարողացան 3-0 հաշվով հաղթել «Շեֆիլդ Յունայթեդին» և 19 տարվա դադարից հետո կրկին վերադարձան Անգլիայի Պրեմիեր լիգա։

«Վուլվերհեմփթոնի» պատմության լավագույն խաղացողը համարվում է հարձակվող Սթիվ Բալը, ով նաև թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է։ 1986-1999թթ. ընթացքում նա «գայլերի» կազմում խփել է 306 գոլ։

Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում «Վուլվերհեմփթոնը» զբաղեցրեց 7-րդ տեղը։ Ընդ որում, այս թիմն առաջնության ընթացքում կարողացավ հաղթել «Արսենալին», «Չելսիին», «Մանչեսթեր Յունայթեդին»։

Կազմը

«Վուլվերհեմփթոնի» կազմում շատ են լեգեոներները և հատկապես մեծ է պորտուգալական «դեսանտը»։ Նրանցից՝ դարպասապահ Ռուի Պատրիսիուն և կիսապաշտպան Ժոաո Մոուտինյուն Պորտուգալիայի հավաքականի խաղացողներ են, որի կազմում դարձել են Եվրո-2016 հաղթող։ Այս ֆուտբոլիստներն առաջին անգամ չեն ժամանելու Հայաստան, քանի որ դեռևս 2015թ.-ի հունիսին՝ «Հանրապետական» մարզադաշտում մրցել են Հայաստանի հավաքականի դեմ։

Նախորդ մրցաշրջանի արդյունքներով, Մոուտինյուն երկրպագուների քվեարկությամբ ճանաչվել է «Վուլվերհեմփթոնի» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Պրեմիեր լիգայի նախորդ առաջնությունում թիմի լավագույն ռմբարկուն մեքսիկացի Ռաուլ Խիմենեսն է, ով դարձել է 13 գոլի հեղինակ: Թիմի ավագը 26-ամյա պաշտպան Քոնոր Քոուդին է։

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «գայլերի» ամենամեծ ձեռքբերումն առայժմ իտալացի 21-ամյա հարձակվող Պատրիկ Կուտրոնեն է։ Վերջինս «Միլանի» սան է և վերջին երեք մրցաշրջաններում «ռոսոներիների» գլխավոր թիմի կազմում հանդես է եկել Ա սերիայում՝ 63 խաղում դառնալով 13 գոլի հեղինակ։

Վարձավճարով անգլիական թիմում հանդես կգա նաև 22-ամյա պաշտպան Խեսուս Վալյեխոն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»։ Իսպանացին նախորդ մրցաշրջանում ընդգրկված էր արքայական ակումբի կազմում և Լա Լիգայում անցկացրել է 5 խաղ, խփել 1 գոլ:

Այս օրերին «Վուլվերհեմփթոնի» շարքերը համալրեցին նաև պորտուգալական «Բրագայի» ֆուտբոլիստներ Պեդրու Նետուն և Բրունու Ժորդաուն, ովքեր վերջին երկու մրցաշրջանները վարձավճարով անցկացրել էին Հռոմի «Լացիոյում»։

Ըստ Transfermarkt կայքի՝ «Վուլվերհեմփթոնի» ամբողջ կազմը գնահատվում է 313, 90 մլն. եվրո։

Մարզիչը

Թիմի գլխավոր մարզիչը 45-ամյա պորտուգալացի Նունու Էշպիրիտու Սանտուն է։ Նա նախկինում դարպասապահ է եղել, հանդես է եկել պորտուգալական «Վիտորիա Գիմարաեշում», «Պորտուում», «Ավեշում», իսպանական «Դեպորտիվո Լա Կորունյայում», «Մերիդայում», «Օսասունայում»։ 2005/06թթ. ընթացքում խաղացել է Մոսկվայի «Դինամոյում»։

Մասնավորապես, 2005թ.-ի մրցաշրջանում Նունու Սանտուն՝ Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ մրցակցում էր «Դինամոյի» դարպասապահի դիրքի համար, իսկ երբ մրցաշրջանի կեսում թիմը գլխավորեց բրազիլացի Իվո Վորտմանը, նա սկսեց դարպասը վստահել միայն պորտուգալացուն։ 

Նունու Էշպիրիտու Սանտուն «Պորտուի» կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի (2003/04թթ.) և ՈւԵՖԱ-ի գավաթի (2002/03թթ.) խաղարկությունների հաղթող, չնայած եղել է թիմի պահեստային դարպասապահը, քանի որ այդ տարիներին «Պորտուի» առաջին համարը Վիտոր Բայան էր։

2010թ.-ին՝ կարիերան ավարտելուց հետո, նա «Մալագայում» և «Օլիմպիակոսում» աշխատել է որպես դարպասապահների մարզիչ։

2012թ.-ի մայիսին, գլխավոր մարզչի կարգավիճակում առաջին անգամ գլխավորել է պորտուգալական «Ռիու Ավեն»։ Երկու մրցաշրջան աշխատելով այդ թիմում, Նունու Էշպիրիտու Սանտուն կարողացել է թիմի պատմության մեջ առաջին անգամ Եվրոպա լիգայի խաղարկության ուղեգիր նվաճել։ 

2014թ.-ի հուլիսին, նա մեկ տարվա պայմանագիր է կնքել իսպանական «Վալենսիայի» հետ, իսկ հաջորդ տարեսկզբին նրա հետ պայմանագիրը երկարաձգվեց։ Իր առաջին մրցաշրջանում, Նունու Սանտուն «Վալենսիայի» հետ գրավեց 4-րդ տեղը և 3 անգամ ճանաչվեց Լա Լիգայի ամսվա լավագույն մարզիչ։ Այդուհանդերձ, 2015թ.-ի նոյեմբերի 29-ին, «Սևիլիայի» դեմ խաղից հետո նա հրաժարական տվեց։

Հաջորդ տարի պորտուգալացին վերադարձավ հայրենիք և 2 տարվա պայմանագիր կնքեց «Պորտուի» հետ, սակայն մրցաշրջանի ավարտից հետո հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։ 

2017թ.-ին մայիսին, Նունու Սանտուն 3 տարվա պայմանագիր կնքեց անգլիական  «Վուլվերհեմփթոնի» հետ: Նրա գլխավորությամբ «գայլերը» Չեմփիոնշիփում գրավեցին 1-ին տեղը և 6 տարվա դադարից հետո Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճեցին։

2018թ.-ի սեպտեմբերին, Նունու Էշպիրիտու Սանտուն ճանաչվեց Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ, երբ իր թիմն անպարտելի էր մնացել՝ 4 խաղում վաստակելով 10 միավոր։ Դա առաջին դեպքն էր, երբ «Վուլվերհեմփթոնը» գլխավորած մարզիչը ստանում էր այդ մրցանակը։

2019թ.-ի մայիսի 4-ին, Վուլվերհեմփթոնի համալսարանի կողմից Նունուն Էշպիրիտու Սանտուն արժանացավ սպորտի պատվավոր դոկտորի կոչման։

Մարզադաշտը

«Վուլվերհեմփթոնն» իր տնային հանդիպումներն անցկացնում է «Մոլինյու» մարզադաշտում, որը կառուցվել է 1889թ.-ին։ Այն մեծ պատմություն ունի և դարձել առաջին մարզադաշտը Անգլիայի ֆուտբոլային լիգայում։ Այն առաջիններից էր Անգլիայում, որը սկսել է օգտագործել լուսարձակներ։

Մարզադաշտի անվան ծագումը կապված է տեղի հաջողակ առևտրական Բենջամին Մոլինյուի հետ, ով 1744թ.-ին գնել է այդ հողատարածքը, որի վրա կառուցել է Մոլինյու տունը, որը հետագայում վերանվանվել է «Մոլինյու» հյուրանոց։ Հենց այդ վայրում է կառուցված ներկայիս մարզադաշտը։

1990-ականների սկզբներին, մարզադաշտի բազմամիլիոն բյուջեով վերանորոգումից հետո, «Մոլինյուն» դարձել էր Անգլիայի ամենամեծ և ժամանակակից մարզադաշտերից մեկը։

«Մոլինյու» մարզադաշտը տեղավորում է մոտ 32000 հանդիսական։

«Վուլվերհեմփթոնը»՝ եվրոգավաթներում

Չնայած իր հարուստ պատմությանը, «Վուլվերհեմփթոնն» ընդամենը 8-րդ անգամ է մասնակցում եվրագավաթներին։

1972թ.-ին՝ ակումբն ունեցել է իր ամենահաջող եվրագավաթային մրցաշրջանը, երբ «գայլերը» Բիլ Մաքգարիի գլխավորությամբ հասան մինչև ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ։

Մինչ այդ, «Վուլվերհեմփթոնը» պայքարից դուրս էր թողել «Յուվենտուսին» և այդ տարիներին ուժեղ համարվող հունգարական «Ֆերենցվարոշին», իսկ եզրափակչում երկու խաղերից բաղկացած դիմակայությունում մրցեցին անգլիական մեկ այլ թիմի՝ «Տոտենհեմի» հետ։

Առաջին խաղում «Վուլվերհեմփթոնը» սեփական հարկի տակ զիջեց 1-2 հաշվով, իսկ պատասխան խաղում՝ Լոնդոնում գրանցվեց 1-1 և հաջողությունը ժպտաց «Տոտենհեմին»։

Վերջին անգամ «Վուլվերհեմփթոնը» եվրագավաթներին մասնակցել էր 1980/81թթ. խաղարկությունում, երբ ՈւԵՖԱ-ի գավաթի որակավորման 1-ին փուլում երկու խաղերի արդյունքով (1-0, 1-3) զիջել էր հոլանդական ՊՍՎ Էյնդհովենին։

 

Դարպասապահներ

11  Ռուի Պատրիսիու             15.02.1988          Պորտուգալիա

21  Ջոն Ռուդդի                     24.10.1986          Անգլիա

Պաշտպաններ

2   Մեթ Դոհերթի                   16.01.1992          Իռլանդիա

5   Ռայան Բենեթ                  06.03.1990         Անգլիա

15  Վիլլի Բոլի                       03.02.1991          Ֆրանսիա

16  Քոնոր Քոուդի                  25.02.1993          Անգլիա

19  Ջոննի Օտտո                  03.03.1994           Իսպանիա

23 Դիոն Սանդերսոն             15.12.1999           Անգլիա

29  Ռուբեն Վինագրե             09.04.1999          Պորտուգալիա

49  Մաքս Քիլման                  23.05.1997           Անգլիա

4   Խեսուս Վալյեխո              05.01.1997           Իսպանիա

Կիսապաշտպաններ

8   Ռուբեն Նեւեշ                    13.03.1997          Պորտուգալիա

17  Մորգան Գիբս-Ուայթ         27.01.2000          Անգլիա

26  Թեյլոր Փերրի                    15.07.2001          Անգլիա

27  Ռոմեն Սաիսս                   26.03.1990          Մարոկկո

28  Ժոաո Մոուտինյու             08.09.1986          Պորտուգալիա

32  Լեանդեր Դենդոնկեր         15.04.1995           Բելգիա

37  Ադամա Տրաորե                25.01.1996           Իսպանիա

7   Պեդրու Նետու                  09.03.2000          Պորտուգալիա

6    Բրունու Ժորդաու              12.10.1998           Պորտուգալիա

Հարձակվողներ

9   Ռաուլ Խիմենես                   05.05.1991           Մեքսիկա

18  Դիոգո Ժոտա                      04.12.1996          Պորտուգալիա

10  Պատրիկ Կուտրոնե             03.01.1998           Իտալիա



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:05
Գորիս-Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան
Նախկին արտգործնախարար Արա Այվազյանը պնդում է, որ այն, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
22:45
Հայաստանի պատվիրակության նավն անցավ Օլիմպիական խաղերի մասնակիցների շքերթով
Փարիզում մեկնարկած Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Սեն գետի վրայով  մասնակից պետությունների Դրոշների շքերթ իրականացվեց։...
Աղբյուր` Panorama.am
22:33
ՀՀ ՊՆ. Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Փարիզում մեկնարկում է 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը. ՈւՂԻՂ
Փարիզում մեկնարկում է 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։  Բացման արարողությունը կսկսվի մասնակից երկրների հավաքականների շքերթով։...
Աղբյուր` Panorama.am
21:47
Դատախազությունը Քաջարանի համայնքապետից պահանջում է անշարժ գույքեր և 1 միլիարդ 13 միլիոն դրամ
Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ։ Այս մասին Լուրերին տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյա հոբելյանի միջոցառումները
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստ է տեղի ունեցել Գավառում. «ՀՀ Գեղարքունիքի մարզում հուլիսի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
21:27
ԱԺ-ի փակ դռների հետևում ինչ է քննարկել ԲՏԱ նախարարը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են. «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ախալցխայում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի պատգամավորական բարեկամական խմբերը
ԱԺ-ից հայտնում են. «ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
20:50
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան
Լրագրող Անի Գևորգյանը, որը հիմա Կիրանցում է, տեղեկացնում է, որ  ԱԱԾ աշխատակիցները Կիրանցում փորձում են խոչընդոտել լրագրողներին, իսկ...
Աղբյուր` Panorama.am
20:32
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․ «Երասխի հատվածում, Արարատի զորամասի պահպանության տեղամասում կար մի մարտական հենակետ (անունը կարևոր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։                ...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ գտնվել է որոնվող աղջիկը․ «Նախորդ ստատուսիս աղջիկը գտնվեց։ Սարերում էր առանց կապի։...
Աղբյուր` Panorama.am
19:46
Գյուղացին հողի հարկ է վճարում, բայց առևտրի հարկ ինչի՞ չի վճարում․ Փաշինյանն՝ Արմավիրի մարզում
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արմավիրի մարզ՝ Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհատվածի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:34
Հուլիսի 29-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳն-ից։ «Կայանալու է...
Աղբյուր` Panorama.am
19:22
Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը գրել է․ «Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին։   Հուլիսի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
19:10
Դեռ չեմ կարողանում պատկերացնել, որ նրանք կարող էին ինձ դուրս թողնել Օլիմպիական խաղերից. Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Ալիսոն Հալվերսոնը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Օլիմպիական խաղերի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
18:55
Երբ մանկապարտեզների քնասենյակներում տեսախցիկ դնելու հարցը կքննարկեք․ Աննա Ջավախյան
Երևանի ավագանու նախկին անդամ Աննա Ջավախյանն, անդրադառնալով Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում տեղի ունեցած դեպքին, գրում է․ «Չեմ ուզում...
Աղբյուր` Panorama.am
18:40
Անկարայում Գերմանիայի դեսպանատան դպրոցն այլևս Թուրքիայի քաղաքացիներ չի ընդունի
Թուրքիայում Գերմանիայի դեսպանատանը կից գործող «Ernst-Reuter» դպրոցն այլևս թուրք ուսանողներ չի ընդունի: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:28
Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
18:14
Նման գործելաոճով առաջնորդվողները տեղ չունեն և չեն կարող ունենալ ուսումնական հաստատություններում․ ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը՝ փոքրահասակ երեխայի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է
Գիտնականները պարզել են, որ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է: «Հիդրոօդերևութաբանության և...
Աղբյուր` Panorama.am
17:52
Գնալու ենք տեսնենք, թե կարտոֆիլի և կաղամբի հետ պրոբլեմ լինելու է, թե ոչ. Փաշինյան
«Գազն իր հերթին, բայց պետք է դիվերսիֆիկացնել»,- Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ Արաքս գյուղի ֆերմերներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
17:49
Երեխայի շահից ելնելով` ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված բռնության տեսանյութը
Հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում...
Աղբյուր` Panorama.am
17:36
Իշխան Սաղաթելյանը հանդիպումներ է ունեցել Նիդերլանդներում
Բրյուսել կատարած աշխատանքային այցից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կարճատև այցով գտնվում է Նիդերլանդների...
Աղբյուր` Panorama.am
17:25
Աճարկուտի դպրոցականները ամեն օր ստիպված պետք է տեսնեն թշնամու դրոշը. Ավագանու անդամ
Աճարկուտի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը գրում է. «Աճարկուտի դպրոցի մոտից եմ լուսանկարել, հեռվում երևացողը՝ ամենաբարձրը, թշնամու դրոշն...
Աղբյուր` Panorama.am
17:15
Գարեգին Երկրորդն անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին։...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեքենաներ են արգելափակվել ջրամբարներում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 26-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ Ապարանի ջրամբարի...
Աղբյուր` Panorama.am
17:04
Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու Բաբայան փողոցը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն, 1-ին փուլով փակ է լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:47
Թուրքիան հրթիռակոծել է Սիրիայի հյուսիսի 15 գյուղերում տեղակայված քրդական զորքերի դիրքերը
Թուրքական բանակի հրետանին կրակ է բացել Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի վրա։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:41
Մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութը ոստիկանությունն ուսումնասիրում է
Համացանցում տարածվող տեսանյութը, որտեղ մանկապարտեզի աշխատակցուհին ծեծում է դեռ չքնած երեխային, ՆԳՆ ոստիկանությունում տեսել են։ «ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանը չի որոշում մասնակցե՞լ Բաքվի կոնֆերանսին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ
13:33 24/07/2024

Հայաստանը չի որոշում մասնակցե՞լ Բաքվի կոնֆերանսին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}