Հայաստանն աջակցում է մեկ Չինաստան սկզբունքին.Աննա Նաղդալյան
«Հայաստանն աջակցում է մեկ Չինաստան սկզբունքին, չունի և չի հաստատի հարաբերություններ Թայվանի հետ։ Հայաստանը նաև աջակցում է Թայվանյան նեղուցի ափերի միջև խաղաղ հարաբերությունների զարգացմանը», - այսօր այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե քննարկվում է Հայաստանում կայանալիք WCIT գագաթնաժողովին Թայվանի մասնակցությունը և ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը Թայվանի հարցի վերաբերյալ։
Իսրայելում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ նշվեց, որ կան Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման լավ հիմքեր և կա երկկողմ հանձնառություն` առկա ներուժը կիրառելու ուղղությամբ։
«Իսրայելում դիվանագիտական ներկայացուցություն բացելով, մենք ևս մեկ անգամ հաստատվում ենք այն տարածաշրջանում, որտեղ մենք ունենք առաջնային շահեր»,-ասաց Նաղդալյանը, հավելելով, որ այս ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են ու կա հանձնառություն։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին