Զալցբուրգի փառատոնին Մերկելն արդեն չորրորդ անգամ ներկայացել է նույն կիմոնոյով
Զալցբուրգի ամենամյա դասական երաժշտության և թատերական ներակայացումների փառատոնին, որն արդեն 99-րդ անգամ է անցկացվում այցելել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Փառատոնի օրերն են՝ հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 31-ը։
Ինչպես գրում է kurier-ը, Մերկելը Զալցբուրգ է այցելել օգոստոսի 6-ին՝ շատ հայտնի հագուստով՝ կիմոնոյով, որը կրում է արդեն 4-րդ անգամ նույն փառատոնին այցելելիս՝ 2008-ից, 2014-ից ու 2017թ․-ից հետո։ Նշվում է, որ Մերկելն այս կիմոնոն գնել է 23 տարի առաջ՝ ԱՄՆ-ից։
Նշենք, որ Մոցարտի ծննդավայրում անցկացվող փառատոնին մշտապես մասնակցում են ճանաչված արտիստներ ամբողջ աշխարհից: Զալցբուրգի ամենամյա փառատոնը համաշխարհային նշանակության իրադարձություն է: Միջոցառմանը մասնակցելու համար տարբեր երկրներից ավստրիական այս քաղաքում հավաքվում են հարյուր հազարավոր երաժիշտներ ու դասական արվեստի սիրահարներ։ Փառատոնին գլխավոր թեման Մոցարտն է, որի երաժշտությունը փառատոնի օրերին հնչում է ամենուր:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան