Թուրքիան կոշտ է արձագանքել Իսրայելի վարչապետի հայտարարությանը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օրերս հանդես է եկել նախընտրական խոստումով: Նա հայտարարել է, որ եթե ինքն ընտրվի արտահերթ ընտրություններում, ապա Արևմտյան ափին հիմնված հրեական բնակավայրերը կկցի Իսրայելին: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նեթանյահուի այս հայտարարությանը բավականին կոշտ է արձագանքել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Ընտրություններից առաջ ամեն տեսակի անօրինական, իրավական հիմքից զուրք ու ագրեսիվ խոստումներ տվող Նեթանյահուի նախընտրական խոստումը ռասիստական պետությունն կառուցումն է»,- Twitter-ում գրել է Չավուշօղլուն:
Նշենք, որ Թուրքիան բազմիցս ընդդիմացել է Հորդանանի Արևմտյան ափին Իսրայելի կողմից հրեական բնակավայրերի հիմնմանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ