Համացանց 11:19 19/08/2019 Հայաստան

«Ամուլսարի խնդրի քննարկումը առիթ դարձնենք ավելի ընդհանուր հարցի»

«Թեև չեմ սիրում նույն թեմայից "տրիլիոն" անգամ գրել, բայց այս մեկն էլ գրեմ Ամուլսարի թեմայով:  Ես ուզում եմ շեշտեմ, որ ինձ համար այս խնդրում առանցքայինը, կարևորը թիվ մեկը հետևյալն է:

Ամուլսարի խնդրի քննարկումը մենք առիթ դարձնենք ավելի ընդհանուր հարցի:
Մենք ընդհանրապես նորմալ, ճիշտ, ընդունելի համարո՞ւմ ենք, որ որևէ հանք, որևէ բնական պաշար, որը պատկանում է հայ ժողովորդին՝ անկախ բոլոր բնապահպանական, տեխնիկական, և այլ մանրամասներից, շահագործվի անպես, որ դրա եկամտի մեծ մասը հասնի ոչ թե Հայաստանի պետբյուջե, ոչ թե այդ բնական պաշարի սահմանադրական տեր՝ հայ ժողովորդին, այլ գնա մասնավորին, և հատկապես օտարերկրյա մասնավորին:

Էս հարցի պատասխանն է առանցքային:
Սա եմ ուզում լսել:
Սրա մասին բանավեճ եմ ուզում տեսնել՝ փաստարկներով և հակափաստարկներով:

Ինձ համար ինտուտիվի պատասխանն ակնհայտ է:

Ես չեմ հասկանում ինչ բան է ժողովորդի իշխանությունը, ՀՀ ինքնիշխանությունը, հեղափոխական քաղաքականությունը, լեգիտիմ իշխանությունը և նույնիսկ ազատ և արդար ընտրությունը, եթե մեզ համար նորմալ է, որ Հայաստանի ժողովորդին պատկանող որևէ բնական ռեսուրսի եկամուտը հարստացնի ոչ թե հայ ժողովորդին, այլ մասնավոր անձին՝ տեղական թե օտարեկրյա: Եթե եկամտի մեծ մասը հայ ժողովորդին չէ:

Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է բնապահպանական բոլոր ռիսկերը կրի հայ ժողովուրդը, իսկ դրանց դիմաց ստացած եկամտի մեծ մասը ստանա մեկ այլ սուբյեկտ, ու սա համարվի նորմալ, լավ, ընդունելի: Եթե սա ստրկություն և շահագործում չէ, ապա ի՞նչ է:

Բայց սա իմ պատասխանն է, գուցե կան այլ մոտեցումներ:

Միգուցե ես սխալվում եմ: Այդ դեպքում խնդրում եմ ինձ փաստարկված պատաասխանել: Պատասխանել հենց իմ դրված հարցին: Այլ ոչ թե դասախասություններ կարդալ հուզականության, իրատեսության, պետականամետության մասին և այլն:

Հ.Գ.
Ի դեպ հույզերի մասին:
Հույզն ինքնին ոչ միայն վատ բան չէ, այլև քաղաքականության անհրաժեշտ հիմք, նաև բանականության անհրաժեշտ մաս:
Ես չեմ հասկանում ինչ գործ ունի մարդը քաղաքականության մեջ, եթե նրա հիմանակն դրդապատճառը հետևյալ երեք հույզերից մեկը չէ
սեր սեփական երկրի ու ժողովորդի նկատմամբ
սեր արդարության նկատմամբ
սեր ազատության նկատմամբ
այս երեք հզոր հույզերն են քաղաքականի հիմքում, ու դրանք չեն կարող փոխարինվել որևէ կեղծ սթափությամբ և այլնով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է  Հրանտ Տէր-Աբրահամեանը:

Նա նաև հետևյալ գրառումն է արել. «Կարդացի ԷԼԱՐԴ-ի փորձագիտական ծավալուն փաստաթուղթը Ամուլսարի վերաբերյալ: Իհարկե, կարդացել եմ, որոշ՝ շատ նեղ մասնագիտական մասեր աչքի տակով անցկացնելով:

Մեր պատգամավորներին ու որոշում ընդունեղոներին անկեղծորեն չեմ նախանձում: Տեքստի ընթերցումը պահանջում է նեղ մասնագիտական գիտելիքներ երկրաբանությունից և քիմիայից (առնվազն): Բայց ամեն դեպքում տեքստ մնում է տեքստ, և որոշ եզրակացություններ անել կարելի է:

Բուն շարադրանքը լի է բացասական գնահատականներով Լիդիանի փորձագիտության նկատմամբ: Ծավալուն զեկույցի գրեթե ամեն էջում գտնում ենք՝ "թերի է", "անբավարար է", "անպարզ է", "թերագնահատված է", "գերագնահատված է" և նման բնորոշումներ:
Քանի որ տեքստը խիստ մասնագիտական է, ես շատ զգույշ կլինեմ իմ գնահատականերում:
Ես չէ կոչի այս փորձագիտությունը դրական: Եվ ավելի ուտ այն բացասական է իր տրամադրութմաբ, քան դրական:

Եզրակացությունների մասն ավելի բալանսավորված է: Այստեղ բացասական գնահատականները պակասում են, կամ ավելի անորոշ են դառնում: Սակայն մի քանի կարևոր բաներ այստեղ ևս կան: Հատկապես քննադատված է ստորգետնյա ջրերի հոսքի և սեյսմիկ գնահատման մասը: Երկուսն էլ շատ կարևոր են շատերին հուզող Սևանի հարցի մասին:

Ջերմուկի ջրերի մասով գրված է, որ վտանգը փոքր է:

Սևանի մասով ամեն բան շատ ավելի անորոշ է ոչ մասնագետի համար: Գրված է, որ վտանգ կա երկրաշարժի դեպքում: Գրված չէ, թե ինչ ուժգնության երկրաշարժի մասին է խոսքը, և միաժամանակ ասվում է, որ ընդհանուր սեյսմիկ իրավիճակը լավ չի գնահատված Լիդիանի կողմից:
Ավելի ուշադիր, նաև մասնագետի օգնությամբ ընթերցումն անհրաժեշտ է ավելի լավ հասկանալու Սևանի հարցը: Տպավորություն ունեմ, որ ավելոի ուշադիր, նաև՝ տողատակերով ու տարբեր հատվածների միջև կապերով ընթերցումը պետք է ամրապնդի մտահոգությունները Սևանի մասով:

Կարող եմ ասել, որ եթե ես լինեի որոշում ընդունող, ապա այս փաստաղթի հիմամբ ես չէի շտապի ընդուել որոշում, չէի շտապի այն համարել՝ դրական եզարակացություն: Անպայման պետք է դա կարդալ մի քանի անգամ, ըդն որում ինչ վերաբերում է Սևանին, ապա ոչ միայն այն տեղերն, ուր Սևանն ուղղակիորեն հիշատակված է, այլև այն մասերը, ուր խոսք կա ստորգետնյա ջրերի, դրենաժի և սեյսմիկ վտանգների մասին:
Կարծում եմ, անպայման պետք է հետաձգել որոշումը՝ հետագայում ավելի հանգիստ հասկանալու համար, թե արդյո՞ք փորձագիտությունը պետք է գնահատալե որպես դրական, թե բացասական:

Կխնդրեմ, որ ընկերներից, ով փորձ ունի փորձագիտական տեքստերի հետ աշխատելու, նույնպես կարդա և հաստատ կամ հերքի իմ տպավորությունները»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համեգի ներկաններին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիմացն ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}