Իշխանությունն այսօր կանգնած է լուրջ փաստի առաջ. Ծառուկյան
«Մեր դիրքորոշումը սա է, որ ժողովրդին լսեն, այսինքն՝ ժողովրդի համաձայնությունը կլինի՝ կբացեն, չի լինի՝ թող չբացեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը։
«Եթե ժողովուրդն այնտեղ ապրում է, ապրելու է, ապա ո՞նց կարելի է ժողովրդին հաշվի չառնել։ Մենք ասում ենք, որ այսօր իշխանությունը ժողովուրդն է և ինքն է որոշելու»,- ասաց նա։
Լրագրողի խոսքով, թե ինչ կլինի, որ ժողովրդի կարծիքը հաշվի չառնեն և շահագործեն հանքը, պատասխանեց. «Լավ բան չի լինի, մենք ոնց կարանք ժողովրդի կարծիքը հաշվի չառնենք։ Բայց ինձ թվում է, որ իշխանությունն արդեն իսկ տեսնում է, որ խնդիրներ կան և սկսել է մանրամասն քննարկումներ տանել։ Իշխանությունն այսօր կանգնած է լուրջ փաստի առաջ։ Իշխանությունն, իհարկե, չի ուզում և ժողովրդին նեղացնի, և այնտեղ, դրա համար լիարժեք ուսումնասիրություն պետք է իրականացվի, ժողովրդին ներկայացվի, որ ընդհանուր հայտարարի գան»։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում. վարչապետ
- Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչությունը քննադատվում է Ամուլսարի հանքի հակասական ծրագրին աջակցելու համար
- Փաշինյանը ևս մեկ քննարկում է անցկացրել Ամուլսարի հանքավայրի ծրագրի վերաբերյալ
- Փաշինյանն Ամուլսարի խնդրով նախ ընդունել է ջերմուկցիներին, ապա «Լիդիան»-ի նախագահին
- Ամուլսարի վերաբերյալ քննարկումները կարող են շարունակվել այնքան ժամանակ, մինչև ճիշտ որոշում կայացնեն. Ալեն Սիմոնյան
- Պրոֆեսոր Մելիքյան. Ամուլսարը ցանկացած ընկերության համար պետք է փակ լինի հանքարդյունաբերության համար
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան