«Ժամանակ». «Էվոկա» բանկի բաժնետերերի խորհրդի նախագահի տեղակալը՝ ԵՊՀ ռեկտորի ամենահավանական թեկնածուն
«Ժամանակ»-ը գրում է. ««Էվոկա» բանկի բաժնետերերի խորհրդի նախագահի տեղակալ և «Հյուր սերվիս» ընկերության բաժնետեր Գեղամ Գևորգյանը Հայաստանի մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն է ու ռեկտորի ամենահավանական թեկնածուն:
Գևորգյանը խոշոր գիտնական է և ունի ակադեմիկոսի կոչում: Նա հենց այնպես օդի մեջ չի ստացել այդ կոչումը, այլ հայ գիտության մեջ ունեցած իր զգալի ավանդի դիմաց:
Պարզվում է՝ 2006 թ. նրա փեսա և մեծահարուստ Սենիկ Գևորգյանը համալսարանին է նվիրել 11 հատ «ԳԱԶ 31-10» մեքենա, և օրեր անց ՀԳԱԱ նախագահությունը հավուր պատշաճի գնահատել է գիտության մեջ կատարված այդ ներդրումը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին