Արցախի Հանրապետություն 28 16:00 31/08/2019 Հայաստան

Մայոր Սարգիս Ստեփանյան. Եթե ոչ ես, ապա էլ ո՞վ

ՀՀ զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանը 2014 թվականի ամռանը հակառակորդի դիվերսիոն հարձակման ժամանակ վիրավորվել էր՝  արկի պայթունից կորցնելով երկու ոտքն ու ձեռքը: Վիրավորումից ամիսներ անց նա ոտքի կանգնեց, սկսեց քայլել, զբաղվել սպորտով։ Այսօր նա շատերին է հիացնում ու զարմացնում իր կատարած քայլերով՝ հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն, շարունակում է ծառայել Հայաստանի Զինված ուժերում։ «Արիության համար» մեդալակիր Սարգիս Ստեփանյանն իր օրինակով, անցած ճանապարհով ցույց է տալիս, որ պետք չէ տխրել, ընկճվել, այլ քայլել ու գնալ առաջ։

Panorama.am-ը զրուցեց Սարգիս Ստեփանյանի հետ հենց դիվերսիոն հարձակման, վիրավորվելու, այսօրվա ծավալած գործունեության մասին։

Panorama.am- Ինչպե՞ս սկսվեց հակառակորդի դիվերսիոն հարձակումը և ինչպե՞ս կանխեցիք։ Ինչպե՞ս եք հիշում այսօր այդ օրը։

Ս.Ստեփանյան-2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին հակառակորդի կողմից հաճախ էր դիվերսիոն ներթափանցում նկատվում։ Այդ օրը հերթական անգամ նկատվեց թշնամու առաջխաղացում՝ դեպի մեր դիրքապահ ստորաբաժանումներ։ Իհարկե՛, մեր սահմանապահ տղաները նրանց արժանի հակահարված տալով՝ ետ էին մղել, բայց, ցավոք, ունեինք նաև վիրավոր։ Ես զանգահարեցի վերադասիս, ստացա թույլտվություն և ինքնակամ մտա ականապատ տարածք։ Այլ կերպ վարվել չէի կարող, որովհետև նժարին դրված էր զինվորի՝ հայի կյանքը։

Panorama.am -Վիրավորվել եք չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելու ժամանակ։ Ինչպե՞ս է հիմա այդ զինվորը, հանդիպում ե՞ք, հիշո՞ւմ եք այդ օրը։

Ս.Ստեփանյան-Այո՛, դեպքը տեղի է ունեցել չեզոք գոտում, որն ամբողջությամբ ականապատ էր։ Առանց վայրկյան մտածելու նետվեցի նրան այնտեղից դուրս բերելու, թեև քաջ գիտակցում էի, որ շանսն այդ տարածքից ողջ-առողջ դուրս գալու՝ զրոյական էր։ Ցավոք, վիրավորված զինվորը կարճ ժամանակ անց մահացավ, որովհետև ստացել էր կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։

Panorama.am -Զինվորների հետ հանդիպելիս, ձեր որդիներին հաճա՞խ եք պատմում այդ օրվա մասին, թե՞ փորձում եք մոռանալ որպես կյանքի ընթացքում դժվարին օր։

Ս.Ստեփանյան- Ոչ միայն տղաներս, այլ մենք ամբողջ ընտանքով չենք փորձում մոռանալ այդ դեպքը, բայց չենք փորձում կենտրոնանալ դեպքի մանրամասների վրա։ Մենք ամեն սկսվող ու ավարտվող օրվա հետ ավելի ենք հասկանում, որ այս փորձությունը ճակատագիրը հատուկ էր նախագծել, որպեսզի մենք ավելի ու ավելի ուժեղանանք իրարով։ Սա այն դեպքերից էր, երբ ասում են՝ սերն ու հոգատարությունը հաղթահարում է ցանկացած իրավիճակ։ Ես ուժեղ եմ իմ ընտանիքով ու հարազատներով։

Panorama.am -Եթե, Աստված մի արասցե, այսօր կրկին հայտնվեք նման իրավիճակում, ինչպե՞ս կգործեք, ի՞նչ խորհուրդ կտաք մեր զինծառայողներին նման իրավիճակում հայտնվելու դեպքում։

Ս.Ստեփանյան -Վստահաբար կանեմ նույնը, գուցե նաև ավելին։ Մեր զինծառայողներին խորհուրդ կտամ լինեն նախ կամքով ուժեղ, ապա՝ բռունցքով, հետո նոր՝ զենքով։ Աստված մի արասցե, եթե հայտնվեն նման իրավիճակում՝ թող մտածեն այսպես՝ եթե ոչ ես, ապա էլ ո՞վ։

Panorama.am -Այսօր ինչո՞վ եք զբաղվում, ինչպե՞ս որոշեցիք վերադառնալ ծառայության։ Դուք զբաղվում եք սպորտով, գրանցում եք հաջողություններ, զբաղվում եք ալպինիմզով։ Առաջիկայում էլ ինչո՞վ կզարմացնեք ու կհիացնեք բոլորիս։

Ս.Ստեփանյան- Զբաղվում եմ ամեն ինչով՝ ինչպես բոլոր մարդիկ։ Նախ ապրում եմ (որի համար շնորհակալ եմ Աստծուն), ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը (դա իմ ներքին մղումն է, իմ արյան կանչը, այլ կերպ ես անկարող եմ), զբաղվում եմ պրոֆեսիոնալ բազկամարտով, ալպիմիզմով (էքստրիմն իմ կենսակերպն է), ղեկավարում եմ իմ կողմից հիմնադրած՝ Հայաստանի հաշմանդամային սպրոտի ֆեդերացիան և Legends gym մարզասրահը, որտեղ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես մարզվում են շուրջ 40 հաշմանդամություն ունեցող անձինք և որ ամենակարևորն է՝ վայելում եմ ընտանիքիս անմնացորդ սերն ու փոխադարձում այն։

Panorama.am - Քայլել` երբեք հետ չնայելով…Ձեր խոսքերն են։ Արդյո՞ք դժվար չէ նման կարգախոսով առաջ շարժվելը։

Ս.Ստեփանյան-Քայլել՝ երբեք հետ չնայելով։ Իհարկե՛, դժվար չէ։ Բայց կարգախոսը միանշանակ չէ․ եթե մեր անցած կյանքին, բացթողումներին, ճիշտ ու սխալներին է վերաբերում հարցը՝ այո՛, քայլել՝ երբեք հետ չնայելով։ Բայց մենք պարտավոր ենք հետ նայել մեր պատմությանը և երբեք չմոռանանք՝ ով ենք, ինչ անցյալ ունենք և հպարտանանք դրանով։

Panorama.am-Շնորհակալություն։ Հաջողություններ Ձեզ։

Ս.Ստեփանյան-Բոլորիս։

Նյութը նվիրվում է բոլոր նրանց, ովքեր հերոսացան անանուն մնացած պատերազմներում...



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}