35-ը 35-ի դիմաց. Ռուսաստանն ու Ուկրաինան ազատազրկվածներ են փոխանակել
Այսօր Ռուսաստանից Ուկրիանա և Ուկրաինայից Ռուսաստան են տեղափոխվել 70 մարդ։ Երկու երկրների միջև կատարված մարդասիրական նախաձեռնությունը ստացել է 35-ը 35-ի դիմաց անունը, 35 մարդ վերադարձել է Կիև, ևս այդքանը՝ Մոսկվա։
Ուկրաիանայի նախագահ Վ. Զելենսկին սրան ընդառաջ 16 մարդու ներում է շնորհել, որոնց թվում երեք կանայք են եղել։
Նա մանրամասնել է, որ առաջին խոսակցությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցել է օգոստոսի 7-ին, պայմանավորվել են դադարեցնել կրակը, վերադարձնել գերիներին, նավաստիներին։
«Արվել է ամեն ինչ նրանց վերադարձն իրենց տներ ապահովելու համար»,-ասել է Ուկրաինայի նախագահն ու շնորհակալություն հայտնել գործընթացի բոլոր մասնակիցներին։
Օդանավերն արդեն վայրէջք են կատարել մայրաքաղաքներում։ «Հուզմունք ու լաց, արցունքներ ու գրկախառնություններ», ուկրաինական և ռուսական լրատվամիջոցները գործընթացը լուսաբանում են ուղիղ եթերով։
Կողմերն արդեն հրապարակել են հայրենիք վերադարձածների անունների նախնական ցուցակները՝ խոստանալով վերջնական տարբերակները շատ չեն ուշանա։
Լուսանկարները՝ ուկրաինական աղբյուրից։