Մշակույթ 12:07 09/09/2019 Հայաստան

Տորոնտոյում «Մենակ չեմ» ֆիլմի պրեմիերային ներկա է եղել նաև ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Միլսը

Սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի (TIFF) շրջանակներում տեղի է ունեցել Հայկական թավշյա հեղափոխության մասին պատմող «Մենակ չեմ/ I Am Not Alone» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որին մասնակցել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։ TIFF-ի վավերագրական ֆիլմերի ընտրության համակարգող Թոմ Փաուերսը նշել է, որ ֆիլմը պարտադիր դիտելու է բոլոր նրանց համար, ովքեր «ցանկանում են ըմբռնել պատմական թարմ իրադարձությունները»։ Այս մասին հայտնում է Աննա Հակոբյանի գրասենյակը։

Տորոնտոյի «Scotiabank» թատրոնում ֆիլմի ցուցադրությանը ներկա են եղել ֆիլմի հեղինակները՝ ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը,  գործադիր պրոդյուսեր, ֆիլմի երաժշտության հեղինակ Սերժ Թանկյանը, Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը, 2015-ից 2018թթ.-ներին  ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը, կինոսիրողներ, կինոաշխարհի, Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

«Ձեզ համար այս ֆիլմը գուցե ներկայանա որպես քաղաքական թրիլլեր կամ կրթական մեծ արժեք ունեցող դրամա, սակայն ինձ համար սա իրապատում հեքիաթ է»,- ասել է ֆիլմի ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը։

Հոտընկայս ծափահարություններով ընդունված ֆիլմի ցուցադրության ավարտին բեմ են հրավիրվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Կարին Հովհաննիսյանը, Սերժ Թանկյանը, ինչպես նաև ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը, խմբագիր Բարրի Պոլտերմանը, գործադիր պրոդյուսեր Դեն Բրաունը՝ պատասխանելու լսարանի հարցերին։

«Մեծ ոգևորություն ապրեցի՝ դիտելով ֆիլմը։ Այն, ինչ արել է մեր ժողովուրդը, արժանի է աշխարհին ներկայացվելու։ Այս ֆիլմը, վստահ եմ, դա հրաշալի կանի»,- ասել է Աննա Հակոբյանը։ Նա նշել է, որ Թավշյա հեղափոխության հրաշքը հնարավոր է դարձել նաև Հայաստանի կանանց մեծ ու վճռական մասնակցության շնորհիվ։

Սերժ Թանկյանն ընդգծել է ֆիլմի կարևորությունը. «Այս ֆիլմը եզակի է, քանի որ պարունակում է աշխարհի ցանկացած կետում ապակենտրոնացված քաղաքացիական անհնազանդության միջոցով առաջադեմ փոփոխություն բերելու գաղտնի բանալին»,- ասել է նա։

Տորոնտոյի կինոփառատոնի շրջանակներում «Մենակ չեմ» ֆիլմի երկրորդ ցուցադրությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 9-ին, ևս մեկը՝ սեպտեմբերի 15-ին միևնույն՝ «Scotiabank» թատրոնում։  



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:34
Սիսիանում ոստիկանությունը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ.Սրբուհի Գրիգորյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է,որ Սիսիանում ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
20:30
Մենք հավատում ենք, որ նաև մայրության ուժն ու գեղեցկության էներգիան են օգնելու հաղթահարել ընթացիկ այս ճգնաժամը.Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան շնորհավորական ուղերձ է հղել  Մայրության և գեղեկցության տոնի կապակցությամբ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
20:27
Մոտ 200 ՀՀ քաղաքացի, որոնք չեն կարողացել մեկնել այսօրվա չվերթով,տեղավորվել են չորս հյուրանոցներում.ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիանկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան երկու թռիչքով Հայաստան են...
Աղբյուր` Panorama.am
20:22
ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորում են ջանքերը՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում
Նյու Յորք, Ժնև/Վաշինգտոն, 7-ը ապրիլի, 2020թ․ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հայտարարել են ՔՈՎԻԴ-19 դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ապրիլի 8-9-ը հանրապետության տարածքում սպասվում է ցուրտ, հողի մակերևույթին՝-2․․-5 աստիճան
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 8-9-ը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5...
Աղբյուր` Panorama.am
20:15
«Նաիրյան» ասնամբլը երաժշտության միջոցով բարձրաձայնում է կանանց իրավունքների հիմնահարցերը
Մուղդուսյան արվեստի կենտրոնում մեկնարկել է «Երգը հանուն իրավունքի» ծրագիրը, որի ընթացքում կենտրոնի «Նաիրյան»  վոկալ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը կրկին հետաձգվել է
Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը  նախատեսված էր անցկացնել   Պրահայում ՝ ապրիլի 30 –ից մայիսի 3 –ը։ Բայց կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Ռեալը» չի պլանավորում վերադարձնել Ռոնալդուին
«Ռեալը» չի քննարկում Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին վերադարձնելու հարցը, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:49
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը բարեգործական հիմնադրամ կստեղծեն
Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, հայտարարել են, որ իրենք մտադիր են հիմնել նոր բարեգործական հիմնադրամ, որը  որը կոչվելու է...
Աղբյուր` Panorama.am
19:43
Պայթյուն՝ Թուրքիայի ռազմարդյունաբերական խոշորագույն ընկերություններից մեկի գործարանում
Թուրքիայի ռազմարդյունաբերական խոշորագույն ընկերություններից մեկի «Roketsan»-ի Անկարայի Էլմադաղ շրջանում գտնվող գործարանում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
19:37
ՀՀ 200 քաղաքացի Ռուսաստանի Դաշնությունից վերադառնում է հայրենիք
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Red wings» ավիաընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:24
Արցախում ևս մեկ քաղաքացի է թեստավորվել, պատասխանը բացասական է
Արցախում այսօրվա ընթացքում թեստավորվել է արտերկրից վերադարձած և  ինքնամեկուսացման մեջ գտնվող ևս մեկ քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
19:17
Նախատեսվում է կոոպերատիվները համալրել ևս 190 միավոր գյուղտեխնիկայով և կառուցել 41 կմ ջրագիծ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
19:08
Կարագի, բուսական յուղի, բրնձի և այլ ապրանքատեսակների գները նվազել են.ՏՄՊՊՀ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիտորինգի արդյունքներով վերջին օրերին գների նվազում է արձանագրվել մի շարք...
Աղբյուր` Panorama.am
18:58
Վարչապետը հանձնարարել է ներկայացնել ներդրումային ծրագրերի աջակցության սցենարներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի շրջանակում քննարկվել են...
Աղբյուր` Panorama.am
18:54
Արցախի Միրիկ գյուղի ողջ բնակչությունն ինքնամեկուսացված է.ԱՀ պետնախարար
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք   Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել: Այս առիթով Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը...
Աղբյուր` Panorama.am
18:51
Վենետիկի կինոփառատոնը հրաժարվել է «գնալ» առ-ցանց տիրույթ
Եվրոպական ամենահին կինոփառատոններից մեկը` Վենետիկինը, տեղի է ունենալու նախապես նշանակված ժամկետում և  կորոնավիրուսի հետ կապված անորոշության...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԱԻՆ փրկարար կանայք
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կանայք այս օրերին շարունակում են հավատարիմ մնալ իրենց առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
18:33
Դոլարն արժեզրկվում է
Վերջին օրերին հայկական դրամի նկատմամբ արժևորված դոլարը սկսել է էժանանալ։ Rate.am-ի տվյալներով, մեկ դոլարը վաճառքի կետերում տատանվում է 489-504...
Աղբյուր` Panorama.am
18:23
Խաչատուրյան քույրերի գործով քննության ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի կես
ՌԴ քննչական կոմիտեն մինչև մայիսի կեսերը երկարաձգել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործով քննության ժամկետը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:12
WhatsApp- ը մտցրել է հաղորդագրություններ ուղարկելու նոր սահմանափակումներ
«WhatsApp- ի հաղորդագրությունների հավելվածը, որը պատկանում է Facebook-ին, կորոնավիրուսի տարածման պայմաններում սահմանափակել է բազմակի...
Աղբյուր` Panorama.am
18:06
ԱՆ. Քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը վերահսկելի է
Արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ նախանշվել են կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը ՔԿՀ-ներ կանխելուն միտված...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ոստիկանությունը տուգանել է 131 մարդու՝ սահմանափակումները խախտելու համար
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Գլաձոր համայնքի բնակիչը փորձել է սպանել համագյուղացուն
Ապրիլի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով...
Աղբյուր` Panorama.am
17:42
Եղբայրության փողոցում կրակել են Երևանի 35-ամյա բնակչի ոտքին
Ապրիլի 6-ին՝ ժամը 20:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով...
Աղբյուր` Panorama.am
17:28
Իսպանիայում չորս օրվա նվազումից հետո նորից բարձրացել է կորոնավիրուսից մահացածների թիվը. Ինտերֆաքս
«Իսպանիայում կրկին նկատվել է մահացությունների թվի աճ ՝  պայմանավորված կորոնավիրուսով վարակվելու բարդությունների...
Աղբյուր` Panorama.am
17:19
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ-ին
«Դատարանը շարունակում է թերանալ»
Աղբյուր` Panorama.am
17:06
Ծովագյուղի և «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդ կորտերն անտեսել են աշխատանքները դադարեցնելու հանձնարարականները
«Գեղարքունիքի  և Արագածոտնի մարզային տեսչական  մարմինների տեսուչներն երեկ այցելել են բոլորիս հայտնի Ծովագյուղի  և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}