Քաղաքական 10:30 14/08/2019 Հայաստան

Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանը սխալ որոշում է կայացրել հայկական պահանջների վերաբերյալ. Սասունյան

Միացյալ Նահանգների իններորդ շրջանի վերաքննիչ դատարանը 2019 թ. օգոստոսի 8-ին որոշում է կայացրել մերժել մի քանի ամերիկահայերի ներկայացրած երկու դատական հայցերի բողոքարկումը, որոնք փոխհատուցում էին պահանջում Թուրքիայի Հանրապետությունից և նրա երկու բանկերից՝ իրենց ունեցվածքի բռնագրավման համար Հայոց ցեղասպանությունից կարճ ժամանակ անց:

Առաջին դատական հայցը 2010 թ. դեկտեմբերին ներկայացրել են Ալեքս Բակալյանը, Անաիս Հարությունյանը և Ռիտա Մահտեսյանը՝ Թուրքիայի Հանրապետության Կենտրոնական բանկից և Ziraat Bankasi-ից պահանջելով 65 միլիոն դոլար: Երկրորդ դատական հայցը ներկայացրել են Դավիթ Դավոյանը («Կարպիս Դավիթ Դավոյան»-ի գույքի կառավարիչ) և Հրայր Թուրաբյանը՝ ընդդեմ Թուրքիայի Հանրապետության, Թուրքիայի Կենտրոնական բանկի և Ziraat Bankasi-ի:
ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանը հաստատել է դատավոր Դոլի Ջիի 2013 թ․որոշումը, որը մերժել էր երկու դատական հայցերը՝ հայտարարելով, որ «համաձայն քաղաքական հարցի հայեցակարգի՝ որոշակի հարցերի պարզաբանումը, տվյալ դեպքում որոշելը, թե արդյոք Թուրքիայի գործողությունները ցեղասպանություն էին, պետք է լուծվեն գործադիր իշխանության կողմից, այլ ոչ թե դատարանների», տեղեկացնում է Courthouse News Service-ը:

Սակայն, վերաքննիչ դատարանն այլ պատճառաբանությամբ մերժեց վերաքննիչ բողոքը՝ պնդելով, որ հայկական երկու դատական հայցերի վաղեմության ժամկետն անցել է: 2006 թ. Կալիֆորնիայի օրենքը նման դատավարությունների համար վերջնաժամկետ էր սահմանել 2016 թվականը, հայտարարելով, որ «Ցանկացած հայց, ներառյալ Հայոց ցեղասպանության զոհի կողմից ներկայացված ցանկացած չլուծված հայց, կամ Հայոց ցեղասպանության զոհի ժառանգի կամ շահառուի կողմից բերված, որը բնակվում է այս նահանգում՝ պահված կամ թալանված ակտիվների վճարման կամ վերադարձնելու պահանջով, չպետք է մերժվի վաղեմության ժամկետի պահանջը չկատարելու համար, եթե հայցը ներկայացվել է մինչև 2016 թ. դեկտեմբերի 31-ը կամ դրանից առաջ»: 

Ցավոք, 2012 թ. Իններորդ շրջանի դատավոր Սյուզան Փ. Գրաբերը «Մովսեսյանն ընդդեմ Victoria Versicherung AG-ի» գործով անվավեր ճանաչեց Կալիֆորնիայի օրենքը, որով երկարացվում էր որոշակի ապահովագրական պահանջներ ներկայացնելու ժամկետը Հայոց ցեղասպանության հիման վրա: Դատավոր Գրաբերը գրել է, որ «օրենքը կանխվել է համաձայն արտաքին գործերի հայեցակարգի», ասված է Metropolitan News-Enterprise-ում:

Վերաքննիչ դատարանի 2019 թ. օգոստոսի 8-ի որոշումը հակասական է այն իմաստով, որ մինչ դատավոր Էնդրյու Հուրվիցը (որը գրել է վերաքննիչ դատարանի որոշումը) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նա անտեսել է այն փաստը, որ ցեղասպանությունները վաղեմության ժամկետ չունեն, հետևաբար՝ անկախ նրանից, թե ինչքան ժամանակ է անցել, ցեղասպանության հետ կապված դատական գործերը չեն կարող մերժվել այդ հիմքով:

Ահա թե ինչ է գրել դատավոր Հուրվիցը վերաքննիչ դատարանի որոշման մեջ. «1915-ից մինչև 1923 թվականն ընկած ժամանակահատվածում, այն, ինչը հաճախ անվանում են Հայոց ցեղասպանություն, Օսմանյան կայսրությունը կոտորել, բռնի տեղահանել և մահվան է դատապարտել իր 1.5 միլիոն հայազգի քաղաքացիներին՝ զավթելով մահացածների և տեղահանվածների ունեցվածքը»:

Վերաքննիչ դատարանի որոշման մեկ այլ բաժնում՝ «Փաստեր» ենթավերնագրի տակ, դատավոր Հուրվիցը ավելացրել է հետևյալ մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ. «Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունը սկսեց բռնի տեղահանել իր հայ հպատակներին բնակավայրերից դեպի անապատ, որի հետևանքով ավելի քան մեկ միլիոն էթնիկ հայեր մահացան: Կայսրությունը բռնագրավեց Հայոց ցեղասպանության զոհերի թողած անշարժ գույքը»:

Դատավոր Հուրվիցը համաձայնել է հայցվորների դատական հայցերի մեջ առկա պնդումներին: Նա գրել է. «Մենք հաշվապահական կուտակման մեր վերլուծության համար ընդունում ենք հայցվորների մեղադրանքների ճշմարտացիությունը, որ Օսմանյան կայսրությունն ապօրինաբար զավթել է հայցվորների նախնիների ունեցվածքը, կամ կայսրությունն ու բանկերը գույքը խնամառության են հանձնել թուրքական օրենսդրությամբ, սակայն ավելի ուշ ապօրինաբար հրաժարվել են այն վերադարձնել: Եթե նախնական յուրացումը սխալ էր, ապա հայցվորների պահանջները կուտակվել են մինչև 1923 թվականը: Եթե գույքը խնամառության էր հանձնվել, ապա հայցվորները ընդունում են, որ «1928 և 1929 թվականներին ընդունված օրենքները պաշտոնապես վերջ են դրել Թուրքիայի կեղծ փորձին վերադարձնելու անշարժ գույքը օրինական հայ տերերին»: Այսպիսով, հայցվորների նախնիները պետք է շատ լավ իմանային ավելի քան տասը տարի առաջ, որ Թուրքիան մտադիր չէր վերադարձնել իրենց ունեցվածքը»:

Դատավոր Հուրվիցը դժգոհել է, որ դատական հայցերը հարուցվել են Հայոց ցեղասպանությունից տասնամյակներ անց, ինչը դրանք դարձնում է ժամանակավրեպ: «Մենք կասկած չունենք, որ Օսմանյան կայսրության վայրագություններից վերապրածները ահռելի դժվարություններ են կրել իրենց ունեցվածքի զավթումից հետո: Իրոք, մենք ճիշտ ենք ընդունում այն մեղադրանքները, որոնք առկա են իրավական բողոքներում, որ «անհնար էր հայցվորների նախնիների համար փոխհատուցում պահանջել իրենց թալանված ունեցվածքի համար կամ կենտրոնանալ որևէ այլ բանի վրա, բացի իրենց կյանքը վերակառուցելուց»: Սակայն, այս դատական հայցերը ներկայացվել են ոչ թե Հայոց ցեղասպանության զոհերի, այլ ավելի շուտ Միացյալ Նահանգների բնակիչների կողմից, որոնց նախնիներից շատերը տասնամյակներ առաջ են տեղափոխվել այս երկիր: Իսկ ներկայիս հայցվորները չեն փորձել այս հայցերը հետապնդել դատական կարգով մինչև 2010 թվականը»:

Ամերիկահայերի փաստաբանները զայրույթով են արձագանքել վերաքննիչ դատարանի որոշմանը: Pierce Bainbridge Beck Price & Hecht փաստաբանական գրասենյակից Քեթրին Լի Բոյդը, ներկայացնելով երեք ամերիկահայերի, որոնց նախնիներին պատկանող մոտ 50 հեկտար հողատարածք բռնագրավված է, ասել է Metropolitan News-Enterprise-ին.

«Տխուր օր է ամերիկահայերի համար, երբ ԱՄՆ դատարանը նրանց զրկել է արդարադատության հասնելու բոլոր հնարավորություններից, հրաժարվել է հաշվի առնել կամ նույնիսկ ճանաչել Հայոց ցեղասպանության մեղմացուցիչ հանգամանքները և նրանց թողել է առանց դարմանման միջոցի ընդդեմ Թուրքիայի, որը շարունակում է պահել և օգտագործել նրանց թալանված ունեցվածքը՝ մնալով անպատիժ»:

Metropolitan News-Enterprise-ը մեջբերել է «Կիրակոս և Կիրակոս» փաստաբանական գրասենյակից Մարկ Կիրակոսին, որը ներկայացնում է հայցվորների երկրորդ խմբին.

«Թուրքական լոբբին տասնամյակներ շարունակ գնել և վճարել է Միացյալ Նահանգների գործադիր իշխանությանը և պետդեպարտամենտին: Դժբախտաբար, դատական իշխանությանը շատ քիչ տարբերակներ են մնում՝ թուրքական լոբբիստական մեքենայի ճչացող կեղծիքը շտկելու համար»:

Վերաքննիչ դատարանը հեշտ ելք է գտել՝ իր որոշման հիմք ընդունելով Կալիֆորնիայի օրենքի հակասահմանադրականությունը, որը հայցվորներին ավելի շատ ժամանակ էր տալիս իրենց հայցերը ներկայացնելու համար: Եթե Վերաքննիչ դատարանն իր որոշումը հիմնավորեր ցեղասպանության վրա, ապա վաղեմության ժամկետի հարցը անտեղի կլիներ և որոշում կկայացվեր, որ Թուրքիայի կառավարությունը և նրա երկու բանկերը օրինական պատասխանատվություն են կրում հայկական գույքը բռնագրավելու համար:

Հուսով եմ, որ ամերիկահայ հայցվորները կդիմեն ԱՄՆ Գերագույն դատարան՝ չեղյալ հայտարարելու այս անարդար որոշումը:

Հարութ Սասունյան      
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ողբերգական դեպք Գյումրիում. Այրված տնից երեխաների դիեր են հանել
Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վարդան Ոսկանյան. Սա նույնն է, թե գարաշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա...
Աղբյուր` Panorama.am
11:41
Տեխասցի կոնգրեսականն ու կինը մեղադրվում են ադրբեջանական նավթագազային ընկերությունից մի քանի հարյուր հազար դոլար կաշառք ստանալու մեջ
Տեխասցի հանրապետական կոնգերսական 68-ամյա Էնրիկե Ռոբերտոն Կուելարին և նրա կինը՝ 67-ամյա Իմելդա Կուելարին մեղադրվում են Ադրբեջանից փողեր ստանալու...
Աղբյուր` Panorama.am
11:06
«Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով
«Ուրարտու» - «Շիրակ» հանդիպմանը  «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել ակումբի նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Eurowings ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Տեղումները կշարունակվեն, հնարավոր է կարկուտ
Մայիսի  4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:51
Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Կառավարության դիմաց երեք օր նստացույց հայտարարած Խաչիկ Գևորգյանը գրում է «յսօր 18:00-ին ավարտվում է իմ 72 ժամյա նստացույցը: Ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ»․ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ  ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՊՆ. Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել
ՊՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Նոր Արեշում գետի հենապատը փլուզվել է, ջուրը լցվել է հարակից տներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն անցած կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Աշտարակում փոսի մեջ դի են գտել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 4-ին, ժամը 06:03-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
09:12
Աննա Վարդապետյանի խոսքի արձագանքներից. Մարդու աչքին թքելը հանցակազմ է՝ կախված թքատիրոջ քաղաքական պատկանելիությունից, ժայթքած թքի ծավալից
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի՝ երեկ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին,...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ»․ Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը որոշ ժամանակով հրաժարվել է գործուղումներից, ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
09:00
Մեկնարկել է GARoon սննդի 5-րդ փառատոնը
Մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում տեղի կունենա GARoon սննդի 5-րդ փառատոնը: Այս տարի կազմակերպիչները պատրաստել են իսկական ԳԱՌՆավալ։ ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}