ՀՀ-ն ու Գերմանիան ստորագրել են ՀՀ-ԵՄ ռեադմիսիայի մասին համաձայնագրի կիրարկման արձանագրությունը
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի՝ ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 10-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2013թ. ապրիլի 19-ին կնքված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 17-ին Հայաստանի և ԵՄ միջև ստորագրվել են Վիզաների դյուրացման, իսկ 2013թ. ապրիլի 19-ին` հետընդունման համաձայնագրերը, որոնք ուժի մեջ են մտել 2014թ. հունվարի 1-ից: Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի իրականացումը դիտարկելու նպատակով ստեղծվել են համատեղ երկու կոմիտե։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին