Հասարակություն 15:30 21/08/2019 Հայաստան

Երևանում տեղի ունեցավ կանադական ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը

Այսօր Երևանում տեղի ունեցավ Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի և Կանադայի Յորքի ձեռներեցության զարգացման ինստիտուտի (YEDI) համատեղ միջազգային START-UP ծրագրի շնորհանդեսը։

YEDI-ն կանադական բիզնես-ինկուբատոր, աքսելերատոր և վենչուրայի ֆոնդ է, որը ֆինանսավորվում է Կանադայի կառավարության, խոշոր բանկերի և մասնավոր կազմակերպությունների կողմից։  2016 թ.-ին YEDI-ն Իսրայելի Արիել համալսարանում բացել է բիզնես-աքսելերատոր, իսկ 2018 թ. Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի Տնտեսագիտական Համալսարանում Միջազգային ֆինանսների բազային ամբիոն։ Հայաստանում YEDI-ի պաշտոնական գործընկերն է Գ.Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ Երևանի մասնաճյուղը, որի հրավերով էլ Երևան էին ժամանել YEDI-ի նախագահ՝ Մարատ Րեսինը, բիզնես-մոդերատորների կանադական թիմը, ինչպես նաև ծրագրին մասնակցելու նպատակովխոշոր գործարարներ Չինաստանից, Հնդկաստանից, Վիետնամից, Իրանից։

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով կառավարության անունից ողջունեց այս նախաձեռնությունը, հայտնելով իր պատրաստակամությունը բազմակողմանի աջակցություն ցուցաբերել ծրագրի մեկնարկին, հետագա զարգացմանն ու ընդլայնմանը Հայաստանում։

Գ.Վ.Պլեխանովի անվ. ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանն իր խոսքում նշեց, այս ծրագիրն արդեն լայն տարածում ունի աշխարհում ու մեծ հեռանկար է բացում գիտելիքահեն տնտեսության զարգացման համար։ Ծրագրին մասնակցությունը ոչ միայն առաջնակարգ բիզնես կրթություն ստանալու հնարավորություն է, այլև ներառում է նորարարական բիզնես ծրագրերին ու Start-UP-երին բազմակողմանի օժանդակության ցուցաբերում։

«Սա բացառիկ հնարավորություն է նոր գաղափարների, ծրագրերի և բիզնես-նախագծերի հեղինակների համար, որպեսզի իրենք ձեռք բերեն դրանք իրականության վերածելու գործիքակազմ»,-ասաց Թ․Վարդանյանը, նշելով նաև, որ սա աննախադեպ միջոցառում է, որն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել Մոսկվայում։

Սակայն հետևելով մեր երկրում ընթացող քաղաքական անցուդարձին, YEDI-ի նախագահ, պարոն Րեսինը որոշում է կայացրել այն տեղափոխել Հայաստան՝ դրանով իսկ իր աջակցությունը հայտնել մեր երկրում ընթացող փոփոխություններին։ 

Նշվեց, որ 2018 թ. շվեդական UBI Global գործակալության կողմից YEDI-ն ճանաչվել է որպես աշխարհում «Առաջին համալսարանական բիզնես-աքսելերատոր»:

YEDI-ի նախագահ Մարատ Րեսինն իր խոսքում նշեց, որ Կանադայում իրենք ստարտ-ափերի համար ունեն տարբեր ծրագրեր, բազմաթիվ հետաքրքիր նախագծեր, նաև ծրագրեր միջազգային ձեռներեցների համար, որոնք կարող են բիզնես ծրագրեր իրականացնել իրենց աջակցությամբ։ YEDI-ն ունի բոլոր հնարավորությունները (այդ թվում առանձին կամպուս)՝ միջազգային ընկերությունների համար, որոնք ցանկանում են մուտք գործել Հյուսիսային Ամերիկայի շուկա։

«Երբեմն, երբ երկիրն ունի փոքր շուկա, խնդիր է առաջանում, քանի որ մարդիկ սկսում են իրենց բիզնեսը, զարգացնում ու ընդլայնում այն, իսկ հետո ի՞նչ անել։ Նրանք կամ վաճառում են իրենց ծրագրերը ամերիկյան կամ եվրոպական ընկերություններին, կամ  տեղափոխում այլ երկիր, ինչը դրական երևույթ չէ։ Ահա մենք ձևավորում ենք հատուկ ծրագիր նման ստարտ-ափերի համար, որպեսզի իրենք մեծացնեն իրենց բիզնեսն ու մուտք գործեն նաև Հյուսիսային Ամերիկայի շուկա»,-ասաց YEDI-ի նախագահ Մարատ Րեսինը։

Րեսինը նշեց, որ այս ծրագիրը Հայաստան բերելով իրենք ցանկացել են մի փոքր աջակցություն ցույց տալ այն գործընթացներին, որոնք այժմ տեղի են ունենում Հայաստանում և ողջ աշխարհից մարդկանց բերել Հայաստան, որպեսզի նրանք տեսնեն, որ սա հիանալի շուկա է, որը կարող է ներգրավել ներդրումներ։

«Տեսնելով այսպիսի մեծ աջակցություն Հայաստանի կառավարության ևԳ.Վ.Պլեխանովի անվ. ՌՏՀ Երևանի մասնաճյուղի կողմից, ես պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ մենք ուրախ կլինենք խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ, կառուցելու մեր կամպուսն այստեղ ու իրականացնելու մեր ծրագրերն այստեղից»,-ասաց Րեսինը։

Գ.Վ.Պլեխանովի անվ. ՌՏՀ Երևանի մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Րեսինին՝ միջոցառումն Հայաստանում անցկացնելու համար։

«Հայաստանում ներդրումային մթնոլորտը օր օրի բարելավվում է։ Մենք բաց ենք համագործակցության համար և արդեն իսկ ուրվագծել ենք մերռազմավարական համագործակցության ճանապարհային քարտեզը YEDI-ի հետ։ Կարծում եմ, Հայաստանում մենք ունենք ամենակարևորը՝ ինտելեկտուալ ներուժ, աշխատասեր ժողովուրդ, ճկուն միտք, որը, ցավոք, դեռ բավարար չափով չի կապիտալիզացվում»,-ասաց Արման Վարդանյանը։

Նշենք նաև, որ Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղը (erevan.rea.ru)  հիմնադրվել է 2004 թ.-ին,  որտեղ իրականացվում են Բարձրագույն կրթություն (Բակալավրիատ) և MBA ծրագրեր։ Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում գործում է Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս գտնվող աշխարհում միակ ռուսական պետական քոլեջը (միջին մասնագիտական կրթություն՝ 9-րդ դասարանի հենքով)։

Մանրամասները՝ տեսանյութում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:13
Լուսինե Սահակյան. Խնդրում եմ ժամանակն անիմաստ չծախսել ու չլսել այնպիսի անձանց, որոնք այստեղ խոսելու իրավասություն չունեն
Հակակոռուպցիոն դատարանում ընթացող նիստի ժամանակ ՀՀ նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե...
Աղբյուր` Panorama.am
11:39
Մալադեց. Աշոտ Ղազարյանն արձագանքում է իր ծանր հիվանդ լինելու մասին լուրերին
Դերասան, հումորիստ, հաղորդավար Աշոտ Ղազարյանն արձագանքել է իր` ծանր հիվանդ լինելու մասին տարածված լուրերին։ «Լսե՞լ եք, ասում են՝ էդ...
Աղբյուր` Panorama.am
11:28
ՈւՂԻՂ. Արցախի ու Հայաստանի նախկին ՄԻՊ-երի ակցիան՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց հավաքվել են քաղաքական, հասարակական գործիչներ, Հայաստանի ու Արցախի նախկին ՄԻՊ-եր։ 2024 թվականի նոյեմբերին...
Աղբյուր` Panorama.am
11:09
Շոուի մի մաս է. Լևոն Քոչարյանը՝ «մարտի 1»-ի գործի վերաբացման մասին
«Գործը մակագրվել է մի դատավորի, ով եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու։ Նման մարդուց...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ես եկել եմ այստեղ՝ բարի կամք դրսևորելով ու մեկ նպատակով. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին
«Հարգելի դատարան, ես ծանուցում եմ ստացել որպես մեղադրյալ ներկայանալու մասին։ Ես եկել եմ այստեղ՝ բարի կամք դրսևորելով։ Ըստ էության, ես...
Աղբյուր` Panorama.am
10:31
Կամերային նվագախումբը 6 երկրների և 9 քաղաքներում կներկայանա «Շառլ Ազնավուր-100» խորագրով շրջագայությամբ
Հոկտեմբերի 16-31-ը Հայաստանի պետական կամերային նվագախումբը կունենա բացառիկ համերգային շրջագայություն՝ «Շառլ Ազնավուր – 100»...
Աղբյուր` Panorama.am
10:30
Մի քանի ժամում՝ երրորդ հրաժարականը. Նարեկ Տերտերյանը կհեռանա պաշտոնից
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերտերյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց նախարարության...
Աղբյուր` Panorama.am
09:47
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
Հոկտեմբերի 11-ին նշվում է աղջիկ երեխաների միջազգային օրը։ Այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2011 թվականի դեկտեմբերին՝ ի նշան...
Աղբյուր` Panorama.am
09:38
Տուգանել կծող կվադրոբերների ծնողներին.Առաջարկ պետդումայից
«Սոցցանցերում կվադրոբինգի մասսայականացման արգելում։ 1000-ից 5000 ռուբլի տուգանք ծնողների համար՝ երեխաներին չորս ոտքով քայլեցնելու համար....
Աղբյուր` Panorama.am
09:26
Այո, Հակոբ Վարդանյանն ազատվել է պաշտոնից. Խոսնակ
«Այո, ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն»,-այս մասին տեղեկացնում է նախարարության...
Աղբյուր` Panorama.am
09:22
Նազենի Հովհաննիսյան. Ակնթարթում՝ ապրում ենք էնպես, որ մոռանում ենք՝ անմահ չենք
«Վերջերս շատ եմ խոսում՝ ինքս ինձ հետ)... փնտրում եմ պատասխաններ՝ նոր առաջադրած հարցերիս, փնտրում նոր ուղիներ՝ չանցած կյանքերիս, գտնում նոր...
Աղբյուր` Panorama.am
09:11
Փողի համար սպանեցին. Մահացած կնոջ ամուսինը բժշկին է մեղադրում
Պլաստիկ վիրաբուժությունից հետո մահացած կնոջ ամուսինը բժշկին`Արթուր Սարգսյանին  է մեղադրում։ «Փողի համար սպանեցին, տանս ճարագը...
Աղբյուր` Panorama.am
09:06
Հոկտեմբերի 11-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլունը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հոկտեմբերի 11-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.88 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Ինչով է բացատրվում Սփյուռքի վստահության անկումը հիմնադրամի նկատմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի հոկտեմբերի 20-ին Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
08:46
Գիշերն օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետի որդուն
Գիշերն ուշագրավ իրավիճակ է եղել «Զվարթնոց» օդանավակայանում։ ArmLur.am-ին հաած լուրերի համաձայն՝ ժամը 05։00-ի սահմաներում...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Հրապարակ». Ինչու է աշխատանքից ազատվել ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում կներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ԱԺ-ում է։...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Հրապարակ». Այդպես էլ պարզ չեղավ, թե ինչու է Անահիտ Ավանեսյանը պատվաստման օրինակ ծառայում
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ։ Սա նրա...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Ժողովուրդ». Երեմյանների առաջ բաց են կարծես բոլոր դռները, և նրանց բիզնեսն անխոչընդոտ առաջ է գնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայր և որդի Երեմյաններ» և Yeremyan Products ընկերությունները, որոնք, ինչպես արդեն...
Աղբյուր` Panorama.am
08:39
«Հրապարակ». Ոստիկանները բերման են ենթարկել հավաքի ակտիվիստներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրվա հանրահավաքից մեկ օր առաջ՝ գիշերը, ոստիկանները բերման են ենթարկել հավաքի...
Աղբյուր` Panorama.am
08:37
«Ժողովուրդ». ՔՊ-ի ներսում նախարարի պաշտոնը կռվախնձոր է դարձել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը իսկական կռվախնձոր է դարձել ՔՊ-ի ներսում։ Պատգամավորներից...
Աղբյուր` Panorama.am
08:36
«Հրապարակ». Նախարարի թեկնածուի փնտրտուքը շարունակվում է
Արփի Դավոյանին բացատրել են, որ չի ձգի նախարարի պաշտոնին
Աղբյուր` Panorama.am
08:30
Հոկտեմբերի 11-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:28
Ավտոմեքենան գլորվել է ձորակը և բռնկվել
Հոկտեմբերի 11-ին, ժամը 03:08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարաբերդ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
08:15
Ադրբեջանը Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումը.Շահվերդյան
«Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային քանդումը»,- ահազանգում է Արցախի բռնազավթված...
Աղբյուր` Panorama.am
08:03
Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց. Պետրակով
«Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց»,-ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի Ֆարերյան կղզիներ - Հայաստան հանդիպումից հետո, որն...
Աղբյուր` Panorama.am
00:44
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն 2։2 խաղաց Ֆարերյան կղզիների թիմի հետ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի երրորդ տուրում Տորսհավնում մրցեց Ֆարերյան կղզիների թիմի հետ։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով։ Թիմերն...
Աղբյուր` Panorama.am
23:41
Առաջին խաղակեսից հետո Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման հաշիվը 1։1
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի երրորդ տուրում Տորսհավնում Ֆարերյան կղզիների թիմի հետ առաջին խաղակեսն ավարտեց հավասար է՝ 1:1 հաշվով:...
Աղբյուր` Panorama.am
23:32
Գարեգին Բաղրամյանից հետո պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը
NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Սրբազան պայքարի հավաքը Գլխավոր դատախազության շենքի մոտ
12:18 09/10/2024

ՈւՂԻՂ. Սրբազան պայքարի հավաքը Գլխավոր դատախազության շենքի մոտ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}