Հասարակություն 14:34 30/09/2019 Հայաստան

Արջերի մուտքը կանխելու համար անհրաժեշտ լուսավորություն Արփի գյուղում

Վայոց ձորի մարզի Արփի գյուղի բնակիչների համար ամռան վերջին երկու ամիսներն անցել են անսովոր ռեժիմով. նրանք գիշերները հերթապահություն են սահմանել, գյուղ մտած արջերից համագյուղացիներին պաշտպանելու համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ վայրի կենդանիների «թիրախում» է հայտնվել գյուղի՝ մթության մեջ գտնվող հատվածը: Գլխավոր փողոցն արջերին չի գրավել լուսավորված ու մարդաշատ լինելու պատճառով: Արփիում այժմ առաջնահերթ է դարձել նաև երկրորդական փողոցների լուսավորության խնդրի լուծումը:

Գյուղի գլխավոր փողոցը՝ գրեթե 2 կմ հատված,  լուսավորվել է նախորդ տարի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցության շնորհիվ: Գործընկերներն այստեղ տեղադրել են 51 LED լուսարձակ: Մեկնարկել են ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները: Եվս 60 լուսատու անհրաժեշտ կլինի՝ գյուղի չորս փողոց լուսավորելու համար: Արդյունքում կլուսավորվի 2250 մ երկարությամբ տարածք: Կլուծվեն կենսաբազմազանությամբ հարուստ բնակավայրի անվտանգության և համայնքային բյուջեի միջոցների խնայողության խնդիրները:

«Հեռավոր գյուղերում իրականացվող ծրագիրը միշտ դիտարկվել է էներգախնայողության, տնտեսապես արդյունավետ լինելու, քաղաքակիրթ պայմաններ ապահովելու և բնապահպանական տեսանկյունից: Անվտանգության թեման ևս շոշափվել է և ոչ՝ պատահական: Սահմանամերձ գյուղերում կա հակառակորդի վարքագծից, իսկ մյուս բնակավայրերում՝ կենդանիների հարձակումներից  պաշտպանվելու խնդիր: Այս ամենն ապահովելու համար, ենթադրվում է, որ գյուղը պետք է լուսավորված լինի գոնե 80 %-ով: Իսկ դա, իր հերթին՝ ավելի մեծ ծրագիր: Շատերին հասնելու նպատակով՝ մենք խնդիրը հաճախ լուծում ենք մի քանի տարվա ընթացքում. նախ՝ գլխավոր, ապա երկրորդական փողոցները լուսավորելով: Կարևոր է զգալ, որ այդ ամենը ծառայում է նպատակին», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արդի տեխնոլոգիաներով երթակառուցվածքի զարգացման հնարավորությունն ու շինարարների աշխատանքը ոգևորել են բնակիչներին: Գյուղում արդն իսկ զգացել են LED համակարգի արդյունավետությունը: Վարչական տարածքի ղեկավարն արձանագրում է. ծախսը քիչ է, լուսավորությունը՝ գոհացնող:

«Ամռանը, լրահոսի զգալի մասը վերաբերում էր մեր գյուղին: Պատճառը՝ «հյուր» եկած արջերն էին, որոնք շատ վնաս հասցրեցին գյուղացուն: Կարծում եմ, որ ծրագրի երկրորդ փուլի ավարտից հետո, շատ բան կփոխվի: Այս լուսատուներն էներգախնայող են և հզոր: Դրանց տեխնիկական հնարավորությունը թույլ է տալիս ունենալու լավ լուսավորություն և էապես կրճատելու էներգիայի ծախսը: Սովորական լուսատուների համեմատությամբ՝ արդյունքն ակնառու է»,- ասել է գյուղի վարչական ղեկավար Գագիկ Հովսեփյանը:

Գործընկեր կառույցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը: Հայաստանի տարբեր բնակավայրերում ընթանում են խնդրի բացահայտման, պլանավորման և իրականացման աշխատանքներ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:27
Գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
Երևան-Սևան ավտոճանապարհին գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ՆԳՆ փրկարար ծառայությունը թարմացված տեղեկատվություն է հրապարակել։...
Աղբյուր` Panorama.am
23:18
Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ակնթարթային առավելագույն ելքը կազմել է 884մ3/վ
Այն առավելագույնն է դիտարկումների ամբողջ ժամանակահատվածի համար։
Աղբյուր` Panorama.am
21:50
Մեր երկրի ապագայի տեսլականի շուրջ և ոչ մի լուրջ խոսույթ. Վարդան Ոսկանյան
«Հայաստանում, ցավոք, չկա մեր երկրի ապագայի տեսլականի շուրջ և ոչ մի լուրջ խոսույթ»,-մտահոգություն է հայտնում իրանագետ Վարդան...
Աղբյուր` Panorama.am
21:23
Արա Պողոսյանը. Անխուսափելի է այս համակարգից հրաժարումը
«Այն կուսակցական համակարգը, և կուսակցական համակարգի այն տրամաբանությունը, որն այսօր գոյություն ունի, անդառնալի փոփոխության պետք է...
Աղբյուր` Panorama.am
21:05
Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ
Հունիսի 6-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։  Ըստ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Մահացել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր տնօրենը
53 տարեկան մահացել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Դելուարը։ Մահազդը...
Աղբյուր` Panorama.am
20:19
Թռչունների պատճառով չեղարկվել է Բիշքեկ-Մոսկվա չվերթը
«Աէրոֆլոտ» ընկերության Բիշքեկ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը թռիչքն ընդահտել է հենց թռիչքուղում թռչունների պատճառով։ Ինչպես հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
19:53
Աշոտյան. Կարմիր բերետավորը ծեծում է Բորելի «դաբրոյով», դատավորը ազատազրկում է Բլինքենի «դաբրոյով»
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ինչ անել հեղեղումների դեպքում․ ՆԳՆ-ն իրազեկում է
Ի՞նչ անել մինչև հեղեղումները - Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին: - Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա...
Աղբյուր` Panorama.am
19:43
Արտառոց դեպք Տավուշի մարզում. Կինը մերժել է սեռական հարաբերություն ունենալու առաջարկը, ինչից հետո տղամարդը հարվածել է նրան
Մայիսի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
19:35
Արմեն Աբազյանը Փաշինյանին ներկայացրել է Բաղանիս-Կիրանց հատվածում սահմանապահ զորքերի ծառայության ընթացքը
Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության ընթացքին: «Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
18:50
Լոռին էլ է դառնալու սահմանապահ, մղձավանջ է. Բագրատ Սրբազան
«Ոսկեպարում, Կիրանցում սահմանազատման առաջին իսկ օրերից մեր լոռեցի եղբայրները, քույրերը մեզ մի վայրկյան մեզ մենակ չեն թողել՝ ավագանու...
Աղբյուր` Panorama.am
18:36
Ողբերգական վթար Մասիս-Այնթապ ավտոճանապարհին
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 8-ին, ժամը 11:41-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Այնթապ...
Աղբյուր` Panorama.am
18:14
Լոռիում աղետը վկայում է այս մարդկանց միտումնավոր, հանցավոր անտարբերության մասին. Բագրատ Սրբազան
Ալավերդիում ջրհեղեղի հետևանքով ստեղծված աղետը Բագրատ Սրբազանը համարում է այս իշխանությունների կամ միտումնավոր, կամ հանցավոր անտարբերության...
Աղբյուր` Panorama.am
17:44
Բագրատ Սրբազան. Երկրում տիրում է երկերեսանիություն ու կեղծավորություն
«Երկրում տիրում է երկերեսանիություն ու կեղծավորություն։ Այս պուրակը կոչվում է Արցախ պուրակ, սակայն Արցախն այլևս չկա։ Նրանք նահատակ տղաների...
Աղբյուր` Panorama.am
17:29
Արսեն Գրիգորյան. Առանց արժանապատվության, պատվի իրավունք չունենք ապրելու
«Մենք առանց արժանապատվության, պատվի իրավունք չունենք ապրելու»,-հայտարարեց երգիչ Արսեն Գրիգորյանը՝ ելույթ ունենալով Վանաձորում...
Աղբյուր` Panorama.am
17:22
Սուրեն Պետրոսյան. Այս պայքարն անցել է անդառնալիության կետը
«Հարգելի լոռեցիներ ու վանաձորցիներ, դուք կանգնած եք պայքարի ակունքներում, այս շարժումից շատ ավելի շուտ եք սկսել գործընթացները։ Ի դեմս ձեզ՝...
Աղբյուր` Panorama.am
17:11
Գառնիկ Դանիելյան. Առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է հանգրվանային ու վճռական
«Ադրբեջանի պահանջներն անհատնելի են, ամեն օր նոր պահանջներ է դնում Հայաստանի առջև։ Չկա մի օր, որ Ադրբեջանը նոր պահանջներ...
Աղբյուր` Panorama.am
16:58
Բագրատ Սրբազանի առաջարկով ներկաները ծափահարություններով ողջունեցին Մամիկոն Ասլանյանին
Լոռու մարզկենտրոն Վանաձորում Բագրատ Սրբազանին դիմավորեց Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան Սրբազանը։ Հանրահավաքի մեկնարկին Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
16:31
Վարդան Օսկանյան. Ադրբեջանցիները նույնիսկ իրենց ամենալավ երազում նման բան չէին կարող պատկերացնել
«Ապօրինի սահմանազատումն ուղղակի պատճառ դարձավ շարժմանը, բայց կուտակված բազմաթիվ հարցեր կան, պետք է հիշենք, թե այս իշխանության օրոք ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ոսկեհատ գյուղում մոտ 100 հակ անասնակեր է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 8-ին, ժամը 12:08-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի 3-րդ փողոցի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Լյուբով Ուսպենսկայան Կիրկորովից 10 միլիոն ռուբլի է պահանջել իրեն «մուրացկան» անվանելու համար
Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան դատական ​​հայց է ներկայացրել երգիչ Ֆիլիպ Կիրկորովի դեմ՝  իրեն մուրացկան  անվանելու պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:27
Թրթուր «Բուրգեր Քինգ»-ի բուրգերում. Քաղաքացու ահազանգը
Քաղաքացին ահազանգում է՝ «Բուրգեր Քինգ»-ից բուրգեր է պատվիրել, իսկ բուրգերում կանաչ թրթուր է եղել։  «Անվտանգ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Շիրակի մարզի 43–ամյա բնակիչը կալանավորվել է
Հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, հոգեմետ նյութեր ապօրինի պահելու մեղադրանքով
Աղբյուր` Panorama.am
14:57
Մինչ Վանաձոր հասնելը քաղաքներում ու գյուղերում կանգնեցում են ավտոերթի մասնակիցներին ու ողջունում Սրբազանին
Դեպի Վանաձոր ճանապարհին քաղաքացիները կանգնեցնում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած ավտոերթի մասնակիցներին, ողջունում նրանց։  ...
Աղբյուր` Panorama.am
14:40
S&P. Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է մինչև նոյեմբեր
S&P Global Ratings միջազգային կենտրոնի վերլուծաբանները, հիմնվելով պաշտոնական հայտարարությունների վրա, հնարավոր են համարում Ադրբեջանի և...
Աղբյուր` Panorama.am
14:32
Հայաստանը՝ իտալացի հոգևորականի աչքերով. Կինոյի տանը կցուցադրվի «Հայրենիք միայն կինոյում» ֆիլմը
Ֆիլմի հերոսը՝ իտալացի Ջովանի Գուայտան է, ճանաչված հոգևորական, որ այցելելով Հայաստան փորձել է իր հայացքով նայել Հայաստան երկրին, նրա մարդկանց, նրա պատմությանը
Աղբյուր` Panorama.am
14:19
«Իմնեմնիմի» փոդքաստում այսօր կհերթապահեն Նաիրա Կարապետյանն ու Մարգարիտ Եսայանը
 «Իմնեմնիմի» փոդքաստում այսօր հերթապահելու են ԱԺ նախկին պատգամավորներ Նաիրիա Կարապետյանն ու Մարգարիտ Եսայանը։ ...
Աղբյուր` Panorama.am
14:13
Տեղատարափ՝ Սևանում
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօրվանից շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
14:03
Այն մարդիկ, ովքեր այս երկիրը ավերել են, մարդկանց փուռը տալուց են խոսում. Մանվելյան
«Իրենք մի ամբողջ պետություն են փուռը տվել, տարածքներ են հանձնում, թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներն են կատարում։ Փուռը տալու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը. Բագրատ Սրբազան
13:19 08/06/2024

Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}