Թրամփը հաստատել է, որ շահագրգռված է Գրենլանդիան ձեռք բերելու հնարավորությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Միացյալ Նահանգները կարող է շահագրգռված լինել Գրենլանդիան ձեռք բերելու հնարավորությամբ, որը Դանիայի Թագավորության կազմում է և ունի լայն ինքնավարություն: Այս հայտարարությունը Թրամփն արել է Նյու Ջերսիում կայացած մամուլի ասուլիսում։ Այս մասին գրում է Tass-ը։
Մեկնաբանելով The Wall Street Journal- ի հրապարակումը, որ նա քննարկել է այս թեման խորհրդականների հետ, Թրամփն ասել է.«Մենք խոսեցինք դրա մասին: Այն, ըստ էության, պատկանում է Դանիային: ԱՄՆ-ը և Դանիան դաշնակից են: Մենք պաշտպանում ենք Դանիային, ինչպես նաև աշխարհի զգալի մասին։ Գաղափարը նշվեց, և ես ասացի, որ, իհարկե, ռազմավարական տեսանկյունից այն հետաքրքիր կլիներ: Մենք հետաքրքրված կլինեինք»։
ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ Գրինլանդիայի ձեռ բերումը ԱՄՆ իշխանությունների համար «առաջնային հարց չէ»:
«Շատ բան կարելի է անել։ Իրականում սա անշարժ գույքի ձեռքբերման խոշոր գործարք է», - ասել է Թրամփը:
Թրամփը հայտարարել է, որ Դանիան զգալի ֆինանսական վնասներ է կրում այն պատճառով, որ Գրենլանդիան թագավորության մաս է կազմում: Ըստ Սպիտակ տան ղեկավարի ՝ Դանիան այդ պատճառով կորցնում է «տարեկան գրեթե 700 միլիոն դոլար»:
Հիշեցնենք, որ The Wall Street Journal- ի հրաարակումից հետո Դանիան հայտարարեց, որ Գրենլանդիան վաճառքի հանված չէ ու առաջարկեցին գնել ԱՄՆ-ը՝ առանց նրա կառավարության։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին