Իրավունք 10:15 20/08/2019 Հայաստան

«Ամուլսարում հանք չի՛ շահագործվելու». ստորագրահավաք է մեկնարկել

Change.org հարթակում ստորագրահավաք է մեկնարկել՝ «Ամուլսարում հանք չի՛ շահագործվելու» դիմում-պահանջագրով։

Դիմում-պահանջագրում ասված է.

«Ստորագրե՜նք և տարածե՜նք այս դիմում-պահանջագիրը։ Կշեռքի նժարներին են դրված մի կողմից Ամուլսարում ոսկու շատ կասկածելի պաշարներից իբր թե սպասվող եկամուտները, իսկ մյուս կողմից մեր քաղցրահամ և հանքային ջրերի կարևորագույն պաշարների անվտանգությունը՝ Սևանա լիճ, Ջերմուկ, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներ, Որոտան, Արփա և Դարբ գետեր։

Հայաստանի Հանրապետության նախորդ ոչ լեգիտիմ վարչակազմը, միջազգային կապիտալի շահերը պաշտպանող մասնավոր և միջազգային հաստատությունների անմիջական մասնակցությամբ՝ տեղի չտալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բազմաթիվ ահազանգերին, դիմադրությանն ու բողոքներին, առաջ է մղել բուժիչ հանքային ջրերով հայտնի, առողջարանային և ընտանեկան հանգստի եզակի վայր համարվող Ջերմուկ քաղաքի անմիջական հարևանությամբ գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը։ Այսօր Հայաստանում արդեն իսկ փոխվել է կառավարությունը, ուստի մեր պահանջը հղում ենք նոր կառավարությանը:

Մեծ Բրիտանիայի օֆշորային Ջերսի կղզում գրանցված «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերությունը նախատեսել է ընդամենը 10 տարվա ընթացքում.

ապականել Ջերմուկի միջավայրն ու տասնյակ տարիների ընթացքում ձեռք բերած հայտնի առողջարանային կենտրոնի իր համբավը,
հանքի թթվային ապարների դրենաժի արդյունքում վտանգել Որոտան-Արփա-Սևան ջրատար թունելն ու տարածաշրջանի քաղցրահամ ջրերի խոշորագույն պաշար հանդիսացող Սևանա լիճը, ինչպես նաև Որոտան և Արփա գետերի ավազանները՝ Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների հետ միասին,
վերացնել եզակի և վտանգված բուսատեսակների և կենդանատեսակների բնակատեղի ու էկոմիգրացիայի միջանցք համարվող Ամուլսարն՝ իր Արտավազդ, Տիգրան և Էրատո գագաթներով, 
ոչնչացնել Վայոց Ձորի զբոսաշրջային ու գյուղատնտեսական ներուժը,
խաթարել Ջերմուկի սոցիալական հյուսվածքը, զրկել կանանց զբոսաշրջային, առողջապահական և գյուղատնտեսական ոլորտում ներկայիս աշխատանքից ու մղել նրանց սեռական շահագործման շուկա,
անուղղակիորեն տեղահանել Գնդեվազ գյուղը, որից ընդամենը 1 կմ հեռավորության վրա նախատեսված է տեղադրել 120 հեկտար տարածք զբաղեցնող թունավոր ցիանիդի միջոցով ոսկու տարալվացման հարթակը՝ վերջում Հայաստանին «ընծայելով» ծանր և վտանգավոր մետաղներով հարուստ 100 միլիոն տոննա թունավոր թափոն։

Այս և փորձագետների կողմից բազմիցս նշված ու հաստատված շատ այլ աղետաբեր պատճառներով մենք՝ Հայաստանի և Երկիր մոլորակի էկոլոգիայով մտահոգ և առողջ միջավայրում ապրելու մեր իրավունքը պաշտպանող քաղաքացիներս, Հայաստանի կառավարությանը, բնության և ներկա ու ապագա սերունդների գոյատևման հաշվին դրամական շահ ստացող հանքարդյունաբերողներին ուղղում ենք մեր հստակ ուղերձը՝ «Ո՛Չ ՄԻ ՆՈՐ ՀԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ ՀԱՆՔ ՉԻ՛ ՇԱՀԱԳՈՐԾՎԵԼՈՒ»:

Հայաստանի նոր կառավարությունից ևս պահանջում ենք վերանայել բնապահպանական հիմնավոր գնահատում չանցած և օրենքի ակնհայտ խախտումներով տրված թույլտվությունները և անհապաղ դադարեցնել այս գործընթացը։

Այս ստորագրահավաքը տարածելու համար կարճ հղումը՝ այստեղ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:47
ԱՄՆ-ում միգրանտները վախենում են աշխատանքի գնալ. WSJ
Թրամփի վարչակազմի օրոք ներգաղթյալների արտաքսումները վախեցրել է շատ ներգաղթյալների՝ նույնիսկ օրինական։Արդյունքում գործատուները բախվել են լուրջ...
Աղբյուր` Panorama.am
18:34
100 տարին լրացած երևանցիները 1 մլն դրամ աջակցություն են ստանում
 Երևանի ավագանու որոշմամբ` մայրաքաղաքում հաշվառված 100 տարին լրացած բոլոր տարեցներն ստանում են 1.000.000 դրամ աջակցություն՝ որպես...
Աղբյուր` Panorama.am
18:23
Հունաստանը կաջակցի Թուրքիայի հետ սահմանին մշտական բնակություն հաստատողներին
Հունաստանի ընտանիքի և սոցիալական կարգավորումների նախարար Սոֆյա Զաչարաքը սահմանամերձ շրջանների զարգացմանն համար խորհրդարանում օրինագիծ է...
Աղբյուր` Panorama.am
18:11
Ադրբեջանի հետ քննարկվել են սահմանազատման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը․ ԱԳՆ
2025թ. փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի...
Աղբյուր` Panorama.am
18:04
Ի՞նչ է անում սույն պաշտոնյան. Նաիրա Կարապետյան
«Երբ ասում եմ, որ Հայաստանը չունի արտաքին ռազմավարություն, առաջնահերթությունների դոկտրին, կորցրել է ինքնապաշտպանական բնազդները, էլ չեմ...
Աղբյուր` Panorama.am
17:59
Եվս մեկ մեդալ՝ հրաձգության Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունից
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող հրաձգության Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներն...
Աղբյուր` Panorama.am
17:53
Հարուստների առողջության ապահովագրությունը միջին խավի հաշվին. Ծաղիկ Վարդանյանի ահազանգը
«Այն որ 2023 թվականաից պետք է ներդրված լիներ  առողջապահական համակարգի ամենաթմբկահարվող բարեփոխումը,իսկ ես կասեի հեղափոխական ծրագիրը՝...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին, ՀՀ ԱԺ անունից իր աջակցությունը հայտնել
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Կիևում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի...
Աղբյուր` Panorama.am
17:38
Արման Ծառուկյանը Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտի չեղարկումից հետո խոսել է ապագայի իր ծրագրերի մասին
UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը Նիկա Կելեխսաևի հետ հարցազրույցում խոսել է ռուս Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտի չեղարկումից հետո ապագայի...
Աղբյուր` Panorama.am
17:24
Անպատրաստ դատարան ներկայացած դատախազի պաշտոնն իջեցրել են
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների...
Աղբյուր` Panorama.am
17:14
Խորթ հայրը տասը տարի շարունակ բռնшբшրել է խորթ դստերը
Տղամարդը կասկածվում է խորթ դստեր նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նա ապրում է Նիժնի Նովգորոդի մարզում։ Դեպքի մասին հայտնում է NewsNN-ը՝...
Աղբյուր` Panorama.am
17:11
Վիգեն Բադալյանի «թուրքական գամբիտը». «ՀԵՏՔ»
Այս մարդը՝ Վիգեն Բադալյանը, ոլորտի կնքահայրն է,-ասել է Ջեմիլ Օնալը։
Աղբյուր` Panorama.am
17:06
Իրավիճակը ճանապարհներին՝ ժամը 17․00-ի դրությամբ
Փետրվարի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշտարակի, Նաիրիի, Ապարանի, Մասիսի, Էջմիածնի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի,...
Աղբյուր` Panorama.am
16:45
«ԴասA» ծրագրին այս տարի մասնակցում է 32 հանրակրթական դպրոց
ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2025 թվականին մասնակցում է 32 հանրակրթական դպրոց, որոնցից...
Աղբյուր` Panorama.am
16:45
Հռոմի պապը հոսպիտալացվել է
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է։ Կաթոլիկ եկեղեցու 88-ամյա առաջնորդը հոսպիտալացվել է երկարատև բրոնխիտի բուժման համար։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:41
Հայաստանը պատասխանատվություն է կրում ԵՄ-ին անդամակցելու հետևանքները սեփական բնակչությանը ներկայացնելու համար. Զախարովա
Հայաստանցիներին Եվրամիությանը հնարավոր անդամակցության բոլոր հետևանքները բացատրելու պատասխանատվությունը կրում է Հայաստանի իշխանությունը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
16:18
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում խնդիրներ են արձանագրվել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ
Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող...
Աղբյուր` Panorama.am
16:16
Ադրբեջանական վաղեմի երազանքը ՝ Ալմաթայի հռչակագիրը, իրականություն դարձավ ոչ միայն Նիկոլի օրոք, այլ ՝ Նիկոլի շնորհիվ. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ընկերները նրա թւյլտվությամբ ֆեյսբուքյան էջում գրել են. «Կոնկրետ փաստ՝ Նիկոլը որպես ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
16:05
Օրբելիանիների պալատում ՀՀ դեսպանին ընդունել է Վրաստանի նախագահը
Փետրվարի 14-ին, Օրբելիանիների պալատում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։ Դեսպանը շնորհավորել է...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փաշինյանը մոտ է սեփական պատմական հանցագործության խոստովանությանը. Սուրենյանց
«Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատել է՝ 2019 թվականի հունիսին՝ իր պաշտոնավարման երկրորդ տարում, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված ղարաբաղյան...
Աղբյուր` Panorama.am
15:30
Երիտասարդը բռnւնցքnվ հարվածել է ավտոբուսի վարորդի դեմքին և մարմնի տարբեր հատվածներին. Մանրամասներ՝ 97 համարում միջադեպից
Փետրվարի 14-ին, Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում հաղորդում է տվել «Երևան ավտոբուս» ընկերության մի վարորդ: Նա հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
15:29
Կլինեմ ճաղատ ու բեղավոր. Գարիկ Մարտիրոսյանը փոխում է իմիջը
Հումորիստ, շոումեն, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը պատմել է, թե ինչպես է փոխել իր կերպարը TNT-ի առավոտյան հաղորդման ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
14:56
Ո՞վ է պատասխան տալու իմ աղջկա՝ Լուլուի մահվան համար. Նատալյա Ռոտենբերգ
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը լացակումած պատմել է, թե ինչ է պատահել իր սպիտակ, սիրուն գամփռի՝...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ով է Արշակ Կարապետյանի հիմնած «Համահայկական ճակատ» կուսակցության անդամը
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը տեսանյութ է հրապարակել և գրել է. «Նիկոլական Արշակ Կարապետյանի հիմնած «Համահայկական...
Աղբյուր` Panorama.am
14:47
Խանութը ո՞րն է, նման հուշարձանի մոտ խանութ չեն սարքում. Սաշուր Քալաշյանը՝ Ցեղաuպանnւթյան թանգարանի տնօրինության առաջարկի մասին
Նախորդ տարվա հոկտեմբերից մեկնարկել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները՝ ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։...
Աղբյուր` Panorama.am
14:39
Գյումրիին ԵՄ նվիրած ավտոբուսները վերածվել են անշարժ գույքի. Ահազանգ
«Այս ավտոբուսները Գյումրի համայնքին է նվիրել Եվրամիությունը կես տարի առաջ, որոնք բնակիչներին ծառայելու փոխարեն վերածվել են անշարժ...
Աղբյուր` Panorama.am
14:31
Հայաստանը ստացել է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում արբիտրաժային գործով Ադրբեջանի ներկայացրած հայցադիմումը
Փետրվարի 12-ին Հայաստանի Հանրապետությունը ստացել է 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:19
Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի ցերեկը կբարձրանա
Երևանում փետրվարի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը և առավոտյան, 19-ին սպասվում է ձյուն։ Փետրվարի 15-ի կեսօրից հետո, 16-18-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
14:07
Փաշինյանին դիմավորողների թվում գեթ մեկ գերմանացի պաշտոնյա չի երևում. Կարեն Վրթանեսյան
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Նիկոլը մեկնել է Մյունխենի անվտանգության համաժողով և իր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ
12:05 13/02/2025

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}