Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում նախատեսված մշակութային ծրագրին
Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշիյանը նախօրեին Իսիլ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո նախատեսված մշակութային ծրագրին։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարություների ղեկավարների եւ ԵԱՏՀ նախագահի հետ միասին ներկա է գտնվել «Tengri 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը։
ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն ավարտվել է։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարները ստորագրել են եկամտի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր
- Փաշինյանի ու նրա պատվիրակության համար Ղրղզստանում կատարել են Սիլվա Հակոբյանի երգը
- Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին