Առողջություն 13:30 03/09/2019 Հայաստան

Գևորգ Թամամյան. Արսեն Թորոսյանն ասաց, եթե բժշկականի ռեկտորը և տերտերներ կլինեն, ես չեմ գա կոնգրեսին

Առողջապահության նախարարը օտարարեկրյա ներդրողին է ամբողջությամբ հանձնել ստրատեգիական նշանակություն ունեցող ճառագայթային բժշկության ոլորտը։

«Թող արդեն իրավապահները պարզեն, թե այդտեղ ի՞նչ է կատարվել, ինչո՞ւ են այդտեղի մասնագետները հեռանում մասնավոր սեկտոր՝ մեկ բժիշկ, երկու լավագույն տեխնիկ և մեկ ֆիզիկ։ Ճառագայթային բժշկության համար դա նույն է, ինչպես գինեկոլոգիայից հեռանան 500 մասնագետ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ուռուցքաբան Գևորգ Թամամյանը, ով նախարար Արսեն Թորոսյանի՝ դահլիճը լքելուց հետո նստեց նրա տեղն ու անցկացրեց սեփական ասուլիսը նախարարության շենքում։

Թամամյանը նախարարից հետաքրքրվեց՝ պետպատվերը բաշխելիս ի՞նչ սկզբունքերով է առաջնորդվել, ինչպե՞ս է եղել, որ նախարարի կնոջ ղեկավարած բուժհաստատությանը, որը մատուցում է միայն ՄՌՏ ու ԿՏ ծառայություններ,  տրամադրած գումարները կրկնապատկվել են։

«Եթե այդքան լավն էր, տասնապատկեիք, թող ամբողջ ժողովուրդն այնտեղ գնար։ Ընդհանրապես, ինչպե՞ս եք բաշխում ու ի՞նչ շահ ունեք։ Ինչո՞ւ մասնավոր կենտրոնին մի միլիարդով ավելացրեցիք պետպատվերը՝ սարքելով 2.7 մլրդ, մինչդեռ ամբողջ Հայաստանի պետպատվերը մեկ միլիարդի չի հասնում։ Էդ ի՞նչ չափորոշիչներով եք առաջնորդվում, սրա մասին որևէ հոդաբաշխ բացատրություն չի եղել»,-ասաց Թամամյանը։

Անդրադառնալով հաջորդ հարցին, Թամամյանն ասաց, շատ կուզեր հարցը հնչեցներ Թորոսյանի դեմքին նայելով. «Սակայն չկարողացավ դիմանալ։ Այս տարվա փետրվար ամսին Հայաստանում տեղի ունեցավ խոշորագույն  կոնգրես մանկական քաղցկեղի վերաբերյալ, որին մասնակցում էին 40 երկրներ։ Նման կոնգրես Հայաստանում դեռևս չէր եղել, ոչ նախարարը, ոչ նախարարության որևէ աշխատակից ներկա չի եղել այդ միջոցառմանը։ Ես այս հարցը տալիս եմ, որովհետև եղել եմ կոնգրեսի կազմկոմիտեի ղեկավարը և տարիներ շարունակ տանջվել եմ, որ այդ կոնգրեսը գա Հայաստան։ Բացի նրանից, որ նա չեկավ, նաև նրա օգնականները մի քանի անգամ ճշտել են, եթե ներկա է լինելու Բժշկական համալսարանի ռեկտորը և ցիտում եմ բառացի, տերտերներ, ես չեմ գա։ Լավ հասկացանք, որ դուք ատում եք ռեկտորին ու Հայաստանում կայացած բոլոր բժիշկներին, բայց ատում եք նաև եկեղեցի՞ն։ Ցիտում եմ բառացի։ Դա իր իրավունքն է, հավատալ կամ չհավատալ, բայց նման պաշտոն զբաղեցնող անձը չի կարող բացահայտ նման վերաբերմունք ցույց տալ եկեղեցու նկատմամբ ու նման արտահայտություններ անել»։

Բանախոսն ասաց, իրականությանը չի համապատասխանում Թորոսյանի այն հայտարարությունները, որ հիվանդանոցներին պետությունն ամեն ինչ տալիս է, ամեն ծառայություն անվճար է։

«Սրանով նախարարը հիվանդին ու բժշկին հանում է իրար դեմ։ Դուք ընդհանրապես տեղյա՞կ եք, պարոն նախարար, թե ինչքան աշխատավարձ է ստանում պոլիկլինիկայի մանկաբույժը, որ հայտարարում եք 10 հազար դրամով բարձրացրեցինք, ձեր ամեն սանրվածքը, որ լաքած գալիս եք, էդքան կարժենա»,-բարկացավ ուռուցքաբանը։

Նա խորհուրդ տվեց ուսումնասիրել բժշկական կենտրոնների խորհուրդները, դրանցում հիմնականում Թորոսյանի ծանոթներն ու մտերիմներն են։

«Նախարարի ամենամոտ աշխատակիցները՝  վերին էշելոնում իմ ներկայությամբ և ոչ միայն, բազմիցս հայտարարել են, որ նախարարությունում տիրում է, ցիտում եմ, բացարձակ բարդակ։ Ոչ ոք ոչնչից տեղյակ չի լինում։ Նշում են, որ բազմավաստակ մասնագետներին նվաստացնելով երկար սպասեցնում է ընդունարանում։ Ի՞նչ կարծիք ունի իր մասին, էս ի՞նչ խաղեր են, գուցե մանկական տրավմաներ է ունեցել, որ փորձում է այլոց վրա ինքնահաստատվել»,-ասաց մասնագետը։

Թամամյանն ասաց, վերջերս գլխի ուռուցքով երեխային հերթագրել են, ասել են՝ գնացեք նոյեմբերին կգաք, նշեց, իր խոսքը կհաստատի նաև փոխնախարար Ավանեսյանը։

«Զանգել ենք, փոխնախարարին խնդրել են, ինքն է սկսել զբաղվել։ Պատկերացրեք, որ մարդիկ կապ չունեն նախարարության հետ, ի՞նչ են անելու»,-ընդգծեց ուռուցքաբանը։

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարը նաև հիշեց, երբ Արսեն Թորոսյանը լրագրողների ներկայությամբ «Կոլխիցին» կոչվող դեղամիջոցը հանեց ու ցույց տվեց։

«Երբ մարդկանց մոտ թափահարում էր դեղն ու հույզեր առաջացնում, ասում էր՝ ես հիվանդ տղա եմ, ինձ բանակից ազատել են... Բանակում ծառայել է որպես բժիշկ, որպես պիսեր՝ գրագիր, այսպես ասեմ։ Ստեփանակերտի գենշտաբում գրագիր է ծառայել։ Ես ուզում էի իրեն հարցնել, էդ ի՞նչն էր բարդություն է, որ   Ստեփանակերտում չեք կարողանում գրագրություն անել, հիմա եկել եք Հայաստանում անում եք։ Եթե վերականգնվել եք, գնացեք Ձեր մեկ տարին ծառայեք։

Մարդկանց էմոցիաների վրա խաղալով, մարդկանց խղճահարություն հայցելով... այդպես չէ, մենք բժիշկ ենք, շատերս կարող ենք խնդիրներ ունենալ, բայց դրա մասին չասել։ Հարցրեք նախարարին, եթե հիվանդ է, ո՞նց դոնորություն արեց կամ արե՞ց արդյոք, որ իր էջում նշեց դոնոր եմ եղել։ Հարցրեք, խնդրում եմ»,-խնդրեց ուռուցքաբանը։

Նա նշեց, շատ մասնագետներ այս հարցերին կավելացնեն իրենցը, քանի որ չեն կարողանում արտահայտվել։

«Ոլորտում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր հարցերը կքառապատկեն։ Այն ֆեյքերի բանակը, որ հարձակվում է մարդկանց վրա, թույլ չի տալիս, որ մարդիկ խոսեն, թույլ չեն տալիս, որ ասում են՝ ստում է։ Բարդակ է տիրում, միանշանակ, պահանջում եմ Թորոսյանի հրաժարականը, նման նախարար Հայաստանին պետք չէ, ով ատում եկեղեցին ու կայացած մասնագետներին»,-մանրամասնեց նա՝ նշելով, որ հարցերի մասին բազմիցս բարձրաձայնել է, թե Թորոսյանի, թե իր աշխատակազմի ներկայացուցիչների մոտ, պատասխաններ չի ստացել։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}